l

lifestyle

MOCHI by GALACTICUS ընտանեկան ժամանցի կենտրոնի բացումը Հ. Քոչար 13 հասցեում

Բոլորիս կողմից շատ սիրված GALACTICUS ընտանեկան ժամանցի կենտրոնն ընդլայնում է գործունեությունն ու նույն հասցեում ներկայացնում MOCHI by GALACTICUS սրճարանը: Չմոռանալով իրենց ամենագլխավոր հաճախորդների՝ երեխաների մասին, MOCHI by GALACTICUS-ում ներկայացվեցին նաև նոր խաղասրահներ՝ մասնավորապես էլ ավելի արդիական VR-ը, ինչպես նաև Lego zone-ն ու Barbie room-ը:

  • Kamo Tovmasyan

 Նույն հասցեում բացված նոր MOCHI ժամանցի կենտրոնը ներառում է բարը, Lego zone-ը, Barbie room-ը և VR սրահը: MOCHI-ն ճապոնական քաղցրավենիք է, որը պատրաստվում է բացառապես բնական հումքից, չի պարունակում շաքար կամ արհեստական հավելումներ, ինչն էլ ավելի գայթակղիչ է դարձնում այն: Առաջին հարկում MOCHI սրճարանն է ծնողների համար, ովքեր կցանկանան հանգստանալ, մինչ երեխաները կխաղան երկրորդ հարկում գտնվող խաղասրահներում: Երկրորդ հարկում տղաների ու աղջիկների համար նախատեսված Lego zone-ն ու Barbie room-ն է, որտեղ ծնողները կարող են նաև թողնել երեխաներին արհեստավարժ խաղավարների հսկողության ներքո, եթե աշխատանքի են, կամ պարզապես առաջին հարկում գործող Mochi սրճարանում ճաշակում են ճապոնական մոչիներն ու ոչ միայն: Նոր՝ VR սրահում արդեն ծանոթ VR շարժական սարքերն են, ինչպես նաև առաջին անգամ Հայաստանում ներկայացված OWATCH ընկերության նորարար տեխնոլոգիաները, որոնք կրկին միայն ներկայացված են այստեղ: Հետաքրքիր էր OWATCH ընկերության VR Flight-ը և VR Car-ը, որոնք վստահ եմ շատ դուր կգան Ձեր երեխաներին:

Հիշեցնեմ, որ GALACTICUS-ն իր տեսակով եզակի ընտանեկան ժամանցի կենտրոն է, որը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ երեխաների, ինչպես նաև ծնողների սիրված վայրը քաղաքում: Երեխաների համար նախատեսված ժամանցի սրահներ, բատուտներ, մանկական դիսկոտեկ, նկարչության հատված: Այստեղ Հայաստանում միակ Laser Tag արենան է, որտեղ կարող են խաղալ 2-20 այցելուներ: Տարբեր սրահներ մանկական, թինեյջերների, նաև մեծահասկաների ծննդյան և այլ տոնական միջոցառումները կազմակերպելու և անցկացնելու համար, որի կազմակերպչական ողջ ընթացքը, ի դեպ, նույնպես կարող եք վստահել GALACTICUS-ին:

Հրաչյա Քոչար 13

011-990777

Facebook/Galacticus

Instagram/galacticus_yerevan

www.galacticus.am

back-top