l

lifestyle

LIVING'S կահույքի սրահի Ամանորյա երեկոն և LIVING'S ամսագրի նոր համարի շնորհանդեսը

Լիվինգ՛ս ըկերությունն իր հյուրընկալ հարկի տակ էր ընդունել իր լավագույն հաճախորդներին, գործընկեր-դիզայներական ընկերությունների ներկայացուցիչներին, բոլոր նրանց, ովքեր անցնող տարվա ընթացքում համալրել էին արդեն բազմանդամ Լիվինգսյան ընտանիքը: Տարին, անակասկած նշանակալի էր, մասնավորապես Hurtado բրենդի հետ համագործակցությամբ և ապա ցուցադրությամբ Living's սրահում, շքեղագույն Lightman ջահերի նոր տեականու, ամենաֆունկցիոնալ և հարմարավետ Ego և Janssen Sofa ապրանքանիշերի նոր տեսականիների ցուցադրությամբ, որոնք արդեն իսկ հայտնի էին 2018 թվականից։

 

  • Սայաթ-Նովա 40, 093-99 87 78
  • Kamo Tovmasyan

Ամենամեծ իրադարձությունը Living's ի համար իհարկե Caracole բրենդի տասնամյա հոբելյանին մասնակցությունն էր ԱՄՆ-ում, ամբողջովին նոր տեսականու ցուցադրությամբ, պարբերաբար թարմացվող և ամենանոր մոդելների ներկայացումը, որը ինքնին թե գունային, թե ոճային շրջադարձ է կահույքագործության շուկայում: Մի փոքր բացահայտելով հաջորդ տարվա անելիքներից ու պլաններից մի քանիսը, նշենք, որ Լիվինգս ընկերությունը՝ ընտրելով և հաճախորդներին տալով ամենալավը, բավարարելով անգամ ամնեաքմահաճ հաճախորդների ցանկությունները, տեղեկացնում է, որ 2020 թվականին ունենելու է մի շարք համագործակցություններ, մասնավորապես անգլիական Camerich բրենդի հետ, որն աչքի է ընկնում տարբերվող դիզայնով, ֆունկցիոնալությամբ և հարմարավետությամբ:

Living's-ը մուտք կգործի թերևս աննախադեպ բայց մասնագետների ու թիմի համար շատ հայտնի ու երկար ուսումնասիրված մի ոլորտ՝ խոհանոցային կահույք: Շքեղության, գնի և որակի աննախադեպ համադրություն, որ դուր կգա անգամ ամենաքմահաճ հաճախորդին: Խոհանոցային կահույքից բացի կներկայացվի տարբերվող ինտերիերի աքսեսուարների և շքեզագույն սպասքի լայն տեսականի: Ի հավելումն այս ամենի, նշեմ, որ սրահում արդեն մատուցում են ինտերիեր դիզայների խորհրդատվության ծառայություններ, ինչն էլ ավելի կհեշտացնի և հետաքրքիր կդարձնի խորհրդատվոթյուն ստանալը:

Սայաթ-Նովա 40

093-99 87 78

Facebook/Living's

back-top