Kamancha
l

lifestyle

LINA DESIGN բրենդի շնորհանդեսը ROOF EIGT18N-ում

Շնորհավորում ենք գեղեցկուհի Լինային, ով ներկայացրեց իր LINA DESIGN բրենդի նոր հավաքածուն ROOF EIGT18N-ում: LINA DESIGN բրենդը ավելի արևելյան մշակույթն ու ոճը նախընտրող կանաց համար է: Հայազգի Լինան երկար ժամանակ ապրում ու ստեղծագործում է Լիբանանում և ԱՄԷ-ում, և դիզայների վաղեմի երազանքը՝ ներկայացնել հայրենիքում իր հավաքածուն վերջապես իրականացավ: Ի դեպ հենց նույն օրը Լինան նշում էր իր ծննդյան տարեդարձը: 

  • Վիլեն Համբարյան

LINA DESIGN բրենդի հագուստը ինքնավստահ, կրքոտ և հմայիչ կանանց համար է: Հետաքրքիր գործվածքներ՝ համադրված բյուրեղապակիներով և թրենդային ձևաչափերով: LINA DESIGN արդեն իսկ նախընտրում են կրել Լիբանանի և ԱՄԷ-ի հայտնի կանայք, ու կարծում եմ որ շուտով շատ հայուհիներ նույնպես կսկսեն կրել LINA DESIGN զգեստներ: Հետևել բրենդի գործունեությանը կարող եք ինստագրամյան էջում, իսկ պատվերների համար գործում է նաև 096-41-00-01 հեռախոսահամարը: Առաքումը գուրծում է ողջ աշխարհով, սեղմ ժամկետներում, անհատական պատվերների դեպքում՝ կախված աշխատանքի ծավալից, քանի որ զգեստների մեծ մասը ամբողջացվում է ձեռագործ աշխատանքի արդյունքում: Առաջիկայում պլանավորվում է LINA DESIGN սրահի բացումը Երևանում, իսկ մինչ այդ բրենդը, ինչպես նաև ատելյեն ներկայանում են օնլայն տարբերակով: 

096-41-00-01
Instagram/lina_designn

back-top