l

lifestyle

Գնացել էինք Master Class-ի նորույթները փորձելու: ՉԻԹԴԵՅ ԿամոԲլոգի ու Մաշրումի հետ

Թումանյան/Աբովյան խաչմերուկ՝ հենց Կինո Մոսկվայի ամառային դահլիճի դիմաց վերջերս բացված Master Class-ը իր հայտնի անգուսի լահմաջոյին, քաբաբին ու անտառի խոզի իքիբիրին ավելացրելա նոր ուտեստներ. հիմա նաև գառան ու հավի քաբաբներ. Տենց նորությունը պետքա շտապ փորձել ու մենք մեծ թիմով ՉԻԹՄԻԼ օր արեցինք՝ Ձեզ պատմելու Master Class-ի նոր համերի մասին:

 Master Class-ը իր երկու կետերում էլ առաջարկումա աբերդինյան անգուսի քաբաբ, անտառի խոզի իքիբիր, ընտիր լահմաջո ու հիմա արդեն նաև ՆՈՐՈՒՅԹ՝ հավի ու գառան քաբաբ: Առաջին Master Class-ը Արշակունյաց 11 հասցեումա, բայց էս տարի բացված երկրորդ Master Class-ը արդեն կենտրոնումա, ու անձամբ ինձ ավելի հարմարա: Կինո Մոսկվայի ամառային դահլիճի հենց դիմաց՝ Թումանյան 28/20: Ես ու Մաշրումը մոտ 30 մեր հետևորդների հետ ՉԻԹՄԻԼ օր արեցինք՝ էն որ իբր դիետա ես պահում, բայց շաբաթը մի օր ինքդ քեզ խաբում ես, ասելով թե էս մի օրը ամեն ինչ կարելիա ուտել: Ճիշտա ամբողջ քաղաքը ավելի շատ սիրումա առաքմամբ պատվիրել Master Class, բայց ինձ դուրա գալիս գալ էս նոր սրահ, տեղում պատվիրել, նայել ոնց են պատրաստում, մուդը շատ լավ են ստացել, համ էլ տեղում տաք-տաք լահմաջոյի վրա վոր լիմոն ես անում մեկա մի տեսակ ուրիշա: Գիշերվա մինչև 2-ը եթե ախորժակ բացվի հիշեք Թումանյան 28/20: Մի նորույթ էլ կա ասեմ, սուրճը այստեղ հյուրասիրությունա, ոնց որ ասում են՝ վերջում կոֆեյի տեղ կթողնեք անվճարա:  Լիմոնադներն ու թաները չեմ ասում, դա էդ սենց թե նենց պատվիրելու եք: 

Գիտեք որնա Master Class-ի ֆիշկան: Ստեղ չկան դիետիկ, էկո, նիհարացնող, քինուայով տարբերակներ: Քաբաբն ու իքիբիրը պետքա լինի կծու ծիծակով, լիքը համեմունքներով, էն որ զգաս, որ քաբաբ ես ուտում հասկանում եք: Կոնկրետ համի առումով դե խոզի իքիբիրը դա այցեքարտնա, լահմաջոն էլ կարծում եմ արդեն դարձելա բեսթսելլեր, քաբաբի առումով ես հավն եմ նախընտրում, գառն ու տավարն արդեն ըստ նախընտրության: Գները նորմալ գներ են կարող եք առաքում պատվիրել ասենք լահմաջո, իքիբիր, քաբաբ սեթ, համ էլ կփորձեք բոլորից: Դեմը ձմեռա հանգիստ ինչքան ուզում եք կերեք, ամառվա մոտ նոր կմտածենք ոնց նիհարենք: Բարձր որակի աբերդինյան անգուսի և անտառում արածող խոզի միսը, ինչպես նաև հատուկ համեմունքները քաբաբն ու իքիբիրը դարձնում են ավելի համով, կշտացնող, դե ծիծակն էլ ըստ ճաշակի: Բայց նոր Master Class-ում արդեն կարող եք նաև փորձել գառան ու հավի քաբաբներ: Արագ, որակով ու հասանելի գներով: 

Թումանյան 28/20

033- 31 31 31, 012-33 31 31 

FacebookInstagram

back-top