l

lifestyle

LOOK OPTIC երկրորդ մասնագիտացված սրահի բացումը Մաշտոց 43/14 հասցեում

Մաշտոց 43/14 հասցեում՝ ՆԱԻՐԻ կ/թ-ի դիմաց բացվել է երկրորդ LOOK OPTIC մասնագիտացված սրահը, որն առաջարկում է որակյալ և հավաստագրված արևային և օպտիկական ակնոցների, կորեկցիոն շրջանակների և կոնտակտային ոսպնյակների մեծ տեսականի կանանց, տղամարդկանց, ինչպես նաև երեխաների համար: Նշեմ, որ առաջին սրահն արդեն 6 տարի գործում է Ֆուչիկի 30 հասցեում՝ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի առաջին հարկում:  

  • Մաշտոց 43/14, 011-20 03 20 / 011-20 06 20

LOOK OPTIC-ի առանձնահակությունը վերջին սերնդի մասնագիտական սարքավորումներով հագեցած եզակի սրահն է, որտեղ`ունենալով համապատասխան ակնոցի նշանակումը, կարող են ձեռք բերել Ձեր ակնոցը: Այստեղ նախքան ակնոց կամ կոնտակտային ոսպնյակ ընտրելը, կարող եք ստուգել ձեր տեսողությունը մասնագետների օգնությամբ՝ Հայաստանի Օպտոմետրիայի Ասոցիացիայի նախագահ ակնաբույժ-օպտոմետրիստ Ռուզաննա Մելիքյանի գլխավորությամբ: Ռեֆրակցիոն խանգարումներ հայտնաբերելու դեպքում (կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, տարիքային հեռատեսություն) այն կշտկվի ակնոցային ոսպնյակների կամ կոնտակտային ոսպնյակների միջոցով: Այստեղ անցկացված հետազոտությունը կարող է հանդիսանալ առաջնային օղակ պացիենտին ճիշտ ուղղորդելու համապատասխան մասնագետի մոտ:

Սրահը գործում է ամեն օր 10.00-ից մինչ 20.00, կիրակի օրերին՝ 11.00-18.00: Երեք սրահներում ներկայացված են համաշխարհային բրենդների նորաոճ ակնոցների մեծ տեսականի, օպտիկական և ոչ օպտիկական կոնտակտային ոսպնյակներ, մինչև 14 տարեկան երեխաների համար նախատեսված տեսականի, ինչպխես նաև տեղում պատվեր կատարելու հնարավորություն: Ներկայացված ապրանքանիշների թվում են՝ Chloe, Gucci, Bottega Veneta, Brioni, Puma, Bucheron, Montblanc, Saint Laurent, MCQ, Balenciaga և այլն: Սրահի մասնագետները կօգնեն Ձեզ տեղում փորձարկել և ընտրել համապատասխան ակնոց, կամ կատարել անհատական պատվեր:

Բացման շնորհանդեսին հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, ծանոթացում տեսականու և առաջարկների հետ: LOOK OPTIC խանութ սրահի բացմանը մասնակցում էին Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գրեթե բոլոր ակնաբույժները: Այցելեք LOOK OPTIC մասնագիտացված խանութ-սրահ կամ հղեք Ձեզ հուզող հարցերը սոց. էջերին:

Մաշտոց 43/14

Ֆուչիկի 30

011-20 03 20 / 011-20 06 20

FB / IG

www.lookoptic.am

back-top