Իր 15-րդ տարեդարձը նշելու համար KILIAN բրենդը լեգենդար Plaza Athénée հյուրանոցում ստեղծել էր հատուկ KILIAN բար, ամրագրել էր այստեղ գործող ակումբը և հրավիրված ինֆլյուենսերների համար ամրագրել էր ուղետոմսեր և հյուրանոցի համարներ ինչպես այս, այնպես էլ WESTIN PARIS հյուրանոցում: Օդանավակայանից դիմավորումն ու ուղեկցումը ևս պլանավորված էր, իրականում կազմակերպչական մաշտաբներն ապշեցնում էին:
Ահա ամառային դահլիճը, որտեղ KILIAN բարն էր տեղադրված:
Այստեղ տեղի էր ունենալու միջոցառման pre-cocktail հատվածը, կպատմեմ քիչ անց:
KILIAN լավագույն բույրերի հետ ասոցացվող կոկտեյլներ կարող էիր պատվիրել երբ ցանկանաս:
Առավոտյան 8 ինֆլյուենսերներ հանդիպման էին KILIAN բրենդի հիմնադիր, Կիլիան Հեննեսսիի հետ: Լանչը տեղի էր ունենում Փարիզի լավագույն ռեստորաններից մեկում՝ Ժիրաֆում:
Հրավիրված ինֆլյուենսերները Նյու Յորքից էին, Լոս Անջելեսից, Շվեյցարիայից, Ամստերդամից և Հայաստանից: Հայաստանից հրավիրված էի ես և HERMITAGE ընկերության ներկայացուցիչ Սոնան: Աջ կողմում տեսնում եք հենց Կիլիան Հեննեսսիին: Իհարկե ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել այստեղ, չէ՞ որ երկար տարիներ ներկայացնելով հենց այս ոլորտը ամսագրերում և ԿամոԲլոգում, գրելով լյուքս դասի բրենդերի, միջազգային նորաձևության մասին, այսօր առաջին դեմքից արդեն կարող եմ իմ հետևորդներին պատմել նման մասշտաբի միջոցառումների մասին: Սա, կարելի է ասել իմ փոքրիկ հաղթանակն է, ներկայիս ցածր որակի սոցիալական կոնտենտի հանդեպ, որն անտեսում է որակը:
Սա իմ հյուրանոցի համարն է, իրականում չեմ կարող նկարներով ներկայացնել ամեն մի մանրուք, պարզապես սխալ կդիտարկվի Ձէր կողմից, բայց ներկայացնել իրականում ցանկանում եմ այն պարզ պատճառով, որ ինքս հենց տվյալ ոլորտում եմ, կազմակերպում եմ միջոցառումներ, ունենում եմ հյուրեր և ինձ համար այս ամենը շատ մեծ փորձ էր՝ ապագա գործունեության համար: Ինչպես դիմավորեցին, ինչպես ուղեկցեցին, հավատացեք սա մի ամբողջ սեմինար...չէ դասընթաց էր, որն ինձ պես անձանց պարզապես անհրաժեշտ է անցնել:
Համարում մեզ հատկացված էին անվանական բույրեր, որոնք պետք է կրեինք միջոցառմանը:
Ընկերությունն ուղարկեց իր ոճաբաններին, որպեսզի հյուրանոցի համարում ինձ պատրաստեն կարմիր գորգի համար:
Ահա հրավիրատոմսը: Դրես կոդը՝ ՄԻ ԱՄԱՉԻՐ:
Ինչպես արդեն ասացի, նախ մեզ հյուրասիրեցին կոկտեյլներ KILIAN բարում: @sandrascloset
Ահա 5 կոկտեյլներ, որոնք ընտրելիս Դու նաև կարող ես հասկանալ, թե որ բույրը քեզ դուր կգա:
Միջոցառումը սկսվեց 22.00-ին և ավարտվեց 02.00-ին: Բարի հյուրասիրությունն անսահմանափակ էր բոլորի համար, մոտ 200 հյուրերի թվում էին սուպերմոդելներ, ինֆլյուենսերներ, Փարիզի ակումբային հասարակությունը:
Սուպերմոդել Նատաշա Պոլին
Իլոն Մասկի մայրը՝ մոդել, դիետոլոգ Մեյա Մասկը
Էմիլին Փարիզում սերիալի աստղ Էշլի Պարկը
Կիլիան Հեննեսսին
Սուպերմոդել Կոկո Ռոշան
Մոտեցա և խնդրեցի լուսանկարվել, քանի որ ինքս տարիներ շարունակ հետևում եմ Կոկոյին: Նա Գոթիեի ամենասիրած մոդելն է և համարվում է փոզինգի այքն:
Պարզապես ասացին, որ կոստյումս աչքերիս հետ սազում է....
HERMITAGE բացառիկ բույրերի սրահն այն եզակի ընկերություններից է, որն արդեն 10 տարի սահմանում է սպասարկման բարձր որակի ցուցանիչ և չի դավաճանում իր սկզբունքներին: Այս ընկերությունը հանդիսանում է մի շարք առաջատար բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, մշտապես հրավիրում է հայտնի պարֆյումերների, կազմակերպում է փակ երեկոներ իր գնորդների համար և ինչպես տեսնում եք, աշխատանքի հանդեպ նման նվիրվածության արդյունքում այսօր հնարավորություն է ընձեռում մեզ ներկա լինեն և հենց առաջին դեմքից պատմել միջազգային նման իրադարձություններ: