l

lifestyle

SUNNY MOON պատանեկան երիտասարդական ակումբ-ռեստորանի բացումը Աբովյան 7 հասցեում

Կինո Մոսկվայի հենց դիմաց՝ Աբովյան 7 հասցեում բացվել է SUNNY MOON պատանեկան երիտասարդական ակումբ-ռեստորանը, որը նախատեսված է հիմնականում 15-ից բարձր տղաների ու աղջիկների ծննդյան տոների, ավարտական միջոցառումների ու այլ թեմատիկ փարթիների համար: 

Երևանում դժվար է գտնել ժամանցավայր հենց պատանիների՝ դպրոցական բարձր տարիքի երեխաների, թինեյջերների ծննդյան տոների, տարբեր հավաքույթների անցկացման համար: Վայր, որը պարզապես սրճարան կամ ռեստորան չի լինի, այլ երեխաները կարող են պարել, ուրախանալ, իսկ ծնողներն էլ հանգիստ կլինեն նրանց համար: SUNNY MOON պատանեկան երիտասարդական ակումբ-ռեստորանը այս առումով ճիշտ նախաձեռնություն է: Այն գտնվում է հենց կենտրոնում՝ Կինո Մոսկվայի անմիջապես դիմաց, բավական մեծ ընդարձակ սրահներ ունի, չկա խնդիր աղմուկի, հարևան շինությունների կամ բնակելի տարածքների հետ, այնպես որ բոլոր հարցերը կարծես լուծվում են մեկ տեղում:  

SUNNY MOON ակումբ-ռեստորանում գործում է երեք սրահ: Առաջին հարկում հենց ակումբային հատվածն է միջոցառումների անցկացման համար, երկրորդ հարկում լաունջն է, որտեղ պարզապես կարող են այցելել բոլորը համեղ սնվելու, ժամանցի անկացման համար, նաև գործում է ընտանեկան սրահ, ովքեր նախընտրում են հայկական խոհանոց, այս շրջանում կարող են համենալ խաշի, նաև դուր կգա այդ սրահը գինու սիրահարներին: Խոհանոցը եվրոպական է, սակայն ինչպես նշեցի կարող եք նաև գտնվել հայտնի ու սիրված ուտեստներ կովկասյան խոհանոցից, հարուստ բարն առաջարկում է կոկտեյլների մեծ ընտրանի, ոչ ալկոհոլային կոկտեյլներ երեխաների համար, միլկշեյքեր և այլն: 

SUNNY MOON-ի անձնակազմը նաև կարող է կազմակերպել Ձեր միջոցառումը տարբեր ձևաչափերով, հրավիրել StandUp արտիստների, պարային խմբերի, DJ-ների, Ձեզ մնում է պարզապես վայելել: Գործում է SUNNY MOON-ը ամեն օր մինչ կեսգիշեր, կարող եք միանալ սոց-էջերին և հետևել մրցույթներին, ակցիաներին և նորություններին: 

Աբովյան 7

033-60 17 27

FB/IG

 

back-top