l

lifestyle

DAVIS' GYM-ը ներկայացրեց իր նոր՝ LADIES' GYM-ը միայն կանանց համար

DAVIS' GYM-ն ընդլայնում է գործունեությունը և ընդառաջելով բազմաթիվ կանանց՝ Բաբայան 26 հասցեում գործող Cataleya Wellness Club-ում ներկայացնում է իր նոր նախագիծը՝ LADIES' GYM-ը միայն կանանց համար: Ընդարձակ սրահներ, անհատական մարզիչներ, խմբակային դասընթացներ նորաբաց  LADIES' GYM-ում, որի բացման միջոցառմանը կարող եք հետևել ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

LADIES' GYM by DAVIS' GYM-ը բացվել է Բաբայան 26 հասցեում գործող Cataleya Wellness Club-ի առաջին և զրոյական հարկերում: Ընդհանուր սրահում մարզասարքերն են՝ ինչպես հիմնական այնպես էլ հատուկ մարզումների համար, իսկ զրոյական հարկում խմբակային դասընթացների սրահն է, որտեղ կարող եք այցելել Յոգայի, Զումբայի, Պիլատեսի և TRX-ի խմբակային պարապմունքների: LADIES' GYM-ի մարզիչները և կանայք են և տղամարդիկ: Ի դեպ, բացի ընդհանուր և անհատական դասընթացները, այստեղ կարող եք նաև հետևել ձեր սննդակարգին՝ տեղում գործող սպորտ-բարից ձեռք բերելով Sweetdiet բնական հումքով բատոնները, որոնք հարուստ են սպիտակուցներով, չեն պարունակում շաքար, գլյուտեն, կոնսերվանտներ և քիմիական հավելումներ։ LADIES' GYM by DAVIS' GYM-ն առաջարկում է տարատեսակ փաթեթներ և բոնուս համակարգեր, որոնք համատեղում են մարզումները և Cataleya Wellness Club-ի ՍՊԱ հատվածում սպասարկումը: Առաջարկների և հատուկ փաթեթների համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով կամ գրել մարզասրահի ինստագրամյան էջին: Հիշեցնեմ նաև, որ DAVIS' GYM մարզասրահն արդեն 4 տարի գործում է Զաքյան 6 հասցեում: Մարզասրահի մասին մեր առանձին նյութը կարող եք կարդալ ահա այստեղ:

Բաբայան 26

043-13 13 16

Instagram/ladiesgym_bydavis

Facebook/Ladies'GYMbyDAVIS

back-top