MAYRIG-ը գտնվում է հենց կենտրոնում, հասցեն տեսնում եք նախաբանում, ունի բացօթյա, փակ սրահներ, սրահներ ծխողների և չծխողների համար: Մեզ շատ ջերմ դիմավորեցին, աշխատակազմում հայեր քիչ կային, բայց մենեջերը Երևանից էր ու մեր հանդեպ ավելի քան ուշադիր էր: Խորդուրդ տվեցին պատվիրել մանթի, հետաքրքիր կերպ էր մատուցվում, անսպասելի համեղ էր բալով քյաբաբը, քաղցրը նույնպես համեղ էր, ցավոք, մանավանդ պոպոքով բադրիջանը: Ինտերիերն այդքան էլ հայկական չէր, սակայն պատերին կտեսնեք հիմնադրի արխիվային ֆոտոները, կարող եք ծանոթանալ պատմության հետ և թողնել ձեր կարծիքը հյուրերի գրքում, որտեղ կտեսնեք Շառլ Ազնավուրի, Թաթայի և Ջեյմս Բլանտի բարեմաղթանքները: Գնային առումով միջինից բարձր էր, չնայած Դուբայում միջին հասկացություն չկար, բայց որքան էլ որ կազմի հաշիվը՝ գոհ եք հեռանալու: Կարծում եմ, չեք փոշմանի, այցելեք...