l

lifestyle

Պետք է այցելել! PAVILION-ի բացումը Աբովյան 1/3 հասցեում

Նոր ու արդեն իսկ սիրված, թարմ կոնցեպտով, մինիմալ դիզայնով ու ամբողջ աշխարհի համերով: Աբովյան 1/3 հասցեում բացված PAVILION-ը գաստրո-ճանապարհորդություն է դեպի համերի աշխարհ: Ասիական բաոներից մինչ լիբանանյան լահմաջո, նեապոլիտենական պիցցայից մինչ մոչիով ֆանտաստիկ կրուասան: Բարի գալուստ Շեֆ-խոհարար Մգրտիչ Կազանջյանի համերի պավիլիոն:

Առավոտյան 08.00-ից մինչ 01.00 այսուհետ կարող եք այցելել նորաբաց PAVILION՝ նախաճաշելու, լանչի կամ էլ երեկոյան ընթրիքի: Ի՞նչ է մեզ բոլորիս անհրաժեշտ՝ տարբեր համադամ ուտեստներ, հասանելի գներ, հաճելի ինտերիեր: Ուտեստների առումով PAVILION-ը ավելի քան բազմազան է: Իսկական նեապոլիտենական պիցցա պատրաստված հենց հատուկ վառարանում, նաև հատուկ բուսակերների համար պիցցաներ, ֆոկաչա, լիբանանյան լահմաջո ու հատուկ նռան լահմաջո (կփորձեք անպայման), հարուստ ասիական ցանկ՝ բաոներ, ռամեններ, կունգ պաոներ, այդ թվում և ուտեստներ կծու սիրողների համար: Փորձեք նաև սենդվիչները, քաբաբը, հնդկահավի շաուրման ու համով կծու թևիկները: Փորձեմ հիշել, թե էլ ինչ եմ այստեղ պատվիրել, ես պարզապես արդեն 10-րդ օրն է, միայն այստեղ եմ սնվում օրվա բոլոր ժամերին: Հիշեցի՝ աղցաններից սպայսի թունան, ռիբսն էլ ստիպված էինք մեզ հետ վերցնել, արդեն էլ տեղ չունեինք: 

Առաջինը, որ աչք է ծակում, մինիմալիստական դիզայնն է, վերջապես լոֆթ ոճը հնանում է ու այս կոնցեպտը կարծում եմ կդառնա հաջորդ հիթը ռեստորանային ոլորտում: Շատ եք զարմանալու մենյուի գներից, դրանք ավելի քան մատչելի են: Հացը, կրուասանները թխվում են տեղում, ավելի ճիշտ ամեն ինչն է հենց տեղում պատրաստվում՝ Ձեր աչքի առջև, բաց խոհանոցը ինտերիերի մասն է, որին հաճելի է հետևել: Սպասքը, սթաֆի հանդերձանքը, ամեն ինչ մտածված է ու հաստատ դուր է գալու ձեզ: Մոռացա առանձնացնել մատչայով կրուասանը, որը միայն այստեղ էի փորձել: Աղջիկների և երեխաների համար էլ մենյուում առանձնացնեմ ֆիրմային միլկշեյքերը, որոնք մատուցվում են կարամելով, դոնաթսով, քաղցր բամբակով, մի քանիսը նկարել ենք վիդեո տարբերակում:  

Մգրտիչ Կազանջյանն է՝ Շեֆ-խոհարարը: Նախ ուշադրություն կդարձնեք, որ Մգրտիչը ամեն օր փոխում է իր գոգնոցը, ու դրանից արդեն կարող եք գուշակել թե ինչ դրական, շփվող ու թույն դեմքա Նա: Մոտենումա բոլոր հաճախորդներին, հարցնում բոլորի կարծիքը, անձամբ սպասարկում...դա շատ կարևորա ու եթե անկեղծ, մենք հենց նման ջերմ վերաբերմունքի համար էլ ամեն օր գնում ենք PAVILION, քանի որ սա մի տեղա, ուր ցանկանում ես վերադառնալ: Բացի ուրախ, թույն տղա լինելը, Մգրտիչը շատ համով ձեռք ունի, նրա ուտեստները Դուք փորձած կլինեք նաև Լա Պիացցայում: Ինքս չեմ կարող նույնիսկ առանձնացնել մենյուից ուտեստ խորհուրդ տալու համար: Մենք գիտե՞ք ինչ ենք անում, ամեն օր նոր բան ենք պատվիրում, այսօր որոշել ենք պիցցա տրյուֆելն ու դանդամ լապշան պատվիրել: 

Այ այսպիսի ընդարձակ սրահ, շատ հաճելի բացօթյա սրահ, հրաշալի կոլեկտիվ ու իրոք համեղ ուտեստներ: Եզակի վայր, որտեղ իրոք համ նախաճաշին ես ուզում գնալ, համ լանչին, երեկոյան էլի ասում ես՝ Գնանք Պավիլիոն: Վստահ գովազդում ենք՝ քանի որ ինքներս արդեն իսկ դարձել ենք մշտական այցելու: Միացեք նաև ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին, ու մի փոքր անակնկալ-խաղ էլ կա այցելության ընթացքում, դա արդեն թող գաղտնիք մնա, որ հետաքրքիր լինի տեղում: 

Աբովյան 1/3

(011) 530 300

FB / IG

back-top