l

lifestyle

«Media Club»` առաջինը Հայաստանում! «Մեդիա Սիսթեմս» գովազդային գործակալության իննովացիոն միջոցառումը

«Media Systems» գովազդային գործակալությունը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպել էր «Media Club» փակ միջոցառումը: Նախագծի նպատակն է Հայաստանում ստեղծել առաջին բիզնես նեթվորքինգի հարթակ, որին կմասնակցեն մենեջմենթի, մարքեթինգի և PR-ի գծով մասնագետներ: Առաջին հանդիպման թեման էր` «Ոլորտում առաջինը»։ Բանախոսները, իրենց ոլորտներում առաջինը աշխատել սկսած ընկերությունների ներկայացուցիչներն էին Menu.am-ի գործադիր տնօրեն Սևադա Բաղդյանը և Globbing ընկերության մարքեթինգի տնօրեն Վահե Ղազարյանը:

Հրաշալի էր ընտրված վայրը, չէ որ ԹՈՒՄՈ կենտրոնը հենց ինքը ինովացիոն լիդերներից է Հայաստանում: Յանա Յանիկյանը՝ Media Systems գովազդային գործակալության թվային մարքեթինգի բաժնի ղեկավարը նախ ներկայացրեց այս հանդիպումների ձևաչափը, ծանոթացրեց ապագա պլանների հետ, ապա տրամադրեց բեմը առաջին նախագծի բանախոսներին: Շատ հետաքրքիր էր լսել Menu.am-ի գործադիր տնօրեն Սևադա Բաղդյանի խոսքը աշխատանքային դժվարությունների, մասնագետների ընտրության, խոչընդոտների մասին, իսկ Globbing ընկերության մարքեթինգի տնօրեն Վահե Ղազարյանի խոսքն այնքան տպավորիչ էր, որ հենց այսօր որոշեցինք մեր թիմով այցելել և պատվիրել ԱՄՆ-ից որևէ իր, ու տեսնել, թե ինչպես է այս համակարգը գործում, քանզի երբևէ չենք օգտնվել Globbing-ի ծառայություններից: Միջոցառումների և քննարկումների շարքը շարունակական է լինելու, շնորհակալություն DJ LEO-ին լավ երաժշտության, իսկ Figaro Group-ին՝ համեղ հյուրասիրության համար: Հետևեք Media Systemsֆեյսբուքյան էջին՝ նոր հանդիպումների մասին տեղեկանալու համար:

Կիևյան 16

(010) 269090

www.mediasystems.am

back-top