Kamancha
l

lifestyle

LUSIN բացառիկ բույրերի շնորհանդեսը Մոսկվա կինոթատրոնում

Սիրով ներկայացնում եմ հայկական LUSIN ապրանքանիշը, որի շնորհանդեսը օրերս տեղի ունեցավ ՄՈՍԿՎԱ կինոթատրոնում: LUSIN բրենդի հիմնադիրն է Լուսինե Հայրապետյանը: LUSIN selective օծանելիքների շարքից բացի, ներկայացվեց նաև LUSIN Limited edition բյուրեղյա սրվակներով սահմանափակ արտադրությամբ օծանելիքները, ինչպես նաև Lusin AROMA կախազարդերը, փոքր բյուրեղյա բույրերը տան ինտերիերի և ավտոմքենաների համար, ինչպես նաև Dama Design շապիկները: Միջոցառման հատուկ հյուրերն էին Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը,Գոհար Հարությունյանը, մշակույթի և գործարար ոլորտի այլ հայտնի դեմքեր: 

  • Վիլեն Համբարյան

Հայկական LUSIN ապրանքանիշն իրոք զարմացրեց իր որակով, ներկայացման ձևաչափով և օրիգինալությամբ: LUSIN selective բրենդի ներքո ներկայացված են 4 բույրեր, որոնցից երկուսն ունիսեքս բույրեր են, երկուսը՝ կանացի: Բույրերը չունեն անվանումներ, ուստի ընտրելով Ձեր նախընտրած բույրը, կարող եք այն անվանել հենց Ձեր, կամ այն անձնավորության անունով՝ ում ցանկանում եք նվիրել: 4-րդ բույրը ներկայացված է հատուկ բյուրեղապակյա սրվակներով և թողարկված է ընդամենը 41 օրինակով: Բացի օրիգինալ բույրը, օծանելիքները նաև կզարմացնեն ձեզ հետաքրքիր սրվակներով, տուփերով և փաթեթավորմամբ: Ընդունվում են նաև անհատական պատվերներ Ձեր նախընրտած ձևաչափով: Հետաքրքիր էին նաև փոքր բյուրեղապակյա սրվակներով բույրերի շարքը, որոնք իդեալական են ավոտմեքենաներում, տան ինտերիերում, պահարաններում և գրասենյակում օգտագործման համար: 

 

 Լուսինե Հայրապետյանը ներկայացրեց նաև Lusin AROMA բուրավետ բրոնզե կախազարդերը, ինչպես նաև Dama Design հայկական մոտիվներով շապիկները, որոնք թողարկվել են դիզայներ Քրիստինե Գրիգորյանի հետ համատեղ: Շապիկները արտադրվել են TEXART ընկերության կողմից: Միջոցառման ընթացքում հյուրերն ընտրեցին իրենց նախընտրած բույրը, ծանոթացան ողջ տեսականու հետ, ինչպես նաև նրանց սպասվում էր համեղ հյուրասիրություն և լայվ կատարումներ Ararat 94-ի կողմից, ով ժամանել էր Հայաստան հատուկ LUSIN բրենդի շնորհանդեսին ներկա լինելու համար: Իր խոսքում՝ հիմնադիր Լուսինե Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց Լիլիթ Մարգարյանին, ով հանդիսացել է Լուսինեի ոգեշնչման հիմնական աղբյուրը, Moscow Boutique Hotel  տնօրինությանը, դիզայներ Սվետլանա Բեգոյանին, ով զբաղվել էր մոդելների լուքով, և բոլոր հյուրերին, ովքեր ներկա գտնվեցին շնորհանդեսին: LUSIN բրենդի տեսականին դեռևս հասանելի է օնլայն տարբերակով՝ ապրանքանիշի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում: Միջոցառման ընթացքում LUSIN բրենդի օծանելինքերը ներկայացնում էին  Anna Demirkhanyan մոդելային դպրոցի մոդելները:

095-095-055

Facebook/Lusin Parfume

Instagram/lusin.parfume

Facebook/DAMADesign

Instagram/damadesignclothing

back-top