l

lifestyle

Միսս Օդեսսա Նիկա Շուվալովայի ֆոտոշարքը Ռոյալ Արմենիայի համար

Օդեսսայում նկարահանել ենք հրաշալի ֆոտոշարք ամենագեղեցիկ ուկրաինուհիներից մեկի՝ գործող Միսս Օդեսսա Նիկա Շուվալովայի մասնակցությամբ: Ամառվա տապին Նիկային առաջարկում էինք զովանալ  Ռոյալ Արմենիայի սառը թեյերով և սուրճերով: Նկարահանումները տեղի են ունեցել Օդեսսայի Mantra և Red Line ծովափնյա ակումբներում: Լուսանկարիչ՝ Արթուր Կապլուն: 

  • Kamo Tovmasyan

Այս անգամ Smoke Free Week End-ը Օդեսսայում էր, իսկ հրավիրված գեղեցկուհին էլ գործող Միսս Օդեսսա Նիկա Շուվալովան էր: Այս փոստում մենք Վիկային, նաև ձեզ ծանոթացնում ենք Ռոյալ Արմենիա ընկերության սառը թեյերի և սուրճերի հետ, իսկ հաջորդ փոստում, արդեն Նիկան մեզ կներկայացնի Օդեսսայի ամենաժամանցային հատվածները:

Ողջ տարի մենք արթնանում ենք ու սկսում ենք աշխատել Ռոյալ Արմենիայի մեկ գավաթ սուրճով, իսկ այ ամռանը Ռոյալ Արմենիան առաջարկում է զովանալ իր լուծվող սառը թեյերի, լուծվող սառը սուրճերի և սրճային ըմպելիքների միջոցով: Համագործակցելով բարիստա Դավիթ Փանոսյանի հետ՝ Ռոյալ Արմենիան ներկայացնում է իր նոր՝ էքսկլյուզիվ սառը սրճային կոկտեյլը, որն ունի պատրաստման դյուրին բաղադրատոմս:

Այս կոկտեյլը, որի հոլովակը Դուք հիմա դիտում եք, հեշտությամբ կարող եք պատրաստել ինքներդ Ձեր ընկերական միջավայրում: Ռոյալ Արմենիայի լուծվող սուրճերով կարող եք նայև պատրաստել հայերի կողմից այդքան սիրված պաղպաղակով սառը սրճային կոկտեյլը (գլյասե): Նշեմ նաև, որ Ռոյալ Արմենիան թողարկում է լուծվող սուբլիմացված սուրճերի երկու տարբերակ՝ Royal Armenia Premium-ը և Royal Armenia Gold-ը, ինչպես նաև լուծվող սճային ըմպելիքների, բոլորին հայտնի ''Բու''-երի, երեք տարբերակ՝ Փափուկ, Կլասիկ և Թունդ:

Ամառային զովացուցիչ անակնկալներից է նաև Ռոյալ Արմենիայի լուծվող սառը թեյերի շարքը, որը կարող եք ձեռք բերել բոլոր վաճառակետերում և սրահներում: Սառը թեյերը 4 համի են՝ դեղձի, ազնվամորու, սև հաղարջի և կիտրոնի:

Դրանք շատ հարմար են փաթեթավորված, հարմար են պատրաստելու համար ու իրոք շատ համեղ են: Հովացեք ամռանը Ռոյալ Արմենիայի սառը թեյերով և սրճային կոկտեյլներով:

back-top