Հենրին ու Վիկան միշտ կանչում էին Կրասնոդար, ես էլ այս Ամանորին տոմս առա ու գնացի, մտածեցի, էլ ուրիշ ավելի անհավանակ ինչ տեղ կարամ գտնեմ: Մի քանի պետքական ինֆո գնալուց առաջ: Կրասնոդարը Ռուսաստանի հարավում է Կուբան գետի ափին, ունի մոտ 1 մլն բնակչություն, Երևանից Կրասնոդար թռիչքը տևում է 1.20 րոպե, երկկողմանի տոմսի արժեքն էլ 110-150 դոլար է: Քանի որ ես հենց Ամանորի գիշերն եմ թռել, ինձ 3 օրում պարզապես ցույց են տվել Կրասնոդարի թոփ ժամանցավայրերը, քաղաքն անկեղծ ասած չեմ էլ ուսումնասիրել, ուստի Ձեզ էլ ներկայացնում եմ այն, ինչ տեսել եմ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Կրասնոդարի ոչ մի ժամանցավայրում ծխել չի կարելիլ: Այսպիսով 7 ամենաթոփ ժամանցավայրերը Կրասնոդարում:
Архитектор Бар
Ամենանոր բար-ակումբներից մեկը, որը հենց գլխավոր հրապարակի մոտ է՝ Մարիոթ հյուրանոցի հարևանությամբ: Բարը հայտնի է իր կոկտեյլներով, թեմատիկ փարթիներով ու 90-ականների երաժշտությամբ: Գներից տեղյակ չեմ, քանի որ ընկերներս ոչ մի տեղ չեն թողել հաշիվ փակեմ, ուտելիքը հիմարություն, կիծիպիծի, բան չես հասկանում: Մենյուն կարող եք տեսնել ԱՀԱ ԱՅՍՏԵՂ: Ամանորի գիշերը խմել ենք 50 կոկտեյլ 4 հոգով:
Հասցե՝ Красная 118
Սեղանի ամրագրում՝ +7 861 290-88-99
___________
Барин
Բարին ռեստորանը գտնվում էր Crown Plaza-ի ամենավերջին հարկում: Իրականում ես չեմ հավանում այս ոճի ռեստորանները, սակայն գլխավոր սրահից բացվում էր հրաշալի տեսարան դեպի գլխավոր հրապարակ և Մարիոթ հյուրանոց: Մենյուն՝ սիֆուդ, իսկ ես չեմ ուտում սիֆուդ: Պատվիրեցի դասական սթեյք, բայդ դուք գիտեք, որ յուրաքանչյուր ռեստորանում պետք է պատվիրել այն ուտեստը, որով հայտնի է տվյալ ռեստորանը:
Հասցե՝ Красная, 109
Սեղան ամրագրելու համար՝ +7 928 035-00-31
-----------------
PARTISANO
Իտական ռեստորան 60-70-ականների ոճով: Գործում էին 3 սրահներ, սա ամենագեղեցիկն էր: Համեղ աղանդեր, դե պաստա, պիցցա, այն ամենն, ինչ կպատվիրեք Իտալիայում: Գործում է նաև մանկական սրահ, սա իրականում ընտանեկան ռեստորան էր, բայց եթե զույգերով եք, միևնույն է Ձեզ դուր կգա: Մենյուն կարող եք դիտել ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:
Հասցե՝ ул. Красных Партизан, 557
Ամրագրելու համար սեղան ՝ +7 918 097-75-57
_______________
LA VILLA
Կրասնոդարի գլխավոր աստղային ակումբը, որտեղ ողջ տարվա ընթացքում երգում են Ռուսաստանի թոփ աստղերը: Մենյուն չենք փորձել, միայն կոկտեյլ ենք խմել բարում, քանի որ Հունվարի 1-ին ոչ մի ծրագիր չկար: Մենյուն կարող եք տեսնել ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:
Հասցե՝ Расшпилевская 106 А
Սեղան ամրագրելու համար՝ +7 (918) 222 22 67
_____________
KRAKEN
Կրասնոդարի ռեստորանների մենյուի 80 %-ը սիֆուդ ուտեստներ էին, բայց այս մեկը հենց մասնագիտացված էր այս հարցում: Լավագույն seafood ռեստորանը Կրասնադարում՝ KRAKEN: Մենյուն և գները՝ ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:
Հասցե՝ ул. Красных Партизан, 134
Սեղան ամրագրելու համար՝ +7 918 141-00-33
________________
FOCUS
Կրասնոդարի ամենահայտնի տեխնո ակումբը, որտեղ տարվա ընթացքում հրավիրվում են միջազգային հայտնի տեխնոդեմքեր, չնայած դրանով արդեն մեզ չես զարմացնի, Երևանում նրանք նույնպես հայտնվում են արդեն: Փոքր ու թանկ դիզայնով բար, միջին գներ, լավ սաունդ:
Հասցե՝ Бабушкина 293
Հարցերի դեպքում՝ +7 989 293-75-55
_________
STUDIO 64
Ամենաճոխը, ամենահայկականը, ամենափայլունը: Ծխելու սենյակում 2 հայի հետ ծանոթացանք, տնօրենը հայ էր, բարի մոտ հայեր էին, որ մի քիչ էլ բզբզայի, հաստատ տերն էլ հայ դուրս կգար: Ոսկե դռներ, ադամանդե լյուստրաներ, լավ կոկտեյլներ, նարգիլե ու վերջին ռուսական հիթերը:
Հասցեն՝ Krasnaya ulitsa 64
Սեղան ամրագրելու համար՝ +7 918 277-73-33
___________________
Իրականում կապ չունի որտեղ եք ու ինչքան փող կա Ձեր քարտի մեջ, կարևոր է, թե ում հետ եք: Հիշեք, միայն մարդիկ են ստեղծում լավ աուրա, փողերն ու թանկ ակումբները լոկ հույս են տալիս մեզ, թե ամեն ինչ լավ է մեզ մոտ: Ում է պետք էդ ամենը, եթե կողքիդ քո ուզած մարդը չի նստած: Եվս մեկ անգամ բոլորիդ Ամանորը շնորհավոր, ես դեռ չեմ վերադառնում Երևան, կվերադառնամ ամսի 12-ին: Մինչ այդ ինստագրամիս միանալով հետևեք մեր լայֆխակերին Եգիպտոսից: