l

lifestyle

Week-End Նյու Յորքում Ավստրիական Ավիաուղիների հետ և Լեդի Գագայի շոուն

Միշտ կա առիթ Նյու Յորք մեկնելու: Քաղաք, որտեղ կյանքը կարծես կրկնակի արագ է ընթանում, մարդիկ չգիտես թե ուր են շտապում ու դու էլ փորձում ես ժամանակին համընթաց քայլել: Ավստրիական Ավիաուղիների հետ ես վերջերս եմ վերադարձել Նյու Յորքից և ուզում եմ պատմել ձեզ մի քանի հետաքրքիր վայրերի մասին, որոնք ձեզ խորհուրդ եմ տալիս այցելել, եթե մեկնեք Նյու Յորք:

  • www.austrian.com
  • Kamo Tovmasyan

Դիտեք ՆՅՈՒ ՅՈՐՔԸ ԿամոԲլոգի հետ ծրագիրը ԱրմՆյուզ հեռուստաընկերության եթերում հոկտեմբեր ամսին:

9 -ժամ վիեննայից, կամ էլ հակառակը, սակայն եթե մեկնում ես բիզնես թռիչքով, այդ 9 ժամերը վերածվում են եռօրյա հանգստի:

Նյու Յորքը թանկ քաղաք է, համաձայն եմ, ու եթե մեկնում ես առանց գումար, չես վայելի այն Նյու Յորքը, որն իրականում արժե տեսնել: Ավելի լավ է 1 անգամ մեկնել ու ինչպես հարկն է վայելել, քան մեկնել այսպես ասած կիծիպիծի, էնքան որ մեկնելու համար:

Բիզնես դասի թռիչքի մասին ես գրել եմ առանձին փոստ, որը կարող եք կարդալ ահա այստեղ:

Ձեր կողմից ամենահաճախ տրվող հարցերը ճանապարհորդությունների ընթացքում կապված են հյուրանոցների հետ. Նյու Յորքում առաջարկում եմ մնալ Arlo Nomad բուտիկ հոթելում, համարները կոմպակտ են, ավելի շատ 1 անձի համար, կամ 2՝ եթե ընկերներ են, կամ զույգ, որը եկել է ավելի շատ բացահայտելու քաղաքը, քան հյուրանոցում մնալու, գլխավոր մեխն այստեղ վիտրաժային պատուհաններն են, տեսարանը դեպի Էմփայր Սթեյթ և այլ երկնաքերեր, 1 օրվա համար կվճարեք մոտ 160$…Հասցե՝ 5th avenue/ E31 st.

Ահա այն՝ Աշխարհի ամենաթանկ կայարանը. Նյու Յորքի Oculus-ը բացվել է նախորդ տարի, բյուջեն՝5.2 միլիարդ $. Ճարտարապետն է իսպանացի Կալատրավան որի աշխատանքները ես արդեն ներկայացրել եմ Վալենսիայից. Կայարանն ամենամեծն է ԱՄՆ-ում, այն միավորուն է մետրոկայանները, հանդիսանում է մոտակա բիզնես կենտրոնների ելման կետ, այն ունի 120 մետր երկարություն 44 մետր լայնություն. Ներսում բուտիկներ են, բայց չկան նստելու տեղեր, սրճարան...դա հենց ճարտարապետի մտահղացումն էր... Եթե լինեք Նյու Յորքում այցելեք, գտնվում է հենց 9/11 թանգարանի հարևանությամբ...

ONE WORLD OBSERVATORY! ԱՄՆ-ում ամենաբարձր տեսահարթակը, որը գտնվում է Համաշխարհային բիզնես կենտրոնի նոր շենքի 102-րդ հարկում. Ամենաարագ վերելակը, Նյու Յորքի ամենաբարձր շենքը, ամենաամբողջական վյուն. 38 դոլար (չզարմանաք, տոմս վաճառողը շատ անսպասելի սանրվածքով է)…Իրականում Top Of The Rock տեսադաշտն ավելի էժան է ու հետաքրքիր, բայց սա պարզապես նորաբաց է, ու կարելի է այցելել...բայց միևնույն է 38$ չարժեր....Հասցե. 1 World Trade Center

Շաբաթն ու Կիրակին Նյու Յորքում իսկական թանգարանային օրեր են. 1000 Fifth Avenue at 82nd Street, հիշեք այս հասցեն ու լինելով այստեղ անպայման այցելեք MET-Metropolitan Museum Of Art! Սա ԱՄՆ-ի ամենամեծ, Աշխարհի ամենաայցելվող թանգարաններից մեկն է, որը կառուցվել է 1870 թ.-ին. Տարեկան այցելուների թիվը կազմում է մոտ 6 միլիոն. Հետաքրքիր է, որ տոմսը գնելուց քեզ հարցնում են-Արժեքը 25$ է, դուք որքան եք ցանկանում վճարել? Դու կարող ես քո գինն ասել, օրինալ ես ասացի-15, մտածեցի, եթե Լուվրի տոմսի գինը 15-է, ինչ մի 25? Համ էլ տաքսուն արդեն 15 տվել էի...Ինչ է ձեզ սպասվում ներսում, նախ ասեմ, որ տարվա ընթացքում այստեղ պարբերաբար նոր ցուցադրություններ կան, օրինակ Սեպտեմբերին սկսվում է Ռոդենի և Միքելանջելոյի ցուցադրությունները.

Մշտական հավաքածուի թվում է Պիկասո, Վան Գոգ, մեծ քանակությամբ Մատիս, առանձին սրահներ գեղանկարչության, լուսանկարչության, քանդակների, ասիական մշակույթի, ավստրալիացի աբորիգենների ձեռքի աշխատանքների....մի խոսքով կարող եք մի 2 օր զբաղվել. Ես այցելել էի հատուկ մի ցուցադրության համար, որի մասին կպատմեմ հաջորդ փոստում, իսկ այս փոստում պարզապես կներկայացնեմ իմ ամենասիրած աշխատանքները մշտական հավաքածուից....վիդեո անել չթողեցին, միայն ֆոտո...

Ուրախ եմ, որ Ավստրիական Ավիաուղիների շնորհիվ ունեմ հնարավորություն ունեցա անձամբ այցելել ու ներկայացնել ձեզ տարվա գլխավոր ֆեշն ցուցադրություններից մեկը ՝ Rei Kawakubo /Comme des Garçons: Art of the In-Between ցուցադրությունը Նյու Յորքի MET-ում. Տարբեր տարիների հավաքածուների նմուշներ կտորից, տոպրակներից, թղթերից, նրանք, ովքեր ծանոթ են այս երկու բրենդերին ու հետաքրքրվում են նորաձևությամբ պարզապես կվայելեին ցուցադրությունը.

Թերևս ամենատպավորիչ հուշահամալիրը, որտեղ իրոք զգում ես պատմության շունչը. Համաշխարհային առևտրի կենտրոնների տեղում 2011 թ-ից ամբողջությամբ գործում է այս հրաշալի շատրվան-հուշահամալիրը. Սեպտոմբորի 11-ին ընկած երկնաքերերի տեղում այսօր երկու շատրվաններ են, որոնց շուրջ գրված եմ բոլոր զոհերի անունները. Բյուջեն կազմել է 500 մլն դոլար, հեղինակներն են Մայքլ Արադը և Փիթր Ուոլկերը. Խորհուրդ եմ տալիս գնալ երեկոյան, 6-ից հետո, շատ գեղեցիկ է, տպավորիչ, կարող եք ժամերով կանգնել ու լսել ջրի ձայնը....Հասցե՝ 180 Greenwich Street

Venus de Milo Sculptures by Jim Dine

Gillie and Marc-ի Paparazzi Dogman and Paparazzi Tabbit Girl աշխատանքն է Նյու Յորքի 6-րդ ավենյուում...

Ռոբերթ Ինդիանայի LOVE աշխատանքի փոքր տարբերակը մեր Կասկադում է, իսկ մեծւ՝Նյու Յորքում. 55 W st./6th ave.-ում. միժտ հերթ կա, բայց փոխարենը ահա այսպիսի ֆոտո եք ունենաում, թեկուզ և ֆեյք Սիրո հետ.

Նախորդ ամսին Լեդի Գագան մեկնարկեց իր թվով 5-րդ տուրը՝ Joanne-ը. 60 համերգ է պլանավորված, որից 2-ը Նյու Յորքում կայացավ. Մոտ 37 000 հանդիսատես, Թոնի Բենեթը պատվավոր հյուրի կարգավիճակում, մինիմալ շոու, մի քիչ տարօրինակ հին շորեր, կարծես 2004-ի վիլյուռի թրենդից, փոխարենը ֆանտաստիկ էներգիա, հիանալի դռայվ, անկեղծ զրույց ներկաների հետ, տեղ-տեղ չափից դուրս երկար տեքստերով, որոնց ընթացքում համ Գագայի պատմած տխուր պատմություններից համ էլ նեռվերից արսեն լացդ գալիս էր. առանց այն էլ 20.00-ի փոխարեն 22.15 դուրս եկավ....

Ցավոք ավելի շատ երգեր երգեց նոր ալբոմից, որն այդքան էլ ինձ դուր չի գալիս, բայց չեմ փոշմանում 350 $-ի համար, որ վճարեցի...թե չէ մեզ մոտ մաքսիմում Գրիգորի Լեպսի համերգին ենք գնում..Շնորհակալություն Austrian Airlines ընկերությանը նման հնարավորության համար, այս ամսին միանգամից 2 սուպերաստղերի համերգին եղանք Շեր և Գագա...

Կիրակին օպերայի օր է այստեղ, ամեն կիրակի Նյու Յորքի Lincoln Center-ի բացօթյա հատվածում ցուցադրվում են տարբեր օպերաներ...Այս կիրակի դիտում էինք Ռոսինիի «Սևիլյան Սափրիչը» իտալերեն լեզվով...Հազարավոր ներկաներ կան, վայրն էլ ինքներդ եք տեսնում ինչ տրամադրող է ու գեղեցիկ. Lincoln Center-ը Նյու Յորքի ամենամեծ մշակույթային կենտրոնն է, այն բաղկացած է 12 շինություններից, օպերա, բալետ, կինո, թատրոն...յուրաքանչյուրն իր կոնցեպտով առանձին է, ինչպես արդեն հասկացաք այստեղ է հենց գտնվում հանրահայտ Metropolitan Opera-ն.

Եթե դուք չեք սիրում օպերա կամ բալետ (այնպես չի, որ ես մոլի ֆանատ եմ), միևնույն է այցելեք, հավատացեք այստեղ, հազարավոր մարդկանց հետ բացօթյա ցուցադրություններին հետևելն իրոք հաճելի է, կարող եք պարզապես կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում սրճել, պարզապես հաճելի երեկո անցկացնել, ու չմոռանաք լուսանկարել աստիճանները, որտեղ նեղ մոնիտորների վրա բոլոր լեզուներով գրվում է Բարի Գալուստ....Հասցե. 10 Lincoln Center Plaza

Ահա Մանհեթնի ամենաերիտասարդական ռուֆթոփերից մեկը՝ Hayden hotel-ի ռուֆթոփը և առաջին հարկում գտնվող Mykonos Blueռեստորանը. Անյան մեզ խորհուրդ տվեց, թե ինչ կարելի է պատվիրել և pre-drink-ից հետո որտեղ կարելի է գնալ պարելու....

LOVAGE! Մանհեթնի հայտնի ռուֆթոփերից մեկը, փոփ մյուզիք, ֆանտաստիկ տեսարան 37-րդ հարկից, փակ ու բացօթյա սրահներ, նորմալ գներ (2 բաժակ շամպայն +ռեդբուլ=46$). Դրեսկոդ, նախապես պետք է ամրագրվել, գործում է 16.00-ից. Կարող եք տեսահարթակներ գնալու փոխարեն այստեղ գալ, միևնուն է տեսարանը չի տարբերվում...

Դե ինչ, բարի ժամանց Նյու Յորքում:

back-top