l

lifestyle

ՄԻ ԱՆԳԱՄ ԴՊՐՈՑՈՒՄ ֆիլմի շնորհանդեսը ԿԻՆՈՊԱՐԿՈՒՄ

Դպրոցականները, նաև նրանց ծնողները նոր առիթ ունեն այցելելու ԿԻՆՈՊԱՐԿ: Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ նոր ՝ ՄԻ ԱՆԳԱՄ ԴՊՐՈՑՈՒՄ կատակերգությունն արդեն էկրաններին է, իսկ շնորհանդեսին էլ, ներկաներին սպասվում էր հանդիպում դերասանական ողջ կազմի հետ: Սթորիները մեր ինստաէջում են, իսկ ֆոտոշարքն էլ արդեն ԿամոԲլոգում:

  • Կամո Թովմասյան

Ռեժիսոր Հարություն Խալաֆյանի կատակերգությունն իրական, պատմական ու երևակայական հորիզոնների խաչմերուկ է: Ֆիլմը մի դպրոցական տղայի մասին է, որը վատ շրջապատի ազդեցության տակ բացասական վարքագիծ է դրսևորում, հաճախ հայտնվում անախորժ պատմությունների կիզակետում ու չի սիրում սովորել: Սակայն ամեն բան փոխվում է, երբ նա իմանում է, որ իրենց դպրոցը կանգնած է փակման եզրին: Փորձելով ամեն գնով կանխել դպրոցի փակումը՝ նա հայտնվում է արկածային իրադարձությունների կենտրոնում՝ հաղթահարելով բազմաթիվ փորձություններ և դառնալով իրական հերոս: 

Իրականում, ֆիլմում կհանդիպեք դպրոցականների կերպարներ, որոնք անկասկած բոլորիս դասարաններում էլ հանդիպել են: Դասարանի ամենագերազանցիկ աղջիկը, ամենաչարաճճին, ամենակազմակերպվածը…հասուն սերնդի համար, սա մի ճանապարհորդություն է դեպի մանկություն, ներկա դպրոցականների համար՝ այսօրվա իրականության հայելի: Ֆիլմը դինամիկ է, հետաքրքիր, անսպասելի լուծումներով և ծիծաղաշարժ իրադարձություններով լի, իսկ ամենակարևորը՝ այն սովորեցնում է գնահատել իրական արժեքները: 

Ֆիլմում նկարահանվել են Արփինե Գաբրիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Նաիրա Շահիրյանը, Գրիգոր Դանիելյանը, Դալիթան ու շատ այլ սիրված դերասաններ: Դիտել ֆիլմը կարող եք ԿԻՆՈՊԱՐԿ կինոթատրոնում արդեն այսօրվանից, հիշեցնեմ, որ առցանց տոմսերի գնման դեպքում կստանաք 5% քեշբեք: Ֆիլմը նկարահանել է «Պերսոնաժ ֆիլմս» ընկերությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

back-top