l

lifestyle

Ցուցադրություն անձրևի տակ! Մանուկ Ալեքսանյանի նոր հավաքածուն և երեկոյի հյուրերը

Չնայած երեկվա անձրևին, բոլոր հյուրերը տեղում էին: Մանուկ Ալեքսանյանի նոր հավաքածուի ցուցադրությունը անձրևի ընթացքում նույնիսկ ավելի հետաքրքիր ստացվեց ու տարբերվող: 27 նոր լուքեր Մարոկկոյին նվիրված հավաքածուի ցուցադրության ընթացքում: Երեկոյի ընթացքում նաև ներկայացվեց դիզայների անվանական օծանելիքը, որը թողարկվել է սահմանափակ քանակությամբ: Երեկոյի վիզուալ նկարագրումը՝ Սարգիս Մնոյանի ֆոտոշարքում: Հավաքածուն արդեն կարող եք ձեռք բերել Manuk Aleksanyan սրահից: 

  • Kamo Tovmasyan

Ցուցադրության գործընկերներ՝ Էլ Գարդեն, Vivaldi Dental Clinic, ՌԻՈ մոլ, ՍԻԼ կոնցերն:

Պարֆյումեր Լուսինե Հարությունյանը ստեղծել էր հատուկ բույր Մանուկ Ալեքսանյանի համար: Նման համակցությամբ բույր չկա Lusin Parfume-ի բույրերի շարքում: Նոտաններն են. վերին՝ ժասմին/շաֆրան, մեջտեղի նոտա՝ փայտային յանտար, բազային նոտա՝ եղևնու խեժ: Բույրը պատկանում է արևելյան ծաղկային բույրերի շարքին: Այն և՛ տղամարդկանց և կանանց համար է:  Բույրը պարունակում է ափրոդիզիակ: Աֆրոդիզիակ անունն էլ առաջացել է ի պատիվ սիրո և գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտայի: Ցանկացած բույր որը աֆրոդիզիակ է պարունակում, ուժեղացնում է հակառակ սեռի մոտ դիմացինի գրավչությունը: Նշեմ նաև, որ բույրը շատ անհատական է բացվում յուրաքանչյուրի վրա: Դա կախված է անձի տրամադրությունից, մաշկի գույնից, մարմնի բույրից: Բույրը կարող եք ձեռք բերել Manuk Aleksanyan սրահից: 

 

back-top