l

lifestyle

Local's by Baguettes & Delices-ի բացումը Մաշտոցի 48 հասցեում

Հրաշալի նոր վայր Մաշտոցի 48 հասցեում, հատկապես նրանց համար, ովքեր նախընտրում են ֆրանսիական խոհանոցն ու մշակույթը: Առավոտյան 08.00-ից մինչ կեսգիշեր այցելեք ֆրանսիական թարմ բագետներ, կրուասաններ, կրեպեր փորձելու, նաև գնահատելու մենյուում առկա պիցցաները, աղցաններն ու տաք ուտեստները: Ֆրանսիական շնչով նոր հրաշալի անկյուն հենց քաղաքի սրտում՝ Կասկադի հարևանությամբ:

  • Kamo Tovmasyan

Վստահ եմ, կգնահատեք հրաշալի ինտերիերը, մանավանդ, որ Local's by Baguettes & Delices-ը պահպանել է այս շինության հիմնական ֆասադը, ներքին սյուները, ինչի արդյունքում սրճարանում իրոք յուրահատուկ մթնոլորտ է ստեղծվել: Ֆրանսիայից հրավիրված խոհարարն օգտագործելով ֆրանսիական բաղադրատոմսերն ու հումքը, ներկայացնում է մենյուն ինչպես ասում են՝ հայկական հյուրընկալմամբ: Հատկապես խորհուրդ եմ տալիս համտեսել ֆրանսիացի հացթուխների և հրուշակագործների կողմից մշակված բաղադրատոմսերով պատրաստված անուշաբույր հացաբուլկեղենը և աննկարագրելի քաղցրավենիքները: Կարծում եմ շատ շուտով Local's by Baguettes & Delices-ը կդառնա քաղաքի այս հատվածի ամենասիրված նոր վայրերից մեկը: Չմոռանամա նաև նշել առաջին հարկում գտնվող ընդարձակ մանկական սրահի մասին, որտեղ դուք կարող եք ձեր երեխաներին վստահել արհեստավարժ խաղավարներին: 

Local's by Baguettes & Delices սրճարանը հիմնադրվել է հայկական և ֆրանսիական ներդրողների կողմից, որի նպատակն է Երևանցիներին և հյուրերին ներկայացնել ֆրանսիական խոհանոցային գլուխգործոցները: Հացաբուլկեղենի և քաղցրավենիքի պատրաստման բազա է ծառայել BAUGETTES AND DELICES ֆրանսիական ընկերությունը, որը ներկաացված է Ֆրանսիայի գրեթե բոլոր քաղաքներում: Այն հիմնադրվել է 1951 թվականին Rene Geoffroy-ի կողմից La Frette քաղաքում: 

Մաշտոցի 48

(011) 855 555

 Facebook/Local'sbyBaguettes&Delices

Instagram/ locals.baguettes

back-top