Հյուսիսային պողոտայի KFC-ն թվով երրորդն էր: Այժմ Երևանում գործում է KFC-ի 12 մասնաճյուղ, բայց Հյուսիսային պողոտայի մասնաճյուղը եզակի է իր ձևաչափով: Նորարարական լուծումներ ինտերիերում, անկանխիկ վճարումների համար նախատեսված կիոսկներ (որոնց շնորհիվ էլ ավելի արագ է իրականացվում պատվերը), իհարկե, ֆիրմային կարմիր գույնը, միշտ ժպտերես սթաֆն ու սուպերհամեղ խրթխրթան հավիկները: KFC-ի նորույթները կարող եք նաև այստեղ փորձել՝ արդեն ավելի հարմար, ավելի արդի մթնոլորտում: Երկու թվիսթեր եմ այսօր կերել, իրենց հապալասով անմահական մաֆինը ու դեռ էլի ուզում եմ: Ի դեպ, եթե դեռ չեք փորձել, նոր մենյուից պատվիրե՛ք Սանդերս բուրգերների հավաքածուն, բայց դե իմ մշտական ֆավորիտն իրենց հավի բդիկներն են. մոտ 8 հատ կարող եմ ուտել: Ինտերիերի ամբողջ դիզայնը համաձայնեցվել է միջազգային KFC-ի կողմից, բայց նման գեղեցիկ KFC-ում, հավատացեք մենք դեռ չենք հայտնվել նույնիսկ արտերկրում:
Երկրորդ հարկում էլ գործում է ՆՈՐ Pizza Hut-ը, որը Հայաստանում ունի 7 մասնաճյուղ: Շնորհավորում եմ «ՖԱՍՏ ՖՈՒԴ» ընկերությանը նման նորարարական մոտեցման համար, ինչը մշտական այցելուների՝ այդ թվում ինձ համար շատ հաճելի է: Պատահական չէ, որ նախորդ տարի «ՖԱՍՏ ՖՈՒԴ» ընկերությունն արժանացել էր «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ՝ տարվա հանրային ծառայող, տարվա ապրանքանիշ» ամենամյա ազգային մրցանակաբաշխության մրցանակի: Այս մասնաճյուղը գործում է ամեն օր՝ առավոտյան 09.00-ից մինչ կեսգիշեր:
KFC-ն մասնագիտացված է հավից պատրաստված ուտեստներում՝ պատրաստված իր թվով 11 խոտաբույսերից և համեմունքներից գաղտնի բաղադրատոմսով։ Kentucky Fried Chicken` KFC-ի կենտրոնակայանը գտնվում է Լուիսվիլում, Կենտուկի: KFC- ն առևտրի շրջանառությամբ աշխարհում երկրորդ ամենամեծ սրճարանների ցանցն է: 2019 թվականի դրությամբ KFC ապրանքանիշի ներքո աշխատել է 820 հազար աշխատակից և ավելի քան 15 հազար մանրածախ վաճառակետ աշխարհի 134 երկրներում: KFC-ի օրիգինալ արտադրանքը տապակած հավի կտորներ են՝ թխված տասնմեկ դեղաբույսերով և համեմունքներով: Այս խառնուրդի բաղադրիչները, որոնք անձամբ մշակել է Սանդերսը, առևտրային գաղտնիքներ են: Այս ուտեստի մեծ մասը մատուցվում է բրենդավորված ստվարաթղթե դույլով զամբյուղով, որը հորինել է KFC-ի առաջին կոնցեսիոներ Փիթ Հարմանը 1957 թվականին: 1990-ականների սկզբից սրճարանը ընդլայնել է իր ճաշացանկը հավի ֆիլե բուրգերներով, աղցաններով, կարտոֆիլով և զովացուցիչ ըմպելիքներով:
PIZZA HUT-ն էլ ներկայացնում է պիցցաներ 5 տարբեր տեսակի խմորով, որոնք կգտնեք միայն այստեղ։ Երկու ռեստորանների մենյուն բազմազան է, հագեցած, որպեսզի յուրաքանչյուր հյուր գտնի իր նախընտրած ուտեստը։ PIZZA HUT-ը հիմնադրվել է 1958 թվականին՝ եղբայրներ Դեն և Ֆրենկ Քարնիների կողմից Կանզասում: Այն մասնագիտացված է պիցցայի ամերիկյան տարբերակի, ինչպես նաև մակարոնեղենի, հավի թևերի, սխտորով հացի արտադրման մեջ: PIZZA HUT-ը պիցցայի ամենամեծ ցանցն է աշխարհում: Pizza Hut ռեստորանների ցանցը բաղկացած է ավելի քան 15 հազար կետերից, որոնք գործում են ավելի քան 100 երկրներում: Առաջին Pizza Hut ռեստորանը բացվել է 1958 թվականին ԱՄՆ-ում, կապիտալը կազմում էր 600 դոլար: Միացյալ Նահանգներից դուրս առաջին Pizza Hut ռեստորանը բացվեց 10 տարի անց`1968 թվականին Կանադայում:
Հավելեմ նաև ձախ կողմում գործող express պատուհանի մասին, որտեղից առաքիչները կարող են վերցնել առաքման պատվերներն, իսկ հյուրերը՝ take away պատվերներն՝ առանց խանգարելու հաճախորդներին, ինչը ևս սպասված նորույթ էր: Առաքման հեռախոսահամար՝ 060 505 505:
______________