l

lifestyle

ԿՈՎԿԱՍԻ համն ու հոտը մեկա ուրիշ ոչ մի տեղ չես գտնի

Մոտ 20 տարի առաջ Հանրապետության 82 հասցեում բացված ԿՈՎԿԱՍ պանդոկն իր տեսակով եզակի էր: Հայկական, վրացական, արևելյան ուտեստներ, շուրջօրյա գործող խոհանոց, առանձնասրահներ, գինու մառան...Հիշում եմ դեռ 10 տարի առաջ փարթիներից հետո, լուսադեմին գալիս էինք ԿՈՎԿԱՍ՝ խինկալի ուտելու, ու եթե Վրաստանից հյուրեր էինք ունենում, մտածված պատվիրում էինք ու հարցնում. "Ինչ կասեք, մե՞րնա համով, թե Ձերը"

Տարիքային մեծ խումբը վստահ եմ այս տեղի հետ կապված շատ հիշողություններ ունի: Նոր սերունդն այսօր սիրում է սթորիներ անել ավոկադոներ ու քինուայով աղցան, բայց նրանք, ովքեր իրոք սիրում են համով հաց ուտել, թող հիշեն հասցեն: 24 ժամ կարող եք ընկերների ու հատկապես դրսից եկած հյուրերի հետ այստեղ վայելել կովկասյան բարիքները, գինիները, տեղի հացը, մեր խորովածը: Ասել, որ ԻՐՈՔ ՀԱՄՈՎ՝ նշանակումա ոչինչ չասել: 

Լահմաջուից մինչ թավայով քյուֆթա, ձկնային ուտեստներից մինչ ֆիրմային թթու, տաք խաչապուրիներից մինչ տնական տոլմա: Մենք ընկերներով գալիս ենք այստեղ, երբ ուզում ենք նորմալ, տնավարի ուտել, էն որ կշտանում ես, բայց ուզում ես էլի մի բան պատվիրել: Բացօթյա հատվածն, ի դեպ երեկոյան ժամերին շատ հարմար է, լանչի ժամերին նախընտրում եմ երկրորդ հարկի ընդարձակ սրահներից մեկը, այդ թվում նաև չծխողների սրահը, իսկ երբ ընկերներով խմելու ենք գալիս, ընտրում ենք 4 կամ 10 անձանց համար առանձնասրահները, կամ էլ փորագրված պատերով սրահը, որտեղ մեր անուններն էլ կա: Հասցեն գիտեք, համարը գիտեք, դե ինձ էլ վստահում եք, պատվիրեք առաքում, կամ էլ այցելեք հենց տեղում վայելելու: Թանը չմոռանաք, թանը.....

Հանրապետության 82

098-56 11 77

ԱՌՑԱՆՑ ՄԵՆՅՈՒ

back-top