l

lifestyle

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կրկին Հայաստանում էր

Երեկ Dvin Music Hall-ում, իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին հանդես եկավ բացառիկ համերգով: Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։ Համերգի ընթացքում հնչեցին Նինո Ռոտայի, Ջուզեպպե Սանգենիտիի, Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։ Երեկոյի հատուկ հյուրն էր մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը։ Համերգի գործընկեր՝ Evocabank.

Հունվարի 30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի պետական ջազ նվագախմբի երաժիշտների մասնակցությամբ հանդես կգա ԱՄԷ-ում ընթացող «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսի Հայաստանին նվիրված օրվա շրջանակում։ Կհնչեն աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային մշակմամբ։ Մենակատարներ՝ Վահագն Հայրապետյան (դաշնամուր), Արմեն Հյուսնունց (սաքսոֆոն): Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան: Ի դեպ, հունվարի 25-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տոնեց իր գործունեության 16-ամյակը: 

back-top