l

lifestyle

Հարցազրույց «Leader & Co» իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Մարատ Դուրյանի հետ

«Մենք պատրաստ ենք լուծել այն խնդիրը, որը ձեզ անլուծելի է թվում»։ Այս կարգախոսով է առաջնորդվում Հայաստանում ֆինանսատնտեսական ոլորտի առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը՝ «Leader & Co»-ն։ Ընկերությանը դիմելու կարգի, մատուցվող ծառայությունների և Ձեզ հետաքրքրող այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Leader & Co»-ի հիմնադիր տնօրեն, փաստաբան Մարատ Դուրյանի հետ։

«Leader & Co» ընկերության իրավաբանների՝ հարկային և մաքսային քննչական վարչություններում աշխատանքային բազմամյա փորձը երաշխիքն է այն բանի, որ վստահորդը կստանա գրագետ խորհրդատվություն, ձեռք կբերի իրավական կատարյալ պաշտպանություն և կունենա իր իրավունքները վերականգնելու բացառիկ հնարավորություն։ «Leader & Co» ընկերությունը վերականգնում է վստահորդի խախտված իրավունքը, լուծում իրավական ցանկացած վեճ, խթանում օրինական բիզնեսի և իրավունքի զարգացումը։

Մարիամ Դավթյանի զրուցակիցն է «Leader & Co» ընկերության հիմնադիր, տնօրեն, փաստաբան Մարատ Դուրյանը։ 2018թ․-ին վերջինս արժանացել է մեդալի ՀՀ գլխավոր դատախազի կողմից։ 2015թ․-ին Քննչական կոմիտեի նախագահի հրամանով պարգևատրվել է «Հավատարմության և քաջության» մեդալով։ 2013թ․-ին արժանացել է ՀՀ քննչական կոմիտեի 50-ամյակի հոբելյանական նշանի, իսկ 2012թ․-ին՝ ՀՀ ոստիկանապետի կողմից հատուկ վկայագրի։ Մարատ Դուրյանը նաև հոգեբանական գիտությունների թեկնածու է և ունի փոխգնդապետի կոչում։

Պարոն Դուրյան ե՞րբ է հիմնադրվել ձեր ընկերությունը և իրավաբանական ի՞նչ ուղղվածություն ունի:
-Մեր ընկերությունը հիմնադրվել է 2018 թ.-ին, փորձառու, հմուտ իրավաբանների կողմից, որոնք երկար տարիներ աշխատել են ՀՀ տարբեր քննչական կառույցներում՝ մասնավորապես` ՊԵԿ-ի հարկային և մաքսային քննչական վարչությունում, և այդ է պատճառը, որ «Leader & Co» ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում ֆինանսատնտեսական ոլորտի առաջատարներից մեկն է։ Պատասխանելով Ձեր հարցի երկրորդ մասին՝ կարող ենք փաստել, որ մեր կազմակերպության հիմնական ուղղությունը հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող իրավահարաբերություններն են։

Ի՞նչ ծառայություններ է տրամադրում «Leader & Co» ընկերությունը:

-Մեր ընկերությունը տրամադրում է հետևյալ իրավաբանական և փաստաբանական ծառայությունները.
Հարկային և մաքսային իրավունք՝ հարկային և մաքսային օրենսդրության պաշտոնական պարզաբանումների վերաբերյալ խորհրդատվության, իրավաբանական եզրակացության տրամադրում, ներկայացուցչություն, վստահորդի շահերի պաշտպանություն, կայացված վարչական ակտերի բողոքարկում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներին և ստուգումներին մասնակցություն:
Աշխատանքային իրավունք՝ աշխատանքային պայմանագրերի կազմում և ուսումնասիրություն, սեմինարների կազմակերպում (գաղտնի տեղեկատվության չբացահայտման, անձնական տվյալների պահպանման, ներքին կարգապահական կանոնների առանձնահատկությունների, հարկային մարմնի հետ հարաբերություններում իրավական պաշտպանության և այլ հարցերով):
Վարչական իրավունք՝ վարչական մարմնի հետ հարաբերություններում խորհրդատվություն, վստահորդի իրավունքների պաշտպանություն, ներկայացուցչություն, վարչական ակտերի դատական և արտադատական բողոքարկում:
Քրեական իրավունք՝ ընդհանուր բնույթի, ինչպես նաև հարկային և մաքսային հանցագործությունների գործերով պաշտպանություն, ներկայացուցչություն, վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների բողոքարկում՝ քննության բոլոր փուլերում:
Քաղաքացիական իրավունք՝ պայմանագրերի կազմում, խորհրդատվություն, գործարքների ուղեկցում, դատական և արտադատական կարգով վստահորդի իրավունքների պաշտպանություն:
Խորհրդատվություն՝ փաստաթղթերի ուսումնասիրություն, իրավիճակի օբյեկտիվ գնահատում և խնդրի լուծման երաշխավորված ուղղությունների մշակում:

 Հաճախորդն ինչպե՞ս կարող է ձեզ դիմել և ի՞նչ ընթացակարգ է գործում դիմելուց հետո:

 -Մեր ընկերության գրասենյակը գտնվում է ք. Երևան, Պռոշյան 10 հասցեում, հեռախոսահամարն է`011-26-92-52, ֆեյսբուքյան էջը՝ Leader&Co: Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի/ուրբաթ, ժամը՝ 10:00-ից 18:00-ը։ Մեզ դիմելուց հետո կնքվում է պայմանագիր, այնուհետև հաճախորդին ներկայացվում է մեր քայլերի հերթականությունը ցանկալի արդյունքի հասնելու համար, և, այսպես ասած, անցնում ենք գործի։

Ինչո՞ւ հենց ձեզ պետք է դիմի հաճախորդը, ինչո՞վ է ձեր ընկերությունը տարբերվում իրավաբանական ծառայություններ մատուցող այլ ընկերություններից:
-Նախ պետք է նշեմ, որ «Leader & Co»-ի թիմը ձևավորվել է իրավապահ համակարգում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող իրավաբաններից և հենց այդ պրակտիկ փորձի ու գիտելիքների համադրման հիման վրա է, որ ներկայում «Leader & Co»-ն ՀՀ-ում զբաղեցնում է առաջատար դիրք: Ինչ վերաբերում է վստահորդներին, ապա պետք է նշեմ, որ վերջիններիս համար կարևոր է իրենց կողքին ունենալ ապահով և վստահելի թիմ, որը ցանկացած իրավիճակում կլինի իր կողքին և ապահովելով իրավական պաշտպանություն՝ վստահորդին զերծ կպահի իրավական խնդիրների լուծման համար, որպես կանոն, անտեղի ծախսվող ժամանակից ու միջոցներից: Բացի այդ, «Leader & Co»-ն մասնագիտացած է հատկապես հարկային և մաքսային ոլորտում, մեր իրավաբանները երկար տարիներ աշխատել են ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային քննչական վարչություններում, սույնով էլ «Leader & Co»-ն տարբերվում է իրավաբանական ծառայություններ մատուցող այլ ընկերություններից:

 Ասացեք խնդրեմ՝ ո՞րն է ձեր ընկերության կարգախոսը, և որո՞նք են այն սկզբունքները, որով առաջնորդվում են ձեր իրավաբանները:
-«Մենք պատրաստ ենք լուծել այն խնդիրը, որը Ձեզ թվում է անլուծելի»․ սա է մեր կարգախոսը։ «Leader & Co»-ի թիմն առաջնորդվում է իրավական գիտելիքների և պրակտիկայի մշտական կատարելագործմամբ, որում մեծ դեր ունի իրավունքի զարգացումը: Մեր սկզբունքներից են մարդու իրավունքների և ազատությունների գերակայությունը, ազատ և մրցակցային հարաբերությունները, վստահելի և կայուն գործընկերությունը, վստահորդի շահերի կատարյալ պաշտպանությունը, կանխատեսելիությունը, որոնք ընկած են «Leader & Co»-ի թիմի հաջողությունների հիմքում:

Պարոն Դուրյան, եթե հաճախորդն ունի իրավական խնդիր և դիմում է ձեզ, բայց հնարավորություն չունի վարձատրելու, կարո՞ղ է ակնկալել ձեր օգնությունը:

-«Leader & Co»-ն չի դասվում այն ընկերությունների շարքին, որոնք առաջնորդվում են բացառապես տնտեսական շահով: Թիմի առաջնահերթ նպատակներից է իրավական աջակցության ապահովման միջոցով խթանել ինչպես բիզնեսի, այնպես էլ իրավունքի զարգացմանը: Դրանից ելնելով՝ օտարերկրյա, սփյուռքահայ ներդրողներին, երիտասարդ և սկսնակ գործարարներին իրավական բանավոր խորհրդատվությունը ցուցաբերում ենք անվճար։

 Հետաքրքիր է, ունե՞ք որոշակի վիճակագրություն, թե հիմնականում ի՞նչ խնդրով են ձեզ դիմում կամ ո՞ր կառույցի հետ է կապված խնդիրը:
-Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեզ հիմնականում դիմում են հարկային և մաքսային ոլորտում իրավական հարցեր ունեցող անձինք, քանի որ, ինչպես նշել եմ, մենք երկար տարիներ աշխատել ենք հենց այդ ոլորտում, և բնական է, որ մեզ դիմեն ՊԵԿ-ի հետ կապված խնդիրներով։ Շատ կարևոր եմ համարում այն, որ իրավական խնդիր ունեցող անձինք իմանան, թե իրենց խնդրի լուծման համար, որ կազմակերպությանը կամ փաստաբանին պետք է դիմեն, քանի որ յուրաքանչյուր ոլորտ ունի իր նեղ մասնագետը։ Ես այս հարցով մշտապես համեմատական եմ անցկացնում բժշկի հետ․ յուրաքանչյուր հիվանդություն կարող է բուժել միայն հենց այդ մասնագիտացման տեր բժիշկը, այդպես էլ իրավական խնդիրները պետք է լուծեն այն մասնագետները, որոնք մասնագիտացած են տվյալ իրավահարաբերություններում։

Իսկ Ընկերությունը վարում է արդյոք վիճակագրություն, թե հիմնականում հօգուտ ու՞մ է լուծվում իրավական վեճը, որով զբաղվում են ձեր իրավաբանները։

-Այդպիսի հատուկ վիճակագրություն չի վարվում, քանի որ մինչ օրս չի եղել դեպք, որ մեր վստահորդի խնդիրները լուծում չստանան կամ որևէ դժգոհություն լինի:

Արտակարգ իրավիճակը դեռ շարունակվում է. հետաքրքիր է՝ այս շրջանում, մարդիկ ավելի քի՞չ են դիմում ձեզ, թե՞ ճիշտ հակառակը։
-Անկեղծ պետք է լինեմ և ասեմ, որ չեմ նկատել էական տարբերություն։

back-top