l

lifestyle

CYAN և ZODAX բրենդերի ինտերիեր պարագաները Living's կահույքի սրահում

Սայաթ-Նովա 40 հասցեում գործող Living's կահույքի սրահում, արդեն իսկ առկա ամերիկյան Cyan ապրանքանիշի ինտերիեր աքսեսուարներից բացի ներկայացված է նաև նոր՝ միջազգային շուկայում ճանաչված Zodax ապրանքանիշը։ Այն ներկայանում է տան դեկորատիվ պարագաների, սպասքի, մոմերի և տնային բուրմունքների բացառիկ տեսականիով։ Եթե փնտրում եք յուրահատուկ նվեր, այն էլ հասանելի գնային քաղաքականությամբ, մեր ֆոտոշարքում կարող եք ծանոթանալ տեսականուն և այցելել գնումների:

Առջևում տոներն են, իսկ Ամանորյա նվերների մասին պետք է նախապես մտածել: Living's կահույքի սրահը, որը շատերին հայտնի է, թերևս հենց իր բարձրակարգ կահույքով և լյուքս դասի ջահերով, իրականում հրաշալի տարբերակ է առաջարկում նաև ավելի հասանելի գնային սահմանում գտնվող աքսեսուարներ և ինտերիեր պարագաներ առաջարկելով: Տան դեկորացիայի արդյունաբերության առաջատար Zodax ընկերությունն ունի 31 տարվա պատմություն։ Բացի Zodax բրենդի տեսականին, սրահում արդեն իսկ ներկայացված էր ամերիկյան Cyan ապրանքանիշը: Ի դեպ, շատ շուտով սրահում հնարավոր կլինի նաև ձեռք բերել օրիգինալ փաթեթավորմամբ gift-card-եր, որոնք էլ կարող եք որպես նվեր մատուցել Ամանորին: Նկարահանել ենք դեկորատիվ պարագաների և նվերների մեծ մասը ու սիրով առաջարկում ենք առցանց վայելել այս գեղեցկությունը: Տեսականու գների և այլ հարցերի հետ կապված բոլոր պատասխանները կարող եք ստանալ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում, livings.am կայքում, 093-998 778 հեռախոսահամարով, կամ էլ պարզապես այցելելով Սայաթ-նովա 40 հասցե՝ Living's կահույքի սրահ: 

Սայաթ-Նովա 40, 093-998 778

www.livings.am

back-top