Քանի որ մեր թիմը շատ փոքր է, նախատոնական կորպորատիվի փոխարեն մեկնում ենք արտերկիր: Որոշեցինք մեկնել Կիև, քանի որ Տոման ու Մաշան չէին եղել Կիևում, մենք էլ նախորդ տարվա Ամանորից այնքան էինք պատմել, որ աղջիկներն իրենք ընտրեցին այս տարբերակը: Հիշում եք, չէ, նախորդ տարի՝ ուշանալով ինքնաթիռից, խոստացա որ էլ երբեք չեմ մեկնի Կիև, բայց ինչպես ասում են՝ Երբեք մի ասա երբեք, ու մենք նորից գնում ենք տոմսեր: Ի դեպ, ողջ ճանապարհորդության ընթացքում անկանխիկ վճարումները կատարում էինք Evocabank-ի մեր նոր, աշխատանքային քարտով. արագ և հարմար:
Կարծես արդեն ավանդույթ դարձել ճանապարհորդել մեր մշտական գործընկեր Ռոյալ Արմենիա սուրճի հետ: Մեր հայկական սև սուրճը մեկա ամենալավնա, այ հենց հիմա գրում եմ այս տեքստը, ու պատրաստվում դեպի Եգիպտոս ճանապարհորդության, իսկ ճամպրուկումս էլ արդեն տեղադրել եմ իմ սիրած սուրճը իր բաժակներով:
Դե այս տարվա գլխավոր թեմաներից էր տոնածառը, կարծում եմ համոզվեցիք արդեն որ մեր տոնածառը շատ գեղեցիկ է, իսկ ահա այսպիսի տեսք ուներ Կիևի գլխավոր տոնածառը: Բարձրությունը 30 մետր է, արժեքը՝ 2.7 մլն գրիվեն, որը կազմում է մոտ 100 000 դոլար:
Այս տարի դեկորացիաներն ու լույսերն ավելի քիչ էին, քան նախորդ տարի: Գիտեք, երբ մեկնում ես ինչ-որ քաղաք ու անցկացնում ես հիանալի ժամանակ այնտեղ, այսպես ասած համը բերանումդ նորից փորձում ես մեկնել նույն քաղաքը՝ հաշվի չառնելով, որ դու գրեթե ամեն ինչ արդեն տեսել ու արել ես այստեղ: Ի դեպ, հոգեբանները պնդում են, որ ամեն տարի մենք պետք է ճանապարհորդենք նոր երկիր, քանի որ արդեն ծանոթ քաղաքները մեզ գնալով ձանձրացնում են:
Մեր առաջին մրցույթը: Քոմենթում պետք էր գրել Ամանորյա բարեմաղթանք: 2 ֆոլլոուեր՝ տղա և աղջիկ, ստանալու էին մեեեեեեծ տոպրակ լի սուրճով և աքսեսուարներով Royal Armenia (Ռոյալ Արմենիա)-յից և օծանելիքներ Hermitage Armenia-յից: Հաղթողներն արդեն ստացել են մրցանակները, կարող եք տեսնել քոմենթներում:
Մեր երկրորդ մրցույթը! 100$ փոխանցենք #evocatouch հավելվածով այն ֆոլլոուերին, ով քոմենթում հետաքրքիր կերպ գրել էր, թե 100$-ն ինչպես է սպառելու Ամանորին: Ամենահումորով քոմենթի հեղինակը հաղթողն է Էմման, վիդեոյի տակ կարող եք տեսնել Էմմայի քոմենթը: Evocabank-ի #evocatouch հավելվածով կարող եք գումար փոխանցել ձեր մտերիմներին (ու կատարել տասնյակ վճարումներ առցանց), անկախ նրանից, թե որ բանկի հաճախորդ է վերջինս:
Եվս մեկ օրենք, որը շատ կարևոր է ճանապարհորդելուց: Հիշեք, տվյալ ճանապարհորդության ու քաղաքի տպավորությունները սկսվում են հյուրանոցից: Որքան լավն է այն, այնքան դրական է տրամադրությունը քաղաքը բացահայտելիս: Չգիտեմ ինչու, այս անգամ որոշեցինք ամրագրել բնակարան AirBnb-ով, այլ ոչ թե հյուրանոց: Նախ, ասեմ, որ Կիևի կենտրոնական հատվածում գրեթե չկան լավ հյուրանոցներ: Հրապարակի հարևանությամբ մի քանի սովետի շնչով հյուրանոցներ են, կենտրոնից քիչ հեռու մի քանի բարձրակարգ հյուրանոցներ, որոնք իրականում համեմատելի չեն այլ քաղաքներում տվյալ ցանցի հյուրանոցի հետ...մի խոսքով մենք որոշեցինք բնակարան ամրագրել, համ էլ մտածեցինք, որ բոլորս միասին կլինենք: Գլխավոր փողոցում գտնվող 3 սենյականոց մեծ բնակարանը, որը մենք ամրագրել էինք մոտ 700 դոլարով 7 օրվա համար, ուներ մեծ խնդիր...այն 6-րդ հարկում էր, ու չկար վերելակ: Բացի այդ, բնակարանն այնքան մեծ էր ու բացի այդ բարձր առաստաղներով, որ պետական ջեռուցումը պարզապես բավական չէր, միացնում էինք պլիտաներ ու կարոտում մեր բաքսիները: Մատրասները չոր էին, ջակուզին չէր աշխատում, դուշն էլ ավելի լավա չպատմեմ: Մի խոսքով, լավ հիշեք, թանկ հյուրանոցից լավը չկա....
Այ վերջերս Չէին Սպասում ծրագրի Սուրենն ինձ համոզում էր, որ Կիև գնում են ազատ վարքի տեր աղջիկների հետ ծանոթանալու համար: Բայց իրականում Կիև գնում են համեղ սնվելու համար, այս քաղաքի գաստրոնոմիան պարզապես ապշեցնում է, նույնիսկ այս բացօթյա տաղավարներում առաջարկվող հասարակ սենդվիչներն այնքան համեղ են, կարծես բարձրակարգ ռեստորանում լինես:
Ինչպես ամեն ճանապարհորդության ընթացքում, այս անգամ ևս խաղարկեցին մրցանակներ Ռոյալ Արմենիայի կողմից, նաև սրահի կողմից: Նրանք, ովքեր կարոդում են մեր կայքը, խորհուրդ ենք տալիս հետևել մեզ ֆեյսբուքում և ինստագրամում, քանի որ մրցույթներն անցկացվում են այնտեղ: Այ, մի քանի օր անց, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, լավագույն զույգին նվիրելու ենք 100 դոլարի նվեր քարտ....
Ինչ կարելի է նվեր բերել Կիևից. Եթե անտեսենք հուշանվերներն ու ստատիկ մագնիսները, ապա ոչինչ: Այս քաղաք, կարծում եմ պարզապես պետք է գալ՝ մթնոլորտով հիանալու, համեղ սնվելու, լավ գիշերային կյանքի ու ժամանցի համար: Վերջապես սովորեք ճանապարհորդել առանց բոլորին նվերներ գնելու, երբեմն այդ նվերների մի մասը նույնիսկ չի հասնում հասցեատիրոջը:
Մոռացա նշեմ տեխնիկական մի քանի մանրուքներ: Օդանավակայանից մինչ կենտրոն մոտ 1 ժամ է, ճանապարհին չմոռանաք նկարել շենքերի վրա նկարված հսկայական պատկերները, որոնք առաջին հայացքից Բեռլինն են հիշեցնում: Որպեսզի կողմնորոշվեք արտարժույթի հարցում, 100 դոլարը-2 800 գրիվեն է, բայց ասեմ նաև, որ կենտրոնում կուրսն ավելի բարձր է, ու շատ արագ տատանվող:
Չնայած, որ Կիևը մեծ քաղաք է, կենտրանական հատվածը բավական փոքր է, եթե շատ ուզենաս 2 օրում կարող ես տեսնել այն, ինչ պետք է տեսնել: Իհարկե մասշտաբներով այն չի համեմատվի մոսկվայի ու նույնիսկ Պետերբուրգի հետ, բայց Կիևն անկասկած ունի իրեն բնորոշ աուրան, որը չես գտնի նշված քաղաքներում:
Իրենց տոնավաճառն իհարկե ավելի մեծ էր, ավելի համեղ, ավելի մարդաշատ: 3 մլն տեղի բնակիչներ, 4 մլն զբոսաշրջիկներ ամեն տարի. ահա պաշտոնական տվյալները:
Ահա այսպիսի հրաշալի տեսարան վերևից...
Որտեղ գնալ գնումների? Ես կնշեմ նաև 3 սրահների մասին, որտեղ ներկայացված են ուկրաինական դիզայներների աշխատանքները, բաց մի թողեք, իրականում այս սրահներում ավելի հաճելի է գնումներ կատարել մոլեր մենք էլ ունենք: Սրահները թագ արված են, սեղմելով՝ կարող եք միանգամից հայտնվել իրենց էջերում: ANTIMODA-ն շատ նորաոճ հագուստի սրահ էր, ինքս մի քանի շապիկ եմ գնել, մի քանիսն էլ չեմ գնել, քանի որ Երևանում հնարավոր չէր լինի կրել դրանք: Всі. Свої-ն գլխավոր ուկրաինական սրահն է, որտեղ ավելի քան 40 ուկրաինացի դիզայներների գործերն են, այցելեք նաև Benya & Zubrik սրահ, կրեատիվ, հետաքրքիր ու ոչ թանկ շապիկներ ու բլուզեր գնելու:
Պարզապես գեղեցիկը գնահատելու համար կարող եք նաև այցելել ЦУМ, քրտեղ բրենդային սրահներ են, նորաոճ սրճարաններ ու գեղեցիկ ռուֆթոփ տանիքին: Գլխավոր մոլերն են` Ocean Plaza, Sky Mall, Dream Town:
Ուկրաինացիների և զբոսաշրջիկների գլխավոր տոնական ժամանցի տարբերակներից մեկը այս տարի բացված նարնջե դղյակների այգին էր, որտեղ իսկական նարինջներով ահա այսպիսի դղյակներ էին կառուցված: Չծիծաղեք, բայց նույնիսկ մեծերին խորհուրդ ենք տալիս այցելել ԿՐԿԵՍ: Ուկրաինական կրկեսը շատ մոդեռն էր, հետաքրքիր, հուսով եմ մերը նույնքան օրիգինալ կլինի:
Այս սպիտակ սրճարանը Կիևի ամենահայտնի վայրերից է, որտեղ գալիս են հենց սուրճ խմելու համար: Այն գտնվում է Կիևի ժամանակակից արվեստի թանգարանի տանիքին: Մենք էլ մեզ հետ վերցրել էինք մեր հայկական սուրճը ու տեղում առաջարկեցինք մատուցողներին պատրաստել ու հյուրասիրել մարդկանց մերը՝ հայկական Ռոյալ Արմենիա սուրճը:
Անոնսեմ. մի քանի օր անց մեր ինստագրամում Evocabank-ի հետ միասին նվիրելու ենք նվեր քարտ 100 դոլար ամենաօրիգինալ զույգին: Միացեք հենց հիմա ու սպասեք մրցույթին:
Չգիտեմ դուք ոնց եք դիմավորել 2019-ը բայց մենք առավոտյան 8-ին էինք տուն գնում, մարդ կար, տուն չէր էլ հասնում: Մեր ինստագրամում կտեսնեք վիդեոներ, որոնք հաստատ անտարբեր չեն թողնի ոչ ոքի: Կիևի ժամանցային կյանքը բաժանվում է երկու մասի՝ լյուք և թրեշ: Եթե դուք սիրում եք ՎԻՊ կամ Վիպի վիպ, ուրեմն պետք է այցելեք CHI ակումբ, կամ Avalon: Եթե դուք եկել եք պարզապես խմելու ու տժժալու, ընտրեք Disco Radio City-ն, Sorry Babushka-ն և Coyote Bar ակումբը, որոնք տիպիկ խախոլական ակումբներ են բարի վրա պարերով, մրցույթներով, տնական վիճակով ու իհարկե կռիվներով:
Բոլորին մաղթում ենք հաջող տարի, շնորհակալություն մեր գործընկերներին ֆանտաստիկ հիշողությունների համար....
Չէ, սա հո ամենը չի, միայն 10 տոկոսը պատմեցինք, բայց մնացածը չենք պատմի, որ առիթ լինի էլի գնալու Կիև....
_____________