24/7 աշխատանքային ռեժիմով գործող նոր ՆՈՐ ԶՈՎՔ սրահում կարող եք գտնել ամեն ինչ առօրյա սպառման և հանգստի համար: Հրաշալի էր լավաշի և հացի պատրաստման տաղավարը թոնիրներով, մսի հարուստ հաստվածը, որտեղ կարող եք գնել թարմ միս, ինչպես նաև հենց թեղում պատվիրել տաք ուտեստներ՝ Ձեզ հետ քաղաքից դուրս տանելու համար: Ի դեպ հանգստի մեկնելու համար բոլոր պարագաները ևս կարող եք էստեղից գնել՝ շամփուրներ, ածուխ և մեկանգամյա օգտագործման սպասք: Պրոֆեսիոնալ վառարանները պիցցայի, խաչապուրիների, կրուասանի և այլ համեղ խորտիկների պատրաստման համար են, մրգի և բանջարեղենի հատվածը շատ ախորժելի էր ու այցելուները հենց այս հատվածից էին սկսում գնումները: Եթե մեկնում եք քաղաքից դուրս, այլևս կարող եք չմտահոգվել նախնական գնումների համար, պարզապես այցելեք ՆՈՐ ԶՈՎՔ ու այստեղից գնեք բառացիորեն ամեն ինչ, այն էլ ցածր գներով:
Մշտապես թարմ ու սիրված ապրանքատեսակները կարող եք ձեռք բերել ՇՈՒՐՋՕՐՅԱ, ինչպես նաև առաքմամբ: Հիշեցնեմ, որ www.norzovq.am կայքում, ամեն օր 09.00-ից մինչ 21.00 կարող եք առաքմամբ պատվիրել ամբողջ տեսականին, իսկ ակցիաներին, առաջարկներին և գներին կարող եք ծանոթանալ նաև ՆՈՐ ԶՈՎՔ ցանցի սոց. էջերում: Ինչպես նշեցի, բացի պոլուֆաբրիկատները, կայքում կարող եք պատվիրել արդեն պատրաստի ուտեստներ ընդմիջումների, ընտանեկան ընթրիքների, նաև նույնիսկ ընկերական խմբերի համար: ՆՈՐ ԶՈՎՔ խանութների ցանցը շուկայում է արդեն 25 տարի: Շնորհիվ իր բոլորին հասանելի գնային քաղաքականության, մշտապես թարմ և որակյալ տեսականու, այն դարձել է ամենասիրված սուպերմարկետների ցանցերից մեկը երևանցիների և քաղաքի հյուրերի համար:
Նոր սրահի դիմաց նաև հարմար ու մեծ ավտոկայանատեղի կա, կարծում եմ սա ևս մեծ առավելություն է:
Կոտայքի մարզ, Վերին Պտղնի նոր թաղ. 1-ին փող 13