LOOK OPTIC-ի առանձնահակությունը վերջին սերնդի մասնագիտական սարքավորումներով հագեցած եզակի սրահն է, որտեղ`ունենալով համապատասխան ակնոցի նշանակումը, կարող եք ձեռք բերել Ձեր ակնոցը: Այստեղ նախքան ակնոց կամ կոնտակտային ոսպնյակ ընտրելը, կարող եք ստուգել ձեր տեսողությունը մասնագետների օգնությամբ՝ Հայաստանի Օպտոմետրիայի Ասոցիացիայի նախագահ ակնաբույժ-օպտոմետրիստ Ռուզաննա Մելիքյանի գլխավորությամբ: Ռեֆրակցիոն խանգարումներ հայտնաբերելու դեպքում (կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, տարիքային հեռատեսություն) այն կշտկվի ակնոցային ոսպնյակների կամ կոնտակտային ոսպնյակների միջոցով: Այստեղ անցկացված հետազոտությունը կարող է հանդիսանալ առաջնային օղակ պացիենտին ճիշտ ուղղորդելու համապատասխան մասնագետի մոտ:
Սրահը գործում է ամեն օր 10.00-ից մինչ 20.00, կիրակի օրերին՝ 11.00-18.00: Երեք սրահներում ներկայացված են համաշխարհային բրենդների նորաոճ ակնոցների մեծ տեսականի, օպտիկական և ոչ օպտիկական կոնտակտային ոսպնյակներ, մինչև 14 տարեկան երեխաների համար նախատեսված տեսականի: Ներկայացված ապրանքանիշների թվում են՝ Chloe, Gucci, Bottega Veneta, Brioni, Puma, Bucheron, Montblanc, Saint Laurent, MCQ, Balenciaga և այլն: Սրահի մասնագետները կօգնեն Ձեզ տեղում փորձարկել և ընտրել համապատասխան ակնոց, կամ կատարել անհատական պատվեր:
Միջոցառմանը ներկա էին Լատվիայից ժամանած Kontessa ընկերության տարածաշրջանի ներկայացուցիչներ Janis Japins-ը և Linards Klesnieks-ը: Kontessa-ն հանդիսանում է Kering Eyewear օպտիկական և արևային ակնոցներ ներկայացնող ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը:
Այցելեք LOOK OPTIC մասնագիտացված խանութ-սրահ կամ հղեք Ձեզ հուզող հարցերը սոց. էջերին:
Մաշտոց 43/14
Ֆուչիկի 30
011-20 03 20 / 011-20 06 20