l

lifestyle

Անսպասելի ՆՈՐ ՍԿԻԶԲ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեբրենդինգի երեկոն

Անսպասելի էր, շքեղ, տպավորիչ ու անչափ ճաշակով: Հենց նոր ավարտվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեբրենդինգի երեկոն, որն իսկական անակնկալ էր բոլոր հյուրերի համար: Նոր մոտեցում արդի թվային լուծումներ, նոր տարբերանշան, կայք և նոր գույներ: Դեռ այս գեղեցիկ միջոցառման տպավորության տակ եմ ու ոգեշնչված ներկայացնում եմ ֆոտոշարքը:

  • Կամո Թովմասյան

Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, պահպանելով թատրոնի 90-ամյա պատմության արտացոլանքը, ձեռնամուխ է եղել իրականացնելու ռեբրենդինգ՝ ավելացնելով ժամանակի շունչը ոչ միայն խաղացանկում, այլ նաև արտաքին տեսքում՝ ժամանակակից տարբերանշան, կայք, գույներ։ Ռեբրենդինգի իրականացման պատասխանատու գործը վստահվել էր «Ինդիգո Բրենդինգ» ընկերությանը, որը հրաշալի աշխատանք էր կատարել:

Մայր թատրոնի ռեբրենդինգի ներկայացման հանդիսավոր միջոցառման ընթացքում կայացավ նոր տարբերանշանի նկարագրումը, ներկայացվեց նոր կայքը, դե իսկ երաժշտական կատարումներով մեզ բոլորիս ողջունեցին Օպերայի և բալետի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը, կատարողներն ու պարողները: Միջոցառումը փայլուն կերպ վարեց Նազենի Հովհաննիսյանը, իսկ հատուկ հյուրն էր՝ Վահագն Հայրապետյանը: Այս ֆանտաստիկ սկիզբը թող շարունակակն լինի և բացի նոր էջ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կյանքում: Առաջարկում եմ միջոցառման ընթացքին հետևել մեր ֆոտոշարքում, իսկ վիդեո տարբերակը կարող եք դիտել մեր ինստագրամյան սթորիներում:

back-top