l

lifestyle

JOSE Համալիրի Առաջին PARKING PARTY-ն և հյուրերը

JOSE համալիրը մեկնարկում է PARKING PARTY-ների շարք, որի Առաջին միջոցառումը տեղի ունեցավ հենց JOSE-ի ավտոկանգառում: Հատուկ հյուրերի շարքում՝ Շպռօտ, Գայա Արզումանյան, Լիլիթ Կարապետյան, DJ Smoke, Օքսանա Բաբուրյան, Նիկ Եգիբյան, Լուսինե Պողոսյան...Հետաքրքիր ձևաչափով փարթիի ընթացքը դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Անդրանիկ Բարսեղյանը JOSE համալիրի տնօրենի պաշտոնը կարճ ժամանակ առաջ է զբաղեցրել, բայց ինչպես ինքն է նշում, հասցրել է համակարգային փոփոխություններ իրականացնել։ «Քանի որ քաղաքում մենք տեղակայված ենք մի գոտում, որտեղ ունենք կայանատեղի, իսկ ես մեկ ամիս առաջ եմ միացել համալիրի թիմին, միշտ մտածել եմ, որ կարող ենք հետաքրքիր միջոցառում կազմակերպել, որին ներկա կլինեն մեր կողմից հրավիրված հյուրեր եւ պարզապես մարդիկ, ովքեր սիրում են անցկացնել լավ ժամանակ»,- մեզ հետ զրույցում նշեց Բարսեղյանը, մանրամասնելով, թե ինչպես ծնվեց «Parking party» իրականացնելու գաղափարը։

Անդրանիկ Բարսեղյանի խոսքով՝ երկար տարիներ է «Jose» համալիրը գործում է, սակայն հնարավորություն չեն ունեցել նախ եւ առաջ շնորհակալություն հայտնելու այն մարդկանց, ովքեր իրենց միջոցառումները, կամ ուրախ ժամանցը նախընտրում են անցկացնել հենց իրենց մոտ։ «Բացի այդ մեր համալիրը, որտեղ երեք սրահ է գործում եւ անձնակազմերը տարբեր են, օրեր է լինում, որ իրար անգամ չեն տեսնում։ Ես ուղղակի ուզում էի, որ մեկ օր լինենք առավել միասնական եւ թիմային գաղափարը մտներ, քանի որ նոր կոլեկտիվ ես մուտք գործում, պետք է այնպես անես, որ այդ թիմային մոտեցումն առավել ամրանա» ,- ասաց Բարսեղյանը, ցավով նշելով, որ շատ են դեպքերը, երբ անգամ մեկ շենքում ապրող բնակիչներն իրար չեն ճանաչում։ 

Անդրանիկ Բարսեղյանն ասաց, որ ստանձնելով «Jose» համալիրի տնօրենի պաշտոնը նախ եւ առաջ ցանկացել է այնտեղ մեծացնել մարդկային գործոնի դերը։ Համալիրում կատարվել են համակարգային փոփոխություններ։ «Ես վաղուց եմ այս ոլորտում աշխատում, այդ թվում եւ արտերկրում եմ աշխատել։ Ինձ համար ռեստորանային կյանքը փոխաբերական իմաստով թիթեռի կյանք ունի, այն ապրում է մեկ օր՝ առավոտյան ծնվում է, երեկոյան մահանում։ Մենք առավոտյան գալիս ենք, պատրաստվում, դիմավորում հյուրերին, ովքեր այդ օրն անցկացնում են մեզ մոտ, եւ երեկոյան երբ դռները փակվում են, կարծես թե գալիս է այդ պահը, լույսերն հանգում են, կյանքը պատերի ներսում մահանում է, եւ հաջորդ օրը նորից ծնվում, ու հավատացեք ես ամեն օր գալիս եմ դրական տրամադրվածությամբ, որ նույնը հաղորդվի նաեւ հաճախորդներին»,- ասաց տնօրենը, հավելելով, որ փորձում է բոլոր գործընթացներում իր անմիջական մասնակցությունը ունենալ, ցուցաբերելով յուրաքանչյուր հաճախորդի առանձնահատուկ վերաբերմունք։

Համալիրի աշխատակիցների եւ տնօրենի համար ամենակարևոր գնահատականը հաճախորդի ջերմ շնորհակալությունն է, երբ հայտնում են իրենց հեռանալիս, խոստանալով՝ հաջորդ այցը շատ չի ուշանա։Անդիանիկ Բարսեղյանի խոսքով՝ ինչպես դերասանների համար է կարևոր ներկայացումից հետո հնչող ծափերն այնպես էլ իրենց պարագայում՝ հաճախորդի ժպտացող դեմքն ու շնորհակակալան խոսքերը, ուղղված անձնակազմին՝ երեկոն ստացված է եղել։«Jose» համալիրի տնօրենը վստահեցնում է իրենց կողմից կազմակերպված միջոցառումները խոստանում են լինել չկրկնվող եւ հիշարժան։ Կարճ ժամանակահատվածում կոտրել են կարծրատիպերն այն մասին, որ համալիրի ակումբ ընտանիքներով հաճախել պետք չէ։

Անդրանիկ Բարսեղյանը վստահեցնում է ստեղծված են բոլոր պայմանները, ընտանիքով, ընկերներով ու հարազատներով անցկացնել լավագույն ժամանցը՝ ուշադիր եւ հոգատար անձնակազմի, անվտանգության աշխատակիցների շնորհիվ։ Ինչ վերաբերվում է նմանատիպ միջոցառումներ անցկացնելուն, ապա Անդրանիկ Բարսեղյանն ասաց, որ «Parking party» անցկացնելու գաղափարն իրենն է եղել, եւ չեն սահմանափակվելու արվածով։ Յուրաքանչյուր կանգառ կարող է լինել լավագույն եւ չմոռացվող միջոցառում անցկացնելու վայր։ 

Անակընկալներով լեցուն պահեր, ուրախ ու անմոռանալի զգացողություններով, երեկ, այսօր ու վաղը «Jose» միշտ պատրաստ է, դիմավորելու իր հյուրերին։ Սիրված ու ճանաչված երգիչ- երգչուհիներով, պրոֆեսիոնալ սպասարկող անձնակազմով եւ բանիմաց ղեկավարությամբ, նոր ձեռագրով ու ռեստորանային ոլորտում նորարություններ թելադրելու պատրաստակամությամբ ամեն օր Երեւանի սրտում իր դռներն է բացում «Jose»-ը։

Համալիրի հսկայական ավտոկանգառը երկու մասի էր բաժանված: ՎԻՊ հատվածում հատուկ հրավիրված հյուրերն էին, իսկ բեմի մոտ՝ բոլոր նրանք, ովքեր եկել էին վայելելու երեկոն: PARKING PARTY-ները պլանավորվում են իրականացնել Երևանի տարբեր հատվածներում գտնվող մեծ ավտոկայանատեղերում: Առաջին PARKING PARTY-ի գործընկերներն էին Toto Gaming-ը, Armenia Wine-ը, Darget-ը, Cova Cola-ն, Pink Berry-ն, TheMacTruck-ը: Երեկոն վարում էին Սամվել Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանը և Էլեն Ասատրյանը: Համեղ հյուրասիրություն, հետաքրքիր խաղեր, մրցանակներ, լավ երաժշտություն մինչ ուշ գիշեր: Երեկոյի afterparty-ն տեղի ունեցավ արդեն JOSE համալիրի փակ սրահում: Հիշեցնեմ, որ ամեն օր դուք կարող եք վայելել սիրված արտիստների կատարումները Խանջյան 20 հասցեում գտնվող JOSE համալիրում:

back-top