l

lifestyle

Master Class-ի թույն քաբաբներն ու լահմաջոները Արշակունյաց 11-ում

ՄԵՐ ԲԱԿԸ ֆիլմի պրեմիերայինն էինք հրավիրված, ու հենց կարմիր գորգի շորերով գնացինք մեր սիրած Master Class՝ դե էդ պրեմիերաները երկար են տևում, պետքա ուտել նոր գնալ: Առաջին Master Class-ը հենց Արշակունյաց 11 հասցեումա՝ կամրջի մոտ, մի քիչ մարդիկ զարմացան իհարկե մեր բեմական տեսքից, բայց դե ով ասեց, որ շոու-բիզնեսը քաբաբ չի ուտում: Անգուսի, գառան ու հավի ամենահամով քաբաբները, անտառի խոզի իքիբիրներն ու սոչնի լահմաջոները մեզ էին սպասում:

 

Հենց էս առաջին Master Class-ից էլ սկսվեց յուրահատուկ քաբաբի տարածումը քաղաքում: Բոլորն ասում էին՝ էդ ինչ քաբաբա, որ էտքան գովում եք ու պատվիրում: Հիմա արդեն բացի Արշակունյաց 11 հասեի Master Class-ը, գիտեք, Կինո Մոսկվայի հետևն էլ՝ Թումանյան 28-ում էլի կա Master Class: Երկուսն էլ նույնն են, նայած որտեղա Ձեզ հարմար: Արշակունյաց 11-ի Master Class-ը ունի բացօթյա շատ հարմար տեղ սնվելու համար, մանավանդ երեկոյան ժամերին շատ հովա ու ընկերների հետ հավեսա գալ էստեղ: Աշխատումա 11.00-ից մինչև գիշերվա 02.00-ը, առաքման համարներն էլ գրում եմ երկու տեղերի:

Մեկ մեկ, երբ ԿԻնոՊարկ ենք գնում, գալիս ենք էստեղ սնվելու, հետո ոտքով, սենց ասած մարսում ենք մինչև ԿինոՊարկ: Անգուսի քաբաբ, անտառի խոզի իքիբիր, ընտիր լահմաջո ու հիմա արդեն նաև ՆՈՐՈՒՅԹ՝ հավի ու գառան քաբաբ: Բոլորն էլ գիտեն, ու հենց տենց են առանձնացնում Master Class-ի քաբաբները, որ դրանք չեն վքնացնում, լավ են մարսվում, ու բարձր որակի պրոդուկտների օգտագործումը հենց էդ պատճառով եմ շեշտում: Կծուն, ծիծակը, կանաչին, ամեն ինչ տեղնա, բայց եթե դիետայի եք հետևում, կարող եք խնդրել պատրաստեն առանց հավելումների: Շատ հետաքրքիրա, որ աղջիկները Master Class շատ են սիրում, բացի հենց ընտանեկան խմբերը, ամեն անգամ գնալիս նկատում եմ, որ մեծ թվով աղջիկներ կան էստեղ: 

Մեզ մոտ էդքան տարածված չի դեռ, բայց գառան քաբաբը շատ համովա, փորձեք մյուս անգամ: Այ հիմա գրում եմ ու քիչա մնում գիշերվա մեկին էլի գնամ ու ինչ-որ բան ուտեմ էնտեղ, լավա որ բացա մինչև գիշերվա հազարը: Առաքումը շատ հարմարա իհարկե, բայց մեկա ես սիրում եմ ամեն ինչ տեղում ուտել: Նախ կոլեկտիվնա շատ հավես, շփվում ես, միասին փաթաթում ես, լիմոնն էլ ճժմում ես, էս վիրտուալ կյանքում մի տեսակ իրական շփումն ու տեղում ուտելը ավելի ցանկալիա: Մի խոսքով հիշեք հասցեները, գրում եմ համարները, էջերը, եթե դեռ չեք եղել, իմացեք հենց նենց գովազդ չեմ անում, նկատած կլինեք, որ իրոք լավ բանա լինում երկար տեքստեր եմ գրում ատդուշի: 

Բարձր որակի աբերդինյան անգուսի և անտառում արածող խոզի միսը, հատուկ համեմունքներ, հատուկ ռեցեպտով լահմաջոներ: Հա ու էստեղ նաև ֆիրմային լիմոնադներ կարաք պատվիրեք տարբեր համերի: Արագ, որակով ու հասանելի գներով: 

Արշակունյաց 11 /033 313131

Թումանյան 28,20 /012 333131

FB / IG

back-top