Մարտի 8-ին Մեգամոլը իգակառ սեռի այցելուներին նվիրում էր ծաղիկներ և երաժշտական ծրագիր: Մոլի կենտրոնում գործող շքեղ շատրվանի մեջ հայտնվեց սիրված երգիչ Միհրան Ծառուկյանը և իր հիթերը նվիրեց բոլոր ներկաներին՝ առաջին հերթին իհարկե կանանց: Մեգամոլի ֆեյսբուքյան էջում նախապես հարցման արդյունքում Միհրանն անձամբ ընտրել էր ամենաշատ քվեարկված երգերը, որոնք էլ կատարեց այս երեկո:
Համերգը հենց շատրվանի ներսում ստեղծված բեմում էր, այն վարում էի ես, շնորհակալություն բոլորին, ովքեր ներկա էին.....
Մարտի 3-ից ապրիլի 7-ը կարող եք կատարեք ընդամենը 25 000 դրամ և ավել հանրագումարային գնումներ այստեղ գործող խանութ-սրահներից և կղզյակներից ու մասնակցել խաղարկության: ՀԴՄ կտրոններով նույն պահին, նույն օրը մոտեցեք Մեգամոլի տեղեկատվական կենտրոն և տեղում ձեր ձեռքով թափանցիկ արկղից հանեք կտրոնը: Եթե կտրոնում առկա եղավ “Դուք շահել եք” հաջողակ խոսքը, ապա ապրիլի 10-ին, ժամը 16։00-ին կարող եք մոտենալ Մեգամոլ և արդեն արկղում եղած բոլոր կտրոններից հանել Ձեր շահումը։ Խաղարկվում են՝ 1․000 000 դրամ՝ 2 հատ, 500 000 դրամ՝ 4 հատ, 50 000 դրամ՝ 100 հատ, ինչպես նաև 100-ից ավել նվերներ: Որքան շատ գնումներ, այնքան շատ նվերներ։