Չնայած, որ նախապես Ես դիտել էի այս շրջագայության գովազդային հոլովակները, մտածել անգամ չէի կարող, որ շվեդական ORIFLAME ընկերությունն իրոք այսքան մասշտաբային ու շքեղ կարող է կազմակերպել ընկերության ամենամյա Ոսկե կոնֆերանսը: Եթե հիշում եք, նախորդ տարի այն տեղի ունեցավ Փարիզում, իսկ այս տարի՝ աննախադեպ շրջագայության շրջանակներում, որին պատիվ ունեցա Ես ևս ներկա լինել, որպես հրավիրված բլոգեր:
Երեք երկրներ, 6 քաղաքներ և անմոռանալի տպավորություններ ORIFLAME-ի անձնակազմի հետ...
Ինչպես է տեղի ունենաում ծովային շրջագայությունը/ Ես ինքս առաջին անգամ էի շրջագայում զբոսանավով, այդ պատճառով Ինձ ևս հետաքրքիր Էին մանրամասները, և կարծում եմ Ձեզ ևս կհետաքրքրեն բոլոր նյուանսները.....
Մենք մեկնեցինք Բարսելոնա....
Օդանավակայանում Մեզ դիմավորեցին ORIFLAME ընկերության աշխատակիցները...
Ապա Մենք ուղևորվեցինք դեպի նավահանգիստ...
Ահա այն, տեսեք ինչ շքեղ է...
Սա Royal Caribbean ընկերության նավերից մեկն ՝ Liberty of The Seas-ը: Այս զբոսանավն ունի արդեն 7 տարվա պատմություն: Նավի երկարությունն է 339 մետր, բարձրությունն է՝ 73 մետր:
Մենք բոլորս ստացան ուղեցույցներ ORIFLAME ընկերության կողմից, անվանական քարտեր, քարտեզներ...
Ահա Իմ քարտը, այն զբոսանավի վրա ծառայում է որպես անցաքարտ բառացիորեն ամենուր, ինչպես նաև հենց այս քարտով ես Դու գնումներ կատարում, նախապես ունենալով քարտում գումար: Քանի որ նավն ամերիկյան է, գործարքներն իրականացվում են ԱՄՆ դոլարով:
Իմ նավախցիկը գտնվում էր 7-րդ հարկում, ասում են, որքան բարձր, այնքան ավելի հանգիստ: Զբոսանավն ունի 1817 խցիկ, այնպես որ երբեմն քո սենյակը գտնելու համար, կարող ես մի քանի անգամ շրջել միջանցքում:
Կան 3 տեսակ խցիկներ՝ առանց պատուհանի, ներքին պատուհանով և առանձին բալկոնով համարներ: Սպասարկումն իդեալական է, սենյակի օդափոխանակումը հեշտ կառավարելի, ընդհանրապես զբոսանավի միակ խնդիրը թանկ ինտերնետային կապն էր՝ 170 դոլար 7 օրվա համար, այն էլ թույլ կապով: Դա հավանաբար բացատրվում էր նրանով, որ ինտերնետի առկայության դեպքում զբոսաշրջիկներն ավելի քիչ ժամանակ, հետևաբար և ավելի քիչ գումար կծախսեն սրճարաններում, բարերում և խաղատանը:
Ինչ վերաբերվում է ծովային հիվանդությանը... Ես համենային դեպս խնդիրներ չեմ ունեցել, զբոսանավն այնքան մեծ է, որ Դու գրեթե չես զգում որ նավի վրա ես գտնվում, միայն վերջին օրը ցնցումները մի փոքր ավելի էին, ամեն դեպքում չմոռանաք Ձեզ հետ վերցնել համապատասխան դեղահաբեր:
Սկսենք 14-րդ հարկից. Գոլֆի մինի-դաշտ...չեք հավատա, բայ նախավերջին օրն եմ այն հայտնաբերել, այնքան հսկայական է նավը, որ օրեր են հարկավոր բացահայտելու համար բոլոր անկյունները...
Բասկետբոլի մեծ խաղադաշտ...
Ինչպես է սա կոչվում, չգիտեմ ճիշտն ասած, բայց ռուսները հերթ չէին տալիս օգտվելու...
Սերֆինգի դասեր....
6 մեծ ջակուզիներ...
Ջրաշխարհ...
4 լողավազաններ...
Հատուկ մանկական բաժիններ...
Ջրային վոլեյբոլ և նմանատիպ տարբեր խաղեր...
Զբոսանավում գործում են 22 ռեստորաններ և բարեր: Ամենաշքեղը եռահարկ Rebrandt ռեստորանն էր:
ORIFLAME ընկերության անձնակազմի համար, այստեղ հատուկ մենյու էր ստեղծված:
Սա գրադարանն է...
Հիանալի մարզասրահը, տեսեք ինչ ֆանտաստիկ տեսարան է, մարզվում ես և նայում ծովին...
Նույնիսկ իսկական բոքսի ռինգ կա....
3-րդ հարկում գտնվում է համերգային սրահը, որտեղ ամեն օր կազմակերպվում էին շոուներ: Դիտել ենք լեգենդար Saturday Night Fever մյուզիքլը, աճպարարների շոու...
Գործում է բիզնես կենտրոն, սակայն ինչպես նշեցի ինտերնետը համեմատաբար թանկ է, և Դու կարող ես պարզապես օնլայն կայքեր այցելել, իրականում նավի վրա ամեն ինչ պլանավորված է հանգստանալու համար, այլ ոչ թե աշխատելու...
Casino Royale խաղատուն
Ես երբեք չեմ խաղացել խաղատանը, բայց նման շքեղ նավի վրա չես կարող պարզապես հետաքրքրության համար չխաղալ...
Չեք հավատա, բայց Մենք նույնիսկ շահել ենք 17 դոլար....
2-րդ հարկում է գտնվում Կատակոմբա ակումբը, ամեն օր այստեղ մինչ լուսաբաց կարող ես լսել հիթեր և խմել կոկտեյլներ...
Չեք հավատա, բայց սառցեդաշտ նույնպես կար նավի վրա, և այն էլ հիանալի Սառցե շոուներով...
SKY BAR, ցավոք այդպես էլ ներսում չհայտնվեցի, ասում են հիանալի տեսարան էր բացվում այնտեղից և շատ համեղ ուտեստներ կարելի է պատվիրել, պարզապես չես կարողանում ամեն ինչ վայելել հսկայական նավում...
Ահա գլխավոր ինտերիերը, այստեղ են խանութները, շուրջօրյա սրճարաններ, այստեղ ամեն երեկո թեմատիկ փարթիներ են, աշխատում են մոտ 10 լուսանկարիչներ, ովեր Ձեզ լուսանկաորւմ են ամենուր, իսկ վերջում Դուք կարող եք գնել Ձեր բոլոր լուսանկարները մոտ 160 դոլարով...Հենց այս հարկում կարելի է ամեն օր պատվիրել տուրեր, որոնց գինը տատանվում է 80-220 դոլարի սահմաններում, ներառյալ տեղափոխումը դեպի քաղաք, գիդի աշխատանքը և վերադարձը: Ինչ վերաբերվում է բանկոմատներին, ասեմ, որ նավի վրա Իմ MarserCard-ը ցավոք չգործեց, այնպես որ ունեցեք Ձեզ հետ դոլար, քաղաքներում ծախսելու համար եվրո, բայց նշեմ, որ Իտալիայում օրինակ, MasterCard-ը նորմալ գործում էր....
Նախաճաշը 11-րդ հրակում գտնվող 4 ռեստորաններում է, ահա այսպիսի տեսարանով....
Տարբեր երկրների խոհանոցների անսահմանափակ ուտեստներ առավտյան 7-11, և երեկոյան 7-11-ը: Ճիշտն ասած ORIFLAME-ի անձնակազմի համար ամեն ինչ եղել է անվճար, նույնիսկ չգիտեմ եթե որպես պարզապես զբոսաշրջիկ հայտնվես նավում ինչի համար պետք է վճարես: Կարծում եմ ինտերնետի, ալկոհոլային ըմպելիքների և դեպի քաղաքներ տանող տուրերի համար....
Առաջին իսկ օրը բոլորիս հրավիրեցին պարտադիր դասընթացի, Նավի խորտակման դեպքում կողմնորոշման համար...
Իհարկե լավագույն վայրը դա 12-րդ հարկն էր, որտեղից հետևում էիր արևածագին...
Մայրամուտին....
Ես ստանում եմ տասնյակ նամակներ և Դուք բոլորդ հետաքրքրվում եք, թե որքան արժեն նման ծովային շրջագայությունները: Քանի որ Ես մեկնել եմ ORIFLAME ընկերության հրավերով, ֆինանսական մանրամասներին տեղյակ չեմ, և քանի որ ORIFLAME-ի նպատակն էլ ոչ թե տվյալ տուրի ներկայացում կամ գովազդումն էր այլ Իր անձնակազմի հանգստի կազմակերպումը ամենամյա Ոսկե կոնֆերանսի շրջանակներում, տուրի փաթեթներին ծանոթ չենք եղել: Սակայն...հենց զբոսանավի վրա Ես հետաքրքրվեցի, թե որքան կարժենա, օրինակ 2015-ի Օգոստոսին Եթե Ես վերադառնամ և նույն Իմ սենյակում ևս 7 օր անցկացնեմ: 2 անձի համար նույն շրջագայությունը կարժենա սկսած 3200 եվրոյից....Երևան վերադառնալուն պես Ես փորձեցի գտնել օնլայն կայքեր՝ գնելու համար նույն տուրը և հայնվեցի mcruises.ru կայքում, որտեղ աշխատակիցը օնլայն հայտնվում է և բացատրում բոլոր մանրամասները: Նրա օգնությամբ ես կարող եմ ամրագրել ճանապարհորդությունը, երկու անձը՝ 2600 դոլար արժեքով: Հավանաբար կապ ունեն թե հարկերը, թե ամիսները, թե ընկերություները....Մի խորհուրդ ել եմ ուզում տալ, ցանկության դեպքում ավելի լավ է ինքնուրույն ամրագրել օնլայն, սեփական փորձից կարող եմ ասել, որ կան հայկական տուրիստական գործակալություններ, որոնք ամրագրում են պատվերը և կորչում...զգույշ եղեք...Իսկ ORIFLAME-ի հետ հեքիաթային ճանապարհորդությունը դեռ նոր է սկսվում:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...