l

lifestyle

5-րդ ՄԱՆԿԱՆ սրահի բացումը Կոմիտաս 15 հասցեում

 Խաղալիքներ արտադրող առաջին ու միակ հայկական ապրանքանիշը՝ ՄԱՆԿԱՆ-ը Կոմիտաս 15 հասցեում բացել է իր՝ թվով հինգերորդ գունեղ, նոր սրահը: Նորածիններից մինչ թինեյջերների համար նախատեսված փափուկ խաղալիքներ, կինոհերոսներ, ինտելեկտուալ և զարգացնող, նաև ժամանցային խաղեր, նվերներ, ինտերակտիվ խաղալիքներ…Սրահում ներկայացված են ինչպես հենց ՄԱՆԿԱՆ ապրանքանիշի արտադրանքը, այնպես էլ մոտ տասնյակ միջազգային հանրահայտ բրենդերի տեսականին, որը պարբերաբար թարմացվում է:

ՄԱՆԿԱՆ-ի պատմությունը սկսվում է 1992 թվականից, երբ Աբովյան 35/1 հասցեում գտնվող “Առևտրի Կենտրոն” Հանրախանութում բացվում է խաղալիքների խանութ: 90-ականների սկզբին մեծ դժվարությամբ էին ապրանքներ ներմուծվում արտերկրից, ուստի որոշ ժամանակ անց ընկերության հիմնադիր պարոն Վարուժան Գյուրջյանը սպառումը ընդլայնելու նպատակով որոշում է հիմնել իր սեփական ընկերությունը: 1998թ-ին հիմնվում է ՄԱՆԿԱՆ-ը և Մաշտոցի 24 հասցեում բացվում է համանուն խաղալիքների մասնագիտացված խանութ, որը ընձեռնում է անմիջականորեն ընդլայնել սպառումը արտադրող-գործընկերների հետ:  Հայաստանում փափուկ խաղալիքների պահանջարկը գնալով աճում էր: Տարիների աշխատանքային փորձը, անընդհատ ինքնազարգացման ձգտումը, ինչպես նաև նոր աշխատատեղեր ստեղծելու ցանկությունը պարոն Գյուրջյանին գաղափար տվեցին բացել փափուկ խաղալիքներ արտադրելու սեփական գործարանը:

www.mankan.am
Կոմիտաս 15
Ուլնեցի 70
Մաշտոցի 24 
Աբովյան 36 
Դալմա Գարդեն Մոլ
+374 99 530 311

Facebook/mankan

Instagram/mankantoys

 2000թ-ին իր տան հարևանությամբ ՝ Զավարյան 57/19 հասցեում ձեռք բերվեց արտադրական տարածք՝ գաղափարը իրականացնելու համար: Արտադրությունը սկսեցին մեկ կարի մեքենայով և մեկ աշխատողով: Արտադրությունն առաջնորդվում է որակ և մատչելի գներ կարգախոսով: Վարուժան Գյուրջյանը սկսեց ճանապարհորդել աշխարհով մեկ ՝ փնտրելով և այցելելով խաղալիքներ արտադրող գործարաններ, ընթացքում դառնալով ավելի ինֆորմացված և ավելի զարգացնելով գիտելիքները: Զբաղված խանութով և գործարանով, 2002-ին Աբովյան 36 հասցեում բացվում է երկրորդ համանուն խանութը: Այդ ընթացքում բրենդն արդեն բավական ճանաչելի էր և խաղալիքներն օր օրի ավելի էին սիրվում:

MANKAN ԲՐԵՆԴԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՎԱՐՈՒԺԱՆ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ

2012 թվականին Երևանում բացվում է առաջին առևտրի կենտրոնը ` ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ-ը: ՄԱՆԿԱՆ մասնագիտացված խաղալիքների խանութը դառնում է մոլի առաջին բնակիչներից մեկը:Մինչդեռ, ունենալով արդեն 3 մասնագիտացված խաղալիքների խանութներ, արտադրամասը այլևս չէր համապատասխանում իր տարածքով։ Հետևաբար, պարոն Գյուրջյանը որոշում է կառուցել նոր արտադրամաս: 2016թ-ին արտադրամասը տեղափոխվում է նոր հասցե՝ Կ.Ուլնեցի 70: Նոր արտադրամասը ավելի ընդարձակ է և կոկիկ։ Այն հագեցած է վերջին տեխնոլոգիաներով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել արտադրական պրոցեսը և ավելի արդյունավետորեն ընդլայնվել ծավալներով: Նույն հասցեի առաջին հարկում բացվում է արդեն չորրորդ խանութը:

Այժմ ՄԱՆԿԱՆ-ը առաջին և միակ ընկերությունն է Հայաստանի Հանրապետությունում, որն արտադրում է փափուկ խաղալիքներ։ Այն առաջարկում է երեխաների համար փափուկ խաղալիքների, ինտերակտիվ խաղալիքների և կրթական պաստառների լայն տեսականի: Ի դեպ՝ ՄԱՆԿԱՆ խաղալիքները նաև արտահանվում են և իրենց դիրքերն են ամրապնդրում միջազգային շուկայում:

Արտադրությունը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով: Խաղալիք ստեղծելու համար օգտագործվում են միայն լավագույն նյութերը, որոնք բացառապես մաքուր են և հատուկ ստեղծված են խաղալիքների արտադրության համար, խաղալիքների՝ ում երեխաները կանվանեն ԸՆԿԵՐ: Բոլոր խաղալիքների որակի անվտանգությունը համապատասխանում է միջազգային ստանդարտներին:

Նոր սրահը բոլոր այցելուներին կզարմացնի իր մեծ տեսականիով, լուսավոր, գունեղ սրահներով և բարձրակարգ սպասարկմամբ: ՄԱՆԿԱՆ սրահների աշխատանքային ժամերն են առավոտյան 10.00–ից մինչ երեկոյան 20.00–ն (Dalma Garden Mall-ում գործող MANKAN սրահը գործում է ամեն օր՝ 10.00-22.00-ն): Նշեմ նաև, որ ՄԱՆԿԱՆ–ի տեսականուն կարող եք ծանոթանալ mankan.am կայքում, որտեղ ներկայացված է ողջ տեսականին, հատուկ շարք նորածինների համար, զեղչված առաջարկները, բեսթսելլերները, սեփական արտադրությունը, միջազգային բրենդերի տեսականիները, որոնք կարող եք գնել առցանց, կամ այցելելով սրահներ:

 

back-top