Գիտեք, երբ Մենք գնում էինք ճանապարհորդության, շատերս մտածում էինք, թե 7 գիշեր զբոսանավի վրա ինչով ենք զբաղվելու, սակայն միջոցառումների գրաֆիկն այնքան հագեցած էր, որ Մենք ոչ միայն չէինք հասցնում ներկա լինել բոլոր իվենթներին, այլև մոռանում էինք ժամանակի մասին: Օրիֆլեյմ ընկերությունն իր Երազանքների զբոսանավով ճանապարհորդողների համար ոչ միայն հոգացել էր բառացիորեն բոլոր հարմարությունները, այլև կազմակերպել էր հանդիպումների և միջոցառումների մի ամբողջական ցանկ, էլ ավելի հիշարժան, նաև օգտակար դարձնելով այս ճանապարհորդությունը: Դուք ինքներդ հետևելով տարբեր ընկերությունների գովազդային արշավներին, իհարկե հասկանում եք, որ իմիջային գովազդն այսօր բոլոր բյութի ընկերությունների աշխատանքի կարևորագույն մասն է կազմում, սակայն Ինքս լինելով Օրիֆլեյմ ընկերության, այսպես ասած "ներքին խոհանոցում", որպես ոչ աշխատակից, մանրամասնորեն այս ամենը Ձեզ ներկայացնելով, կարծում եմ կարողացել եմ համացանցի միջոցով ամբողջապես փոխանցել Օրիֆլեյմի իրական կենսակերպը: Օրիֆլեյմը պարզապես բյութի բրենդ չէ, այն ապրելաոճ է, ի դեպ բոլոր տարիքի անձանց համար: Որտեղ եք Դուք Հայաստանում հանդիպել 20-60 և ավելի տարիքային խմբի մասնագետներ, ովքեր կարող են ճանապրարհորդել ողջ Աշխարհով մեկ իրենց աշխատանքի արդյունավետության շնորհիվ: Գաղտնիքը կարծում եմ ձգտման մեջ է: Հանդիպումների ընթացքում Ես նկատում էի, որ Օրիֆլեյմը տալիս էր հնարավորություն և ստիմուլ ավելիին ձգտելու՝ գումարային խրախուսանքներով, անվանական նվերներով, իսկ Երբ աշխատանքդ հեռանկարային է, բնականբար Ինքդ էլ ձգտում ես տարեցտարի կատարելագործվել, սա այն է, ինչը պակասում է բազմաթիվ ընկերություններում, որտեղ աշխատում են Մեզ մոտ:
Սկսեմ Ինձ համար ամենանախանձելի իրավիճակից: Յուրաքանչյուր օր առավոտյան 07.00-ին Օրիֆլեյմի բոլոր երկրների ներկայացուցիչները վազում էին նավի վրա, մարզվում մարզասրահում և հետևում առողջ ապրելակերպին, առանց տարիքային սահմանափակման:
Յուրաքանչյուր օր Մենք ստանում էինք օրվա գրաֆիկը, որտեղ ժամ առ ժամ նշված էր նախապես պլանավորված միջոցառումները: Ընդհանրապես այդքան թվով մարդկանց ղեկավարել, կենտրոնացնել նավի մեջ, հետևել ծրագրերի կանոնավոր ընթացքին աներևակայելի աշխատանք է, այնպես որ կազմակերպչական առումով այս նախագիծն իրոք արժանի էր գովասանքի:
Ամեն երեկո նավի տարբեր հարկերում նվագում էին լայվ բենդերը, երգում էին հիանալի արտիստներ, դասական հիթերից մինչ ներկայիս պոպ-գործերը:
Ողջույնի երեկոն ահա այսպիսին էր, 11-րդ հարկում, բաց երկնքի տակ Մեզ բոլորիս խոստացան անմոռանալի ճանապարհորդություն հենց առաջին օրը, և ինչպես Մենք համոզվեցինք, դա լոկ խոստում չէր...
Նավի վրա աշխատում էր մի ամբողջ նկարահանման խումբ: Նախ առաջին անգամ հենց նավի վրա գործում էր Oriflame TV, քո սենյակից Դու կարող էիր հեռուստացույցով հետևէիր Նավի տարբեր անկյուններում ընթացող իվենթներին, պատկերացնում եք դա ինչ աշխատանք է, այսինքն բառացիորեն ուղիղ հեռարձակմամբ ողջ 7 օրերի ընթացքում աշխատում էր մի ամբողջ նկարահանման խումբ: Ի դեպ հիշեցնեմ, որ Gold Cruise-ի հեռուստատարբերակը Դուք կդիտեք հոկտեմբեր ամսին, Լայմ հեռուստաընկերության ԿամոԲլոգ ծրագրում:
Յուրաքանչյուր օր Օրիֆլեյմի լիդերներն անցկացնում էին հանդիպումներ, որտեղ Նրանք ամփոփում էին անցնող տարին, ներկայացնում նոր առաջարկները և խրախուսում տարվա ընթացքում աչքի ընկնող աշխատողներին:
ԴՈՒՔ ԱՎԵԼԻՆ ԵՔ ԿԱՐՈՂ...ահա այն խորհուրդը, որը ոչ միայն փոխանցվում էր ընկերության անձնակազմին, այլև Մեզ բոլորիս, և իրոք եթե ունենաս ձգտում, կարող ես հասնել ավելի մեծ հաջողությունների: Նույնիսկ Իմ պատկերացումներն իդեալական ապագայի վերաբերյալ փոխել եմ հենց այս շրջագայության ընթացքում: Այժմ Ես ոչ թե երազում , այլ ձգտում եմ այն ապագան ունենալ որի մասին երբեք չէի էլ երազում. և գիտեմ, եթե ձգտես, կհասնես նույնիսկ անհնարինին:
White Party Oriflame-ի բոլոր երկրների ներկայացուցիչներով բաց երկնքի տակ, Liberty Of The Seas զբոսանավի վրա, ինչը կարող է լինել ավելի տպավորիչ?
Համերգային սրահում ամեն օր մենք մասնակցում էին տարբեր շոուների: Ամենատպավորիչն իհարկե լեգենդար Saturday Night Fever մյուզիքլն էր, որը Մենք դիտեցինք:
Համոզված եմ, Դուք էլ կզարմանայիք, տեղեկանալով, որ նավի վրա կա սառցադաշտ և որ այստեղ Դու կարող ես ներկա լինել իսկական սառցե շոուների...իրոք ֆանտաստիկ եր..
Ամենահետաքրքիր երեկոներից մեկը Նավապետի հանդիպման երեկոն էր, երբ Նա ողջունեց բոլոր ներկաներին և խոստացավ տպավորիչ ճանապարհորդություն...
Տեսեք, այս կինը Ռուսաստանի Օրիֆլեյմ խմբի լիդերներից է, Նա մոտ 50-անց կին էր, ով գնել էր GoPro խցիկ, որից Ես ինքս նույնիսկ մի կերպ եմ գլուխ հանում, և ամուսնու հետ եկել էր ճանապարհորդության: Ուզում եմ ասել, որ երբ աշխատանքդ քեզ գոհացնում է քանդվում են թե տարիքային, թե մասնագիտական բոլոր խնդիրներ առաջացնող պատնեշները և դու համատեղում ես լավ աշխատանքը ուրախ ապրելակերպի հետ...
Նեապոլ, 16.00. Հազարավոր Oriflame փուչիկներ քիչ անց կհայտնեվն իտալիայի երկնքում, որպես Gold Cruise-ի ամփոփիչ ֆլեշ-մոբի ակցիա...Շրջագայությունն իրոք ստացված էր, անթերի և հեքիաթային: Այն հավերժ կմնա բոլոր մասնակիցների հուշերում....