l

lifestyle

Երկրորդ NGN TOYS մանրամեծածախ սրահի բացումը Սևանի 21/7 հասցեում

Սևանի 21/7 հասեում՝ Երևան տոնավաճառի հարևանությամբ բացվել է արդեն երկրորդ՝ այս անգամ եռահարկ NGN TOYS մանրամեծածախ խանութ-սրահը: Ավելի քան 10 տարվա գործունեության ընթացքում NGN TOYS-ը Հայաստանում զբաղվում է խաղալիքների և մանկական պարագաների ներմուծմամբ և վաճառքով`համագործակցելով Երևանի և ՀՀ բոլոր մարզերի հետ`մեծածախ և մանրածախ վաճառքի պայմաններով։ 

Նոր NGN TOYS-ն իրենից ներկայացնում է եռահարկ շինություն, յուրաքանչյուր հարկը զբաղեցնելով մոտ 1000 մ² տարածք։  Այստեղ կարող եք գտնել ավելի քան 10,000 տեսակի խաղալիքներ,  որոնց բարձր որակը և մատչելի գները հաճելիորեն կզարմացնեն բոլորին։ 500-ից ավել նորածնային պարագաներ, 50-ից ավել մանկասայլակների տեսակներ, ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ գնումների ձեաչափով: Տիկնիկներ և մեքենաներ, խելացի խաղալիքներ և բիլիարդի մինի սեղաններ, առանձնատան բակի համար հարմար խաղալիքների տեսականի և տարբեր կենդանիներ: Տեսականին իրոք բազմաոճ է, բավական մեծ և տարբեր գնային սեգմենտում: Սրահը գործում է ամեն օր մինչ 19.00-ն, կարող եք հետևել գրեթե ամեն օր թարմացվող տեսականում ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում, կամ հարցերի դեպքում զանգահարել նշված հեռախոսահամարով: Բացման շնորհանդեսին հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, սիրված հերոսների հետ հանդիպում և լավ երաժշտություն: Ներկա էին նաև սիրված բլոգերներ, հեռուստահաղորդավարուհիներ և դերասանուհիներ՝ իրենց փոքրիկների հետ:

Սևանի 21/7

+374 44-444 466

FB / IG

back-top