l

lifestyle

ԱՆՆԱԽԱԴԵՊ! Kivera Naynomis բրենդի H2Օ Emotional Exposition ինտերակտիվ ցուցադրությունը

Այո, ԱՆՆԱԽԱԴԵՊ ԷՐ, չեմ հիշում նման ցուցադրություն Հայաստանում: Kivera Naynomis բրենդը պարզապես նոր հավաքածու չէր ցուցադրում, իսկ այդ մասին քչերը գիտեին: Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում մասշտաբային տաղավարներներ էին, անսպասելի շքեղ դեկորացիաներ, հոգևոր ուղերձ ու ապշա/ հյուրեր: Հայկական նորաձևության պատմության ամենամասշտաբային նախագծի մանրամասները՝ ԿամոԲլոգում:

  • FACTORY PRODUCTION
  • Կամո Թովմասյան

H2Օ Emotional Exposition խորագրով ինտերակտիվ ցուցադրությունը դա բնավ նորաձևության ցուցադրություն չէր, ինչպես մտածում էին շատեը: Ցուցադրության հեղինակը Kivera Naynomis բրենդի հիմնադիր Արևիկ Սիմոնյանն է։ Գաղափարի հիմքում ոչ թե  հագուստի ցուցադրությունն էր, այլ  հայկական մշակույթի պահպանման կարեւորության շեշտադրումը:  Իրականացմանը  անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ «Արունիկ» ֆոնդի հիմնադրիր Արուսյակ Ստեփանյանը:

«Մենք աշխարհին կարող ենք ներկայանալ մեր մշակույթով, մենք ունենք գեղեցիկը տեսնելու ու տարածելու ներուժ։ Հատկապես այս վերջին իրադարձություններից հետո հասկացանք, որ սկզբունքներ, արժեքներ կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած։ Գուցե ես 4 տղաների մայր եմ, դրա համար եմ այդպես մտածում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ սա համամարդկային ցավ է։»,-ասում է Արևիկ Սիմոնյանը։

Դիզայները մարզահամերգային համալիրի դահլիճը բաժանել էր 8 սրահների: Յուրաքանչյուրը ներկայացված էր մի խորագրի ներքո՝ «Երկինք», «Ծնունդ», «Մկրտրություն», «Օրհնություն»  «Մեղսագործություն», «Ցավ», «Կորոստ», «Դատարկություն»:  «Մարդը զգացմունք է, աղոթք է, տարերք է: Մարդը հավատք է: Իսկ Հայի ճանապարհը՝ միասինն է:  Ես ուզում եմ,որ այս  ցուցադրությունից հանդիսատեսը  դուրս գալիս, ոչ թե ասի՝ «հետաքրքիր ցուցադրություն էր», այլ իր հետ տանի ինքն իրեն վերանայելու, արժևորելու ու  մեր ունեցածը գնահատելու գաղափարը»,֊ասում է Արևիկը:

Ցուցադրության գաղափարը ծնվել է հետպատերազմյան շրջանում: «Ես ցանկացել եմ ցույց տալ ոչ թե զուտ պատերազմը, որ մեծ ցավ է, այլ շեշտադրել այն, որ մենք մարդ ենք, որից պատերազմը շատ կարեւոր բաներ է խլում: Մենք ցանկացել ենք ցույց տալ մարդու կյանքի ճանապարհը՝ հիմնավորելով, որ ամեն ինչ կախված է մեր ընտրությունից: Դրա համար մենք պետք է ընտրենք բարին, իսկ դրա կողքին մեր եկեղեցին է, մեր հավատը»,- ասաց Արեւիկ Սիմոնյանը։ Ցուցադրությունը վարում էին Նազենի Հովհաննիսյանը և Ավետ Բարսեղյանը:

Ցուցահանդեսը կրում է H2O խորագիրը, ջուր, որից կախված է մեր կյանքը: «Պատերազմում  արցունք, ուրախանում ենք ունենում ենք արցունք: Լաց ենք լինում, մեր աչքերից արցունք է գալիս, մեր մկրտության ժամանակ էլ ջուրը կա: Այս հավաքածուն  ստեղծելիս մենք փորձում էինք  այնպես մատուցել, որ հասկանային  գաղափարը:Սա  ավելի շատ զգայական ցուցահանդես  է,քան հագուստային»,֊մանրամասնեց գաղափարի համահեղինակ, «Արունիկ» ֆոնդի հիմնադրիր Արուսյակ Ստեփանյանը:

Ի տարբերություն Kivera Naynomis բրենդի նախորդ ցուցադրությունների, H2O-ի պարագայում հագուստը չէին ցուցադրում մոդելները, դրանք ցուցադրված էին մանեկենների վրա: Եվ ներկայացված նմուշները կրելի զգեստներ չէին, այլ՝ արվեստ ներկայացնող աշխատանքներ.Արեւիկ Սիմոնյանը վստահեցնում է, որ այս ցուցադրության առանցքում ոչ թե զուտ հավաքածուն է, այլ մեր հավատքը, աշխարհում առաջինը Քրիստոնեություն ընդունած հայը: Արուսյակ Ստեփանյանն էլ ի թիվս այլնի նշեց, որ կապույտ եւ սպիտակ գույները հատուկ են ընտրված: Ցուցադրությունը կներկայացվի նաև ՌԴ-ում՝ Մոսկվայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:

Ուզում եմ ընդգծել, որ նախագծի իրականացումը վստահվել էր FACTORY PRODUCTION ընկերությանը, որը հերթական անգամ ապշեցրեց նման բարձր պրոֆեսիոնալիզմով, կարող եմ ասել՝ գերակատարելով իր առջև դրված խնդիրը: 

back-top