l

lifestyle

The Little Prince սրահի վերաբացումը Ա.Ավետիսյան 116 հասցեում

Եվրոպական հանրահայտ բրենդների մանկասայլակներ, մահճակալներ և աքսեսուարներ ներկայացնող The Little Prince խանութ-սրահը վերաբացվել է Ա.Ավետիսյան 116 հասցեում: Եռահարկ նոր սրահում ներկայացված են ավելի շատ ապրանքատեսակներ՝ գնումների համար ավելի հարմար սրահներում: Վերաբացման շնորհանդեսն ամբողջությամբ դիտեք ԿամոԲլոգում:

3 տարի հայկական շուկայում գործելով՝ The Little Prince խանութ-սրահը դարձել է ապագա ծնողների ամենասիրված սրահներից մեկը, որտեղ դեռ մինչ ծննդաբերությունը, զույգերն ընտրում են իրենց ապագա փոքրիկի համար մահճակալ, մանկասայլակ, հագուստ, կահույք և աքսեսուարներ: Այժմ արդեն սիրված սրահը ներկայանում է նոր՝ ավելի ընդարձակ ու լուսավոր սրահներով, եռահարկ ձևաչափով, ինչն անկասկած դուր կգա The Little Prince-ի մշտական, ինչպես նաև նոր հաճախորդներին: Սրահում ներկայացված է գերմանական Cybex, իսպանական Mima, ֆրանսիական Baby Zen Yoyo, լեհական Anex, անգլիական Silver Cross, հոլանդական Bugaboo, նորվեգական Stokke և շատ այլ սիրված ապրաքատեսակներ: Յուրաքանչյուր ծնող The Little Prince սրահում կգտնի իր բալիկին համապատասխան թե հագուստ, թե մանկասայլակ, թե նաև կահույք: Այսուհետ The Little Prince-ում կարող եք նաև էքսկլյուզիվորեն ձեռք բերել Harter և Mercedes-Benz բրենդերի կողմից համատեղ թողարկված համատեղ մանկասայլակները, որոնք վերջին շրջանի թրենդային նորույթն են: 

Վերաբացման շնորհանդեսին ներկա էին սրահի մշտական այցելուները, ինֆլուենսերներ, գործընկերներ: Հետաքրքիր ցուցադրության ընթացքում ներկայացվեցին նորույթները, ինչպես նաև այն մանկասայլակները, որոնք խաղարկվեցին սրահից նախապես գնումներ կատարած այցելուների, ինչպես նաև Private Club-ի անդամների միջև: The Little Prince-ը հատուկ շնորհակալություն է հայտնում Private Club-ի բոլոր գործընկերներին, հատկապես Choupette խ/ս-ին, Moonlight Girls Spa-ին, KIDZ BAR խ/ս-ին եւ Aleksanyan Orthodontics-ին երեկոյի հյուրերին գեղեցիկ անակնկալներ պատրաստելու համար։ Շնորհակալություն Nshanyan ապրանքանիշին ցուցադրության ընթացքում գլխարկներ տրամադրելու համար։ Սրահը գործում է ամեն օր՝ 11.00-ից մինչ 20.00: Երևանում գործում է անվճար առաքում,իսկ շուտով նաև կգործի սրահի կայքը: The Little Prince-ը ակտիվ է սոց. հարթակներում, ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում ներկայացված են բոլոր բրենդերը, ապրանքատեսակները, ինչպես նաև պարբերաբար անցկացվում են խաղարկություններ և ակցիաներ:

Ավետ Ավետիսյան 116

077-77 46 49

FB / IG

back-top