l

lifestyle

MESSIER 53 հյուրանոցի վերաբացումը Վարդանանց 15/4 հասցեում

Վարդանանց 15/4 հասցեում՝ հենց Վերնիսաժի հարևանությամբ նոր ձևաչափով վերաբացվել է MESSIER 53 հյուրանոցը: 53 ինքնատիպ համարներ, մինչև 100 այցելուների համար նախատեսված կոնֆերանս սրահներ, M53 սրճարան, որին կից գործում է մանկական խաղահրապարակ, լողավազան, շոգեբաղնիք, մարզասրահ, ինչպես նաև կից գործող Ռուսական Գրքի Տուն ընթերցասրահ: Այս ամենի մասին ավելին դիտեք ԿամոԲլոգում:

MESSIER 53 հյուրանոցը կոչվել է ֆրանսիացի աստղագետ Շառլ Մեսսիեի անունով, ով հայտնի է դարձել "110 Messier տիեզերական օբյեկտներ" աստղադիտական կատալոգի հրապարակմամբ: Այժմ հյուրանոցը գործում է նոր ձևաչափով, փոփոխված ինտերիերով: Հյուրոնցի համարներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Սուրբ Գ. Լուսավորիչ եկեղեցի, այն գտնվում է հենց Վերնիսաժի հարևանությամբ: M53 սրճարանը ոչ միայն հյուրերի, այլև բոլոր ցանկացողների համար է, որտեղ կարող եք այցելել համեղ խոհանոցը, բար մենյուն գնահատելու համար: Մեծ առավելություն է ընդարձակ մանկական խաղահրապարակը գեղեցիկ շատրվանների հարևանությամբ: Հյուրանոցը հարմար է ինչպես գործնական այցելությունների, այնպես էլ պարզապես հանգստի համար: 

Վարդանանց 15/4

(011) 53 00 53

FB / IG

back-top