l

lifestyle

ՄԵԳԱՄՈԼԻ 2-րդ տարեդարձը, նոր սուպերմրցույթը և REINCARNATION խմբի համերգը

Արդեն երկու տարի Նոր Նորքում՝ Գայի պողոտա 16 հասցեում բացված ՄԵԳԱՄՈԼ ԱՐՄԵՆԻԱՆ մշտապես ներկայացնում է համերգային ծրագրեր, մրցույթներ, նորանոր սրահներ: Նշելով երկու տարին՝ սիրված մոլը հրավիրել էր REINCARNATION խմբին, այցելուներին սպասվում էր հյուրասիրություն Armenia Wine-ից, իսկ հելոուինյան տաղավարում էլ մեկնարկվեց նոր մրցույթը, որին մասնակցելով կարող եք շահել 7 նվեր քարտերից մեկը 100 000 դրամ գումարով:

Միշտ հաճույքով եմ այցելում ՄԵԳԱՄՈԼ, քանի որ ինքս մեծացել եմ հենց Նոր Նորքում և 13 տարեկանում նույնիսկ աշխատել եմ այս հատվածում 90-ականներին գործող շուկայում: Այժմ արդեն հսկայական ու շքեղ մոլում այցելուները հնարավորություն ունեն կատարել գնումներ սիրված բրենդային սրահներից, ֆիլմ դիտել կինոթատրոնում, քաղցը հագեցնել մեծ ֆուդկորտում, խաղալ մանկական հրաշալի խաղահրապարակում, սրճել այստեղ գործող մի քանի սրճարաններում և պարբերաբար մասնակցել կազմակերպվող համերգային ծրագրերին և խաղարկություններին: 2-ամյակի առթիվ, հոկտեմբերի 1-ից 10 000 դրամ և ավելի գնումներ կատարելով՝ այցելուները մասնակցեցին խաղարկության և շահեցին մոտ 500 արժեքավոր մրցանակներ: 10 000 և 50 000 դրամի նվեր-քարտեր, 200 նվերներ բրենդային սրահներից և 10 հատ iPhone 12 սմարտֆոններ: Ամփոփելով խաղարկությունը, Մեգամոլը կազմակերպել էր նաև REINCARNATION խմբի համերգը բոլոր այցելուների համար: Այդ երեկո նաև RMENIA WINE ընկերությունը կազմակերպել էր գինու հյուրասիրություն, իսկ նոր տեղադրված հելոուինյան տաղավարում էլ մեկնարկվեց մրցույթ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. բոլոր նրանք, ովքեր մինչ հոկտեմբերի 31-ը հելոուինյան օրիգինալ կերպարով կլուսանկարվեն մոլում տեղադրված հելոուինյան տաղավարում, կտեղադրեն լուսանկարը իրենց սոց. էջերում և կնշեն Megamall Armenia էջերից մեկը ֆեյսբուքում կամ ինստագրամում, կմասնակցեն նոր խաղարկության: Նոյեմբերի 3-ին կընտրվեն 7 ամենաօրիգինալ կերպարները, որոնք կստանան 100 000 դրամական պարգև՝ նվեր-քարտի տեսքով, որը կարող են սպառել մոլում: Մանրամասների համար հեևեք մեգամոլի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին:

M E G A M A L L

FB / IG

 

back-top