NOMI պան-ասիական ռեստորանում կհավանեք դիզայնը, այն նման ձևաչափի համաձայն ճչացող ինտերիերով չէ, հաճելի է հետևել սուշի-բարում աշխատող խոհարարներին, շատ հարմար է նաև մոտ 10 հյուրերի համար նախատեսված VIP սրահը, որտեղ կարելի է հանդիպել ընկերական խմբով, եթե ցանկանում եք առանձնանալ ընդանուր սրահից: Մեծ ուշադրություն է հատկացված սպասարկմանը, սակայն գլխավոր մեխն իհարկե հենց խոհանոցն է: Աղցաններ, մսային ուտեստներ, ռոլլեր, ասիական ապուրներ, իհարկե այն առաջին հերթին դուր կգա հենց ձկնային ուտեստների սիրահարներին: Սեղաններ կարող եք ամրագրել զանգահարելով (011) 800 881 հեռախոսահամարով, նաև կարող եք միանալ ռեստորանի սոցիալական էջերին, որտեղ մանրամասնորեն ներկայացված է մենյուն:
Արամի 74 / (011) 800 881