l

lifestyle

Հայկական NISSI ոսկերչական զարդերի ապրանքանիշի «Զարդարի՛ր հոգիդ» խորագրով երեկոն

Սիրում եմ կոնցեպտուալ երեկոներ և NISSI ոսկերչական զարդերի տարեկան հանդիսավոր ցուցադրությունը՝ «Զարդարի՛ր հոգիդ» խորագրով, կարծես թատերական ներկայացում լիներ այլ ոչ թե պարզապես հերթական միջոցառումը: Երեկոյի ընթացքում ներկայացվեցին բրենդի հիմնական զարդերն ու 2023թ. երկու նոր հավաքածուները, իսկ միջոցառման 300-ից ավելի հյուրերի թվում մշտական հաճախորդներն էին, արտիստներ և գործարարներ:   

NISSI-ն հայկական ոսկերչական ապրանքանիշ է, որը հիմնադրվել է 2020 թվականին՝ Հայաստանում, Մարինա Նուշիկյանի կողմից: «Սկսելով մոտ երկու տարի առաջ՝ ընդամենը մեկ կոնկրետ զարդի ստեղծման ցանկությունից, ես մեծ արձագանքներ ստացա, ինչն ինձ ոգեշնչեց նոր զարդեր ստեղծել: Այսօր արդեն NISSI-ն ունի 7 հավաքածու և մոտ 250 անուն զարդեր:  Մեր ապրանքանիշը համագործակցության շատ առաջարկներ է ստանում, ինչպես նաև մեր պոտենցիալ գործընկերների հետ քննարկում ենք Միացյալ Նահագներում և Ռուսաստանի Դաշնությունում ներկայացվածության հարցը»,- նշեց NISSI-ի հիմնադիր Մարինա Նուշիկյանը:

Զարդերի ցուցադրության երեկոն մեկնարկեց ապրանքանիշի ստեղծման գաղափարի մասին Ավետ Բարսեղյանի սցենարով բեմադրված կարճ պատում-ներկայացումով, Նազենի Հովհաննիսյանի խորհրդանշական մասնակցությամբ՝ որպես NISSI-ընկեր, հանդիսավար ու դերասանուհի: Այնուհետև երեկոն շարունակվեց Տոմա Այդինյանի պարային խմբի կատարմամբ, որը բրենդի հեղինակի հույսի, հավատի, սիրո ու հաղթանակի արտացոլումն էր: Երեկոյի երկրորդ հատվածում 12 մոդելները ցուցադրում էին NISSI-ի նրբագեղ զարդերը: Միջոցառման հիմնական մասը տեղի էր ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային քառյակի ելույթի ներքո:

back-top