l

lifestyle

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ուղիղ չվերթով Ավստրիական Ավիաուղիների հետ!

Այսուհետ դուք կարող եք մեկնել Լոս-Անջելես Ավստրիական Ավիաուղիներով: Այս փոստում ես կներկայացնեմ թռիչքի մանրամասները, Լոս Անջելեսում բացված ԿԱՐԱՍԸ, Թումանյանի խինկալին, ինչպես նաև ամենաթրենդային վայրերը, որտեղ խորհուրդ եմ տալիս այցելել, եթե լինեք Լոս Անջելեսում: Ուղևորությանս ամբողջական ֆոտո/վիդեո շարքը դիտեք մեր հատուկ փոստում:

  • Kamo Tovmasyan

Դիտեք ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ԿամոԲլոգի հետ ծրագիրը ԱրմՆյուզի եթերում հոկտեմբեր ամսին:

Այս տարվա ապրիլ ամսից Ավստրիական Ավիաուղիներ ընկերությունը մեկնարկել էր Երևան-Վիեննա-Լոս Անջելես ուղիղ չվերթների շարքը: Ընկերության հրավերով ես մեկնեցի Լոս Անջելես՝ մանրամասն ներկայացնելու այս նոր չվերթի առավելությունները, պայմանները և ակցիաները:

Չվերթներն իրականացվում են ամեն օր, ամրագրել կարող եք երևանյան ցանկացած տուր-կենտրոնում, օնլայն ամրագրում չի իրականացվում:

Երևան-Վիեննա թռիչքը Երևանի ժամանակով 04.25-ին և և տևում է 3.20 ժամ: Վիեննայի ժամանակով 06.10-ին ուղևորը Վիեննայի օդանավակայանում է, դեպի LAX թռիչքը՝ 10.00-ին է: 12 ժամ տևող թռիչքի արդյունքում դուք նույն օրը, արդեն ԱՄՆ-ի ժամանակով 13.30-ին՝ Լոս Անջելեսում եք:

Իհարկե շատ կարևոր է, թե ում կողքին եք 12 ժամ անցկացնելու....Ասեմ անկեղծ, լացող երեխաներից բացի կարող են հանդիպել շատ խոսող հրեաներ, օրինակ իմ դեպքում այդպես էր:

Ես ինքս մոտ 9 ժամ էնել եմ, այնուհետև արդեն նախաճաշի ժամն էր, ու անկեղծ ասած զարմանալիորեն արագ տեղ հասանք:

Կարծում եմ ԵՐԵՎԱՆ շապիկով հենց Լոսում պխետք է շրջել, մանավանդ Գլենդելում...

Ընկերներ քանի որ հումորս լուրջ ընդունվեց, նաև ստացա շատ շնորհավորական նամակներ, ինչպես նաև քննադատող նամակներ աստղային հիվանդության ու մարդկանց խաբելու վերաբերյալ (ինչպես միշտ հայերի դեպքում պարզապես հումորը մեծ խնդիր է դառնում) ներկայացնում եմ թե ինչպես են այդ աստղը ստանում. ոչ թե ֆոտոշոփով (որոշ սրամիտներին) այլ պարզապես վճարում ես 5 $ և լուսանկարվում քո աստղի հետ. JUST FUN!

Լոս Անջելեսում առանց ուբեռի չի լինում, իսկ ուբեռի 90% վարրորդներն էլ հայեր են, ասելով խոսալով տեղ ես հասնում, մերսի Ժիրայր Լոսի հետաքրքիր անկյունները ցույց տալու համար..

Չգիտեի, որ Լոս Անջելեսում կա Թումանյանի Խինկալու կետը. 113 N.Maryland Ave., Glendale! Tumanyan Khinkali Factory!!!

Արդեն նաև Լոս Անջելեսում! Շնորհավորում եմ մեր գործընկերներին հայկական KristoBad բրենդին, որը Լոս Անջելեսի ամենագեղեցիկ մոլերից մեկում՝GALLERIA Glendale-ում բացել է իր առաջին բուտիկը- Kristobad USA. Էքսկլյուզիվ կոշիկների և աքսեսուարների տեսականի ինչպիսին այստեղ իրոք չեք գտնի. Բոլորին խորհուրդ եմ տալիս շեյր անել այս փոստը, որպեսզի Լոս մեկնողները և այստեղ բնակվող հայերը այցելեն գնումների և տեղեկացված լինեն. Օգնենք հայկական բրենդին գրավելու Լոս Անջելեսի նորաոճ անձանց ուշադրությունը. Հասցե 100W Broadway, Glendale, henc Americana at Brand-ի դիմաց

Վերջին օրը Լոս Անջելեսում հյուրընկալվեցի Levon Travel և Global Arts ընկերությունների հիմնադիր Պրն. Կարպիս Թիթիզյանի տանը, սեպտեմբերի 15-ին արդեն Երևանից կասեմ թե ինչ գործով...Ինձ ասել էինք, որ Պրն. Թիթիզյանը հայ նկարիչների օրիգինալ գործերի մեծ հավաքածու ունի, ես էլ որոշեցի դրանք նկարել ձեզ ցույց տալու համար. Ժանսեմ, Մինաս, Սարյան, Քոչար, Հակոբյան, նույնիսկ Փարաջանովի կոլաժներից կար... շատ գեղեցիկ ու հարուստ հավաքածու էր, վստահ եմ, ձեզ նույնպես դուր կգա...

Ընկերներ ինչ հաճելի է Լոս Անջելեսում տեսնել հայկական բրենդեր. Շնորհավորում եմ Karas ազգային սննդի ցանցին Գլենդելում մեծ ԿԱՐԱՍ բացելու առթիվ...դեռ վերանորոգման աշխատանքներն են, մեր հայկականն ուրիշա...Հասցե՝ S Brand 158, Glendale, LA

Ներկայացնում եմ Լոսի աաաամենաբարձր ռուֆթոփը, այն կոչվում է 71Above. Ի դեպ շեֆ խոհարարը հայ է՝ Վարդան ԱԲԳԱՐՅԱՆ. Հիանալի տեսարան, հեղինակային խոհանոց, բարձրակարգ սպասարկում......

Ընկերներ խորհուրդ տամ ևս մեկ տարբերվող, օրիգինալ ժամանցավայր Լոս Անջելեսում. 11730 Venutura BLVRD հասցեում գործում է FIREFLY ստուդիոն, թարգմանվում ԼՈՒՍԱՏԻՏԻԿ. Ինտերիերը որ տեսնեք, կհասկանաք, թե ինչու Լուսատիտիկ...Հրաշալի վայր էր, ու շատ համեղ, բայց եթե սթեյքը well done ուզեք կզարմանան... Պատվիրեք ճապոնական կամ նյույորքյան սթեյք, ճապոնական ծիծակ, թունան բիբարի մեջ....Բարի ժամանց.

448 St. Hills. Ահա այս հասցեով Լոս Անջելեսի դաունթաունի ամենասիրված ռուֆթոփն է, 13-րդ հարկում գտնվող Perch-Los Angeles-ը. Ֆանտաստիկ վայր, բոլորին խորհուրդ եմ տալիս...

Իհարկե չմոռանաք Լոսում ուտել իսկական, մեծ, համով ամերիկյան համբուրգեր....

back-top