l

lifestyle

LEOLAB Beauty Laboratory-ի բացումը ԼԵՈ 1 հասցեում

ԼԵՈ 1 հասցեում բացված LEOLAB Beauty Laboratory-ն իրոք զարմացրեց իր յուրահատուկ դիզայնով, շքեղությամբ ու ճաշակով: Կանանց և տղամարդկանց համար նախատեսված այս եզակի սրահն իր ծառայությունների որակով, մոտեցմամբ, պրոֆեսիոնալ թիմով ու ջերմությամբ արժանի է, որպեսզի յուրաքանչյուր ոք այցելի, վայելի և անկասկած գոհ հեռանա այս սրահից: Բացման շնորհանդեսը, հյուրերը, ինտերիերը՝ մեր հատուկ փոստում:

  • Kamo Tovmasyan

 

ԼԵՈ 1 հասցեում գործող նորակառույց շինության առաջին հարկում բացված LEOLAB Beauty Laboratory-ն առաջին հերթին կզարմացնի իր ինտերիերով: Կարևոր ու հաճելի առանձնահատկություն էր կանանց ու տղամարդկանց ամբողջովին առանձին սրահների դասակարգումը: Վարսահարդարում, դիմահարդարում, կոսմետոլոգիա, բյութի ոլորտի բոլոր ծառայությունները, բացառապես բարձրակարգ նյութեր ու որակյալ սպասարկում: Կարևոր էր նաև տղամարդկանց ու կանանց կոսմետոլոգիայի, ոտնահարդարման և խնամքի այլ ծառայությունների համար նախատեսված առանձնասրահները, որոնք հատկապես այն այցելուների համար են, ովքեր չեն սիրում սպասարկվել ընդհանուր սրահում:   

Այստեղ ողջունվում է նաև հյուրասիրությունը, մինչ դուք կսպասարկվեք, ձեզ կառաջարկեն սուրճ, թեյ, կամ տարբեր կոկտեյլներ: Շքեղության հետ համատեղ զարմացնելու է նաև գնային քաղաքականությունը, որը սահմանված է հասանելի լինելու բոլորին: Ավելացնեմ նաև, որ սրահի դիզայնը վստահվել է Archicomfort Architecture & Interior Design ընկերությանը: Աշխատանքային ժամերն են 10.00-ից մինչ 20.00, սակայն աշխատանքային գրաֆիկը կարող է լինել ճկուն՝ տոնական և հատուկ օրերին:

 ԼԵՈ 1

041-77 67 67, 094-49 69 01

Facebook/LeoLabBeautyLaboratory

Instagram/leolab_beauty_laboratory_

back-top