l

lifestyle

LIVING'S կահույքի սրահում տեղի ունեցավ HOYAGAB բրենդի և MASHROOM մուլտիբրենդային սրահի pop-up ցուցադրությունը

LIVING'S կահույքի սրահում HOYAGAB բրենդը և MASHROOM մուլտիբրենդային սրահը  կազմակերպել էին pop-up ցուցադրություն: Երեք օր շարունակ LIVING'S կահույքի սրահում կարող եք գնահատել HOYAGAB բրենդի նոր տեսականին, MASHROOM մուլտիբրենդային սրահի նմուշները, ինչպես նաև GARNET Art Jewelry ոսկերչական սրահի բացառիկ զարդերը:

  • Սայաթ-Նովա 40, 093-998 778, www.livings.am
  • Kamo Tovmasyan

Դասական երաժշտություն, կոկտեյլային հյուրասիրություն և HOYAGAB բրենդի նոր հավաքածուի ցուցադրությունը. ահա թե ինչ էր սպասվում փակ միջոցառման հյուրերին, որոնց թվում էինք նաև մենք: HOYAGAB բրենդը ներկայացնում է սիրիահայ դիզայներ Լիլա Վարդանյանը: Բրենդը ներկայացնում է կանացի դասական, երեկոյան և քեժուալ հագուստ, նաև աքսեսուարներ: MASHROOM մուլտիբրենդային սրահն էլ իր կողմից ներկայացնում էր տարբեր հայ դիզայներների աշխատանքները, որոնք հնարավոր է ձեռք բերել մոտակա երեք օրերի ընթացքում հենց LIVING'S կահույքի սրահում: Հյուրերը հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու LIVING'S սրահի տեսականուն, որի մասին մենք խոսել էինք վերջերս (դիտեք մեր հատուկ փոստն այստեղ):

back-top