Ամենահետաքրքիր հանդիպումն ու օրը Վիեննայում: Մեկ տարի առաջ Hamerlingplatz 2 հասցեում բացվել է ԼԱՎԱՇ հայկական ռեստորան, որը ոչ միայն Վիեննայում, այլև ամբողջ Ավստրիայում իր ձևաչափով, հեղինակային խոհանոցով, սեթ-մոնյուով միակն է: Ես որոշեցի այցելել ԼԱՎԱՇ ու ներկայացնել Ձեզ, բայց եթե անկեղծ՝ ինքս չէի սպասում, որ ունենալու եմ սենց լավ օր այս հիանալի հայ ընտանիքի հետ: Նարինե Մանուկյանն արդեն 20 տարուց ավել է, ինչ բնակվում է Ավստրիայում: Ապրելով Ինսբրուկ քաղաքում՝ Նարինեն սկսում է ավելի պրոֆեսիոնալ կերպ ուսումնասիրել խոհարարությունը ու մշտական սերը խոհանոցի հանդեպ վերածել մասնագիտության և հիմա արդեն ընտանեկան բիզնեսի: Հենց այդ ժամանակ էլ մեր հայրենակցուհու մոտ ձևավորվում է երազանք՝ բացել Ավստրիայում հեղինակային հայկական խոհանացով ռեստորան: Ի դեպ նարինեի երկու որդիները և դուստրը նույնպես ռեստորանային ոլորտում են աշխատում: Ասում են՝ Ինսբրուկի ամենահամեղ պիցցան Նարինեի մեծ որդին է պատրաստում, խոստացել եմ մի օր մեկնել նաև Ինսբրուկ:
Այսպիսով 20 տարի այց Նարինեն և Հակոբյանների ընտանիքը (ի դեմս նրա որդիների և դստեր) բացում են ԼԱՎԱՇ ռեստորանը: Հայկական ռեստորան որոշում են բացել Վիեննա քաղաքում, որն ամեն դեպքում ավելի մեծ տուրիստական հոսք ունի և բիզնեսի համար էլ ավելի արդյունավետ է: Ռեստորանը գտնվում է Վիեննայի ռատուշայի ետնամասում՝ տաքսիով 5, ոտքով 10 րոպե հեռավորությամբ, Hamerlingplatz 2 հասցեում: Շատ կոլորիտային, կոպմակտ ռեստորան բաց խոհանոցով, հայական գորգերով, երաժշտությամբ ու իհարկե հայկական հյուրընկալությամբ:
Չեմ կարող նկարագրել, թե ինչ պոզիտիվ, հյուրընկալ անձնավորություն էր Նարինեն, ով անձամբ մեզ դիմավորեց, ներկայացրեց իր հեղինակային ուտեստները, մատուցեց ու նույնիսկ վերջում էլ պարեցինք: Իմ ինստագարմայնա էջում կգտնեք վիդեոները: Անչափ հաճելի ընտանիք, հրաշալի տանտիրուհի, ում մոտ կրկին ցանկանում ես վերադառնալ: Ավանդական հայկական ճաշատեսակներ ժամանակակից մեկնաբանությամբ՝ մոլեկուլային խոհանոցի տարրերով։ Վտսահ եմ, հավանելու եք պարբերաբար փոփոխվող սեզոնային ճաշացանկը: Հակոբյանների գաստրո-ընտանիքը որոշեց միավորել իրենց ռեսուրսները և օգտագործել 2020/21 խոհարարական արձակուրդի փուլը՝ զարգացնելու հայկական բարձրաճաշակ խոհանոցի սեփական հայեցակարգը:
Ահա Նարինե Մանուկյանը որդիների և դստեր հետ: Այ այսպիսի հրաշալի հայկական ընտանիք Ավստրիայում, որոնց շնորհիվ մեր մշակույթը, պատմությունն ու ազգային առանձնահատկությունը ներկայացվում է Եվրոպայում նման պրոֆեսիոնալ կերպ:
Ի դեպ, ինտերիերի հեղինակը հենց Նարինեի որդին է, իսկ նկարները էլի հայ նկարիչ Սևադա Գրիգորյանի հեղինակային աշխատանքներն են: Կողքի սրահում բաց խոհանոցն է, որտեղ կարող եք հետևել թե ինչպես են պատրաստվում ուտեստները:
Սա 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիից դուրս հանված գորգերից մեկն է, որը մեծ դժվարությամբ է հնարավոր եղել գնել և տեղափոխել Ավստրիա: Փոքր շունչ էլ Արցախից:
Ռեստորանի այցելուների 80%-ը զբոսաշրջիկներ են և տեղի բնակիչներ, ովքեր շատ են սիրել հայկական խոհանոցը և դարձել են մշտական այցելու: Վերջիններիս համար էլ այս փոքրիկ բառարանն է, որը կօգնի բոլորին խոսել հայերեն:
Բացի հիմնական մենյուն, որտեղ Դուք կգտնեք հարիսայից մինչ տոլմա, ԼԱՎԱՇ ռեստորանը եզակի է նաև իր սեթ-մեյուով, որը շատ տարածված է հատկապես Եվրոպայում: 5-7 ուտեստներից բաղկացած սեթ մենյու, որը կարող եք պատվիրել նախապես և բացահայտել հայկական խոհանոցը Նարինե Մանուկյանի ձեռագրով: Մենյուին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:
Խոհանոցը բաց է 11.00-14.00 և 18.00-ից 21.00-ը, եթե այցելելու եք կոնկրետ ուտեստները փորձելու համար: Սեթ-մենյուն մատուցվում է 18.00-ից: Եթե որոշեք այցելել, անպայման ամրագրեք սեղան կամ զանգահարելով, կամ գրելով ինստագրամյան էջին, հղումները վերջում թողնում եմ:
Կարող եք այցելել ռեստորանի կայք՝ www.lavash.at, որտեղ 360 աստիճան տարբերակով կարող եք ուսումնասիրել ռեստորանի ամեն անկյունը:
Իսկ հիմա գլխավորի մասին: Մենք գնացել էինք այստեղ արդեն հագեցած, բայց ուտեստներն այնքան համեղ էին, որ փորձեցինք բոլորը: Նարինե Մանուկյանն անձամբ մեզ ներկայացրեց, մեզ հետ միասին խմեց իհարկե մեր հայկական գինին, բայց գներին չկարողացա ծանոթանալ քանի որ մեզ հյուրասիրեցին:
Այ հիմա նայում եմ իմ նկարած նկարին ու հիշում թե իիիիինչ համեղ էր սմբուկով ռոլը: Մեր հայտնի ուտեստները հատուկ բաղադրատոմսով էր, հեղինակային մոտեցմամբ, ինչի արդյունքով ստացված էր բոլորովին այլ՝ հետաքրքիր համ, որը ցանկանում էիր անվերջ վայելել:
Իհարկե տանտիրուհու աուրան այստեղ ամենակարորն էր: Երբ Հայաստանից դուրս եմ լինում, սովորաբար ես փորձում եմ ժամանակն անցկացնել տվյալ երկրին բնորոշ վայրերը բացահայտելու համար, բայց այստեղ այնքան հաճելի էր, որ չէինք ուզում հեռանալ և դա իհարկե Նարինեի և նրա որդու հյուրընկալման արդյունքն է: Միասին խմեցինք կենաց, խոսեցինք Հայաստանի և Ավստրիայի բիզնես-առանձնահատությունների, դրական ու բացասական կողմերի մասին ու հիշեցինք մեր սիրելի երգիչ Հայկոյին, քանի որ ողջ ընթացքում ռեստորանում հնչում էր հենց Հայկոյի երաժշտությունը:
եթե Դուք ծանոթանաք Նարինեի հետ, կհամոզվեք, որ ԼԱՎԱՇ ռեստորանը պարզապես բիզնես-նախագիծ չէ, այլ խոհարարության հանդեպ հատուկ սիրո, Հայաստանը աշխարհին ներկայացնելու, տարբերվելու, զարամացնելու երազանք: Նախաձեռնութուն որտեղ ներդրված է հոգի, որին դժվարությամբ ես հասնում ու հպարտանում քո ստեղծած փոքրիկ հայկական անկյունով:
Բացուկով աղցանը փորձեցինք լավաշի չիփսերի հետ, որոնց ըստ Նարինեի տեղաբնակները շատ են հավանում:
Նաև կփորձեք ֆիրմային լիմոնադները: Ռեստորանում մատուցվում էր մեր հայկական գինին ու կոնյակը:
Շատ գեղեցիկ էր մատուցման ձևը, սպասքը, գիտեք զուտ հայկական կուժ/կուլա կոնցեպտ չէր, ամեն ինչ չափավոր էր ու չէր հոգնեցնում: Ուտեստների համը հրաշալի էր, միսը շատ համեղ էր, ընդհանրապես Վիեննայի ռեստորաններում շատ համեղ էր միսը, որտեղ էլ որ լինեինք, նույնիսկ սովորական բուրգեր պատվիրելուց:
Ահա և ավանդական ԽՈՒՐՋԻՆԸ հատուկ բաղադրատոմսով:
Պարտադիր կպատվիրեք, այն շատ յուրահատուկ համ ուներ: Ինստա էջում կարող եք տեսնել, թե ինչպես է այն մատուցվում:
Գրանցել ենք մեզ մոտ, որ հաջորդ անգամ հարիսան և տոլման փորձենք: Ինչպես ասում են՝ թողեցինք տեղ, որ վերադառնանք:
Քաղցրի տեղ չունեինք, չնայած գաթա շատ էինք ուզում փորձել: Սա ևս մեր հաջորդ այցելության ժամանակ:
Շնորհակալություն Նարինեին և նրա որդուն հրաշալի ընդունելության և հյուրասիրության համար: Անչափ հաճելի էր ծանոթանալ նման հայկական ընտանիքի հետ ու Վիեննայում այսքան ջերմ երեկո անցկացնել: Ի դեպ, անպայման նայեք մեր ինստագրամյան սթորիները, որտեղ մենք պարում ենք ռեստորանում մեր սիրելի Հայկոյի երգի ներքո:
Եվս մեկ անգամ թողնում եմ հասցեն, հեռախոսահամարը, ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը: Ես կարծում եմ, բոլորին կհետաքրքրի ու բոլորն էլ կցանկանան կիսվել իրենց էջերում Ավստրիայում այս հայկական կոլորիտային ռեստորանով:
Hamerlingplatz 2 / +43 660 2021111