l

lifestyle

ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ և Արամ MP3-ի ԿՈՒԶԵՍ տեսահոլովակի շնորհանդեսը Երևան Մոլում

Երևան Մոլը շարունակում է իր մասշտաբային խաղարկություններն ու այս անգամ, բոլոր այն այցելուները, ովքեր սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 13-ը կատարել էին գնումներ Երևան մոլի խանութներից կամ օգտվել էին ծառայություններից կրկին մասնակցեցին տասնյակ նվերների խաղարկության: Բացի արժեքավոր նվերները, մասնակիցներին և մոլի այցելուներին սպասվում էր անակնկալ: Aram MP3-ին շնորհավորեց հաղթողներին, կատարեց իր հայտնի հիթերը և ներկայացրեց իր նոր՝ ԿՈՒԶԵՍ տեսահոլովակը:

  • Hayk Shabanyan

Նախ տեսահոլովակի մասին: Իհարկե Արամին բոլորը սպասում ու սիրում են առաջին հերթին իր պարային հիթերի, հումորային տեսահոլովակների համար, բայց յուրաքանչյուր արտիստ էլ ցանկանում է ստեղծել աշխատանք, որը նոր է, տարբերվում է, գուցե կյանքի այդ հատվածում առավել համահունչ է իր հետ: ԿՈՒԶԵՍ երգի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը, Կարեն և Սևակ դուոն, տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը, օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան: 

Իսկ ինչ նվերներ էին խաղարկում այս անգամ: Մարզասրահի տարեկան բաժանորդագրություն, Apple ապրանքանիշի հավաքածու, ուղղաթիռով զբոսանք, պարապլանով թռիչք, էքստրիմ փաթեթ, սառնարան, հեռուստացույց, տնային կինոթատրոն, լվացքի մեքենա, Play Station խաղային հավելված, ուղևորություն դեպի Դուբայ... սա դեռ նվերների մի մասն եմ ես հիշում, իրականում նվերների քանակը շատ շատ էր: Առջևում Ամանորն է, կարծում եմ Երևան մոլը էլի անակնկալներ է պատրաստել, որոնց համար պարզապես պետք է հետևել մոլի ֆեյսբուքյան էջին կամ կայքին:

back-top