Հայկական, եվրոպական խոհանոց, հարուստ բար, շքեղ ինտերիեր, բարձրակարգ սպասարկում, նորաստեղծ MONTANA բենդի և հյուր-արտիստների կենդանի կատարումներ, սիրված համերգավարներ, մի խոսքով տարբեր միջոցառումների, կորպորատիվների, նաև ամենօրյա հաճելի ժամանցի անցկացման հրաշալի տարբերակ: MONTANA Music House-ը գործում է ամեն օր մինչ գիշերվա 02.00-ը, իհարկե լավ կլինի նախապես ամրագրել տեղերը: Բացի ընդանուր մեծ սրահից, նաև գործում էր մոտ 40 հոգու համար նախատեսված առանձին սրահ, որը հարմար է հենց ծննդյան տոների անցկացման համար, եթե նախընտրում եք ավելի համգիստ միջավայր: Բացման երեկոյի հյուրերն էին սիրված արտիստներ Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Լուիզա Ներսիսյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Սարգիս Եղիազարյանը ու շատ այլ սիրված դեմքեր:
Ա. Մանուկյան 4/3
077-999 945