Առավոտյան 07.15...Մեզ փոքր նավերով տեղափոխում են Նիսի նավահանգիստ...որտեղ ամենահայտնի լողափներն են, ամենամաքուր ջուրը և սպիտակ խոշոր ավազը....
Նավահանգստի մոտից Մեզ խմբերով տեղափոխեցին Նիսի կենտրոնական հատված...
Լուսանկարում միգուցե չի երևում, սակայն այստեղ ամենամաքուր լողափներն էին, ամենասպիտակ ավազը, իսկ ջրում նույնիսկ պարզապես կանգնելն աննկարագրելի հաճույք էր: Ի դեպ հենց այս երկայնքում շատ էին տոպլեսս լողափները, վերջիվորջո Մենք Ֆրանսիայում ենք հարգելիներս...
Նիսում բնակվում է մոտ 400 000 մարդ, այստեղ ծնվել է Գարիբալդին, հանգստացել է Չեխովը և մահացել՝ Պագանինին:
Նիսի կենտրոնում կա հայկական այգի և Հայոց Ցեղասպանությանը նվիրված խաչքար, ցավոք Մենք ունեինք միայն 1 ժամ, և քարտեզով տեղաշարժվելով, այդպես էլ այն չգտանք....
Ահա այստեղ՝ Մասսենի հրապարակում տեղադրված են քանդակագործ Ժաումե Պլենսի աշխատանքները, որոնք գիշերը լուսավորվում են և հանդիսանում են ալտերնատիվ լուսամփոփներ հրապարակում: Ժաումե Պլենսի նույն գործերից և մի քանի այլ քանդակներ Դուք կարող եք տեսնել նաև Մեզ մոտ, Կասկադում:
Կոնտրոնական հրապարակում է գտնվում նաև Արևի Շատրվանը, որտեղ Ապոլլոնը ներկայացված է 5 մոլորակների հետ մեկտեղ: Այս քանդակը կառուցվել է 1937 թ.-ին, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով Մասսենի հրապարակում հայտնվել է միայն 1956-ին:
Շատ հետաքրքիր էր նաև Նիսի Անգլիական թաղամասը, որտեղ, ծովի երկայնքով սրճարաններն են, ակումբները, ռեստորանները....
Նիսից Մենք ուղևորվեցինք դեպի Մոնակո....Ճանապարհին գիդը պատմեց և ցույց տվեց այն վայրը, որտեղ տեղի էր ունեցել Մոնակոյի արքայադուստր Գրեյս Քելլիի ավտովթարը 1982 .-ի Սեպտեմբերի 12-ին, ի դեպ Մենք հենց Սեպտեմբերի 12-ին էլ Մոնակոյում էինք....
Ճանապարհին վարրորդը կանգնեց ահա այսպիսի գեղեցիկ վայրում, որտեղից բացվում էր Նիսի լավագույն տեսարանը...
Մոնակո....Ախր ինչ գրես....
Գիտեք, երբ Ֆրանսիայում ես, համոզված ես, որ այն Եվրոպայի ամենագեղեցիկ փողոցներն ունի, փոքրիկ սրճարանները, ֆրանսիական հյուրընկալությունը....մինչև որ չես հայտնվում Իտալիայում....
Մոնտե Կարլոն արդեն 7 տարի այն Մոնակոյի իշխանության վարչական տարածքն է: Քաղաքը հայտնի է իր շքեղ խաղատներով, գիշերային ակումբներով, շքեղ ավտոմեքենաներով, և դրանց մոտ մոլորված շքեղ կանանցով....Նիսից մինչ Մոնտե Կարլո գնացքով մոտ 20 րոպե է:
Իհարկե սա Նիսի, Մոնակոյի և նամանավանդ Մոնտե Կարլոյի մասին խիստ սահմանափակ տեղեկություն է, Ես պարզապես ցանկանում եմ գրել այն, ինչն Ինքս եմ տեսել, հուսալով, որ ավելին կգրեմ հաջորդ անգամ, երբ կրկին կհայտնվեմ այստեղ:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...