Դրսում ցույցեր են, փողոցները փակում են, ֆեյսբուքում խառնաշփոթ է, ապագան դեռ անհասկանալի...փորձելով ցրել ինձ անելանելի թվացող իրավիճակից՝ հյուրընկալվեցի Նելլիի և Ռաֆֆիի ամառանոցում՝ հատուկ առաքելությամբ: Այս զույգին հաճախ եք նկատել ինտերնետային կայքերում, Նելլիին երգչուհու դերում, Ռաֆֆին էլ ԱՐԱՐԱՏ ֆուտբոլային թիմի մարզիչն է: Նրանց երկու դստրերն էլ մասնակցում են բոլոր մանկական համերգներին, ցուցադրություններին, հեռուստածրագրերին, ափսոս նկարահանման ընթացքում տանը չէին: Այսօր սակայն ներկայացնելու եմ Ձեզ Նելլի-Ռաֆֆի զույգին, որպես ամուսիններ, ովքեր պատերազմական ամիսներին զարմացրեցին իրենց ընկերներին հայի եզակի տեսակով, մարդասիրությամբ ու նաև աշխատասիրությամբ:
Պատերազմի հենց առաջին օրերից Նելլին ակտիվորեն զբաղվում էր Արցախից եկած ընտանիքների տեղաբաշխմամբ և սննդով: Մոտ 300 ընտանիք, շնորհիվ Նելլիի ընկերների և պարզապես երևանցիների, ունեցան կացարան, ամենօրյա սնունդ, իսկ մի քանի կանայք էլ աշխատանքի տեղավորվեցին իրենց մասնագիտությամբ. գեղեցկության սրահներում, դեղատներում, խանութ-սրահներում: Հիշում եմ՝ հետևելով Նելլիին, նույնիսկ գրում էի նրան՝ Նելլի ինչպե՞ս ես հասցնում, չէ, որ ինքդ երկու երեխա ունես, հեշտ գործ չէ: Հադրութից, Շուշիից և Ստեփանակերտից տեղափոխված մոտ 300 ընտանիքներում շատ էին կանայք, ովքեր առանձնանում էին համեղ ու հատուկ արցախյան բաղադրատոմսերով պատրաստվող ուտեստների պատրաստմամբ: Հենց այստեղից էլ նելլիի մոտ առաջացավ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԸ պահածոների արտադրության գաղափարը: Արդեն իր ամուսնու՝ Ռաֆֆիի հետ միասին, իրենց ամառանոցում ստեղծեցին հարմար պայմաններ աշխատանքի համար և հրավիրեցին մի քանի արցախցի կանանց իրենց մոտ աշխատելու: Տրանսպորտային բոլոր հարցերը լուծելով (Նելլին և Ռաֆֆին անձամբ են ամեն օր աշխատանքի բերում ու ուղեկցում տուն կանանց), մի քանի արցախցի կանայք ունեցան ամենօրյա աշխատանք և իրենց հատուկ բաղադրատոմսերով սկսեցին պահածոներ փակել: Ի դեպ կանանցից երկուսը աշխատել են հենց Արցախի պահածոների գործարանում ու հենց այդ է պատճառը, որ այս պահածոներում զգացվում է իսկական Արցախի համն ու հոտը: Կանանց մեծ մածը 3-6 երեխաներ ունեն, ու փաստացի այժմ հենց նրանք են իրենց օրավարձով պահում ընտանիքը:
Հաջորդ քայլը բրենդի օրինականացումն էր ու սանտիտարական բոլոր նորմերի պահպանումը, քանի որ արդեն իսկ հայտնվել են մշտական գնորդներ, նույնիսկ ընկերություններ, որոնք մեծ քանակությամբ են պատվերներ տալիս:
ԹԹուներ, մուրաբաներ, մսային խորտիկներ...օրեկան արտադրվում է մոտ 70 բանկա պահածո, աշխատանքային ժամը 6 ժամ է, քանի որ աշխատանքը ավտոմատացված չէ և ամեն ինչ hand made է, դեռևս առկա է 22 անուն ապրանք: Գները շատ մատչելի են, կարող եք ճշտել դրանք պատվիրելու ընթացքում:
Այս պահին ԱՐՑԱԽԻ ՀԱՄԸ պահածոները կարող եք գնել առցանց՝ 099-02 60 06 հեռախոսահամարով: 5 000 դրամից ավել գնումների դեպքում առաքումն անվճար է: Դեկտեմբերի 1-ից կարող եք գտնել նաև ԱՐՑԱԽԻ ՀԱՄԸ տաղավար Երևան մոլում, մոլի տնօրինությունն իր կողմից սատարում է այս նախաձեռնությունը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՄԸ պահածոները իդելական կորպորատիվ նվերներներ են: Կարծում եմ այս տարի տասնյակ ընկերություններ իրենց աշխատակիցներին ու գործընկերներին հենց այս պահածոները կարող են նվիրել Ամանորյա նվերի տեսքով: Ի դեպ, հատուկ տուփեր են պատրաստվում, հենց կոնկրետ Ամանորյա կորպորատիվ նվերների համար, այնպես որ կարող եք նախապես դիմել ու պատվիրել մեծաքանակ հատուկ տուփեր մուրաբաների և թթուների ավելի փոքր տարբերակներով, ինչով Դուք առաջին հերթին կօգնեք արցախցի կանանց, ապա իհարկե նելլիի և Ռաֆֆիի նախաձեռնությանը, իսկ Ձեր աշխատակիցներն ու գործընկերներն էլ, վստահ եմ, կհավանեն նման նվերը: Կորպորատիվ պատվերների համար նույնպես կարող եք զանգահարել 099-02 60 06 հեռախոսահամարով: Մի քանի օր անց, կավելացնեմ նաև ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը: