l

lifestyle

LAVANDA Restaurant & Bar-ի բացումը Հրազդանի կիրճում

Իր տեսակով տարբերվող LAVANDA ռեստորանային համալիրը բացվել է Հրազդանի կիրճ 87 հասցեում՝ հենց Կիևյան կամրջի անմիջապես տակ: Եռահարկ այս նավ-ժամանցավայրն առաջարկում է այլընտրանքային ժամանցի տարբերակ բոլոր տարիքի ու նախասիրության հյուրերի համար: Ծովամթերքներից մինչ գարեջրի մեծ տեսականի, լավագույն հայ DJ-ներն ու նարգիլեի մասնագետները, ռեստորան-գարեջրատուն, նավախցիկներ, բանկետային սրահ...LAVANDA-ն մի ամբողջ համալիր է, որի մասին կպատմեմ մեր հատուկ փոստում:

  • Kamo Tovmasyan

Քաղաքի կենտրոնից հեռու՝ Հրազդանի կիրճում գործող տասնյակ ժամանցավայրերից ԼԱՎԱՆԴԱ ռեստորանային համալիրը տարբերվում է նրանով, որ այն զուտ հայկական ռեստորան չէ կենդանի երաժշտությամբ, խորոված/քյաբաբով: Չէ որ շատ են անձինք, ովքեր նույնպես ցանկանում են հանգստի անցկացման համար ընտրել կենտրոնի աղմուկից հեռու ժամանցավայր, բայց որը կլինի ոչ ստանդարտ հայկական ուտելու կամ քեֆ անելու տեղ: Եռահարկ այս համալիրը թույլ է տալիս տարբեր տարիքի անձանց ընտրել իրենց համապատասխան հատվածն ու կազմակերպել ժամանցը: 


Սկսեմ երրորդ հարկից, որտեղ գարեջրային ռեստորանն է: Ռեստորանում ներկայացված է գարեջրերի լայն տեսականի (ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան), այդ թվում Dargett-ի ամբողջ տեսականին՝ ինչպես լցնովի, այնպես էլ շշալցված տարբերակով։ Իհարկե առկա են գարեջրի հետ համահունչ տարբեր խորտիկներ, ավստրիական նրբերշիկներ, ձկնային խորտիկներ: Ինչպես կնկատեք ֆոտոշարքում, նավի հենց մոտ տեղակայված լողավազաններ, որտեղ և պահվում է ձուկը, ուստի ձկնային ուտեստներն այստեղ շատ թարմ են, տարատեսակ ու պատրաստվում են շատ արագ: Ռեստորանային հատվածում կարող եք կազմակերպել տարբեր բնույթի միջոցառումներ մինչև 150 հյուրերի համար: Այս հատվածում գործում է նաև ՎԻՊ սրահը 30-35 հյուրերի համար: Ծովամթերային և ձկնային լայն ճաշացանկը ԼԱՎԱՆԴԱՅԻ գլխավոր այցեքարտերից է: Ասեմ նաև, որ արդեն նոյեմբեր ամսից կարող եք համենալ ճաշակելու համեղ սուշի, որը կպատրաստի Հարավային կորեայից ժամանած խոհարարը: Եթե դուք չեք սիրում ձկնային ուտեստներ, ապա Շեֆ-խոհարարը կառաջարկի ուտեստներ իր հեղինակային ճաշացանկից։ Մենյուն հագեցած է, սակայն եթե Դուք ցանկանում եք որևէ հատուկ ուտեստ, կամ մի փոքր այլ ձևաչափով, քան թե մենյուում է առկա, նույնպես հոգ չէ, խոհարարները կպատրաստեն ցանկացած ուտեստ Ձեր իսկ նախընտրած տարբերակով:

Երկրորդ հարկում Դեսերտի զոնան է, ինչպես նաև 8 նավախցիկները՝ կայուտաները: Այս հատվածում կարող եք համտեսել թարմ թխվածքներ, տարատեսակ թեյեր և սուրճեր։ Կայուտաներում կարող եք մտերմիկ միջավայրում խաղալ Play Station, դիտել սպորտային խաղեր կամ պարզապես փոքր խմբով նշել տոները։ Առաջին հարկում Լաունջ-բարն է՝ հեղինակային կոկտեյլներով, շոթերով, ինչպես նաև Black Shisha-ի հայտնի նարգիլեներով։ Ուրբաթ և Շաբաթ օրերին, 23.00-ից սկսած բարը վերածվելու է ակումբի, որտեղ մինչև լուսաբաց լավ տրամադրությունը կապահովեն Հայաստանի լավագույն DJ-ները։ 

LAVANDA ռեստորանային համալիրը գործում է ամեն օր 12.00-ից մինչ 23.00-ն, իսկ ուրբաթ և շաբաթ օրերին, ակումբային հատվածը գործում է մինչ լուսաբաց: Բացման շնորհանդեսին հրավիրված հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, լավ երաժշտություն DJ Guevo-ից և DJ Play-ից, ինչպես նաև ինտերակտիվ ֆոտոհատված Matrixeffect-ից:

Հրազդանի կիրճ 87

(010) 26 88 55

Facebook/Lavanda Restaurant & Bar

Instagram/lavanda_restaurant_bar

 

back-top