Kamancha
l

lifestyle

Petoor գարուն-ամառ 1920 (2019) հավաքածուի ցուցադրությունը

Petoor գարուն-ամառ 2019 հավաքածուն ոգեշնչված է 1920-ականների էսթետիկայից, art deco ոճով ստեղծված ճարտարապետության, զարդերի, հագուստի դիզայնից, դետալային մշակումներից և, իհարկե, մարմնավորում է անցյալ դարասկզբի անսահման կանացիությունը: Ծոպեր, ուսերից ուղիղ իջնող զգեստներ, Petoor-ային պիժամաներ և 1920-ականների բոլոր կանոններով կոկիկ հագնված տղամարդու կոստյում-եռյակներ, որ համարյա առանց փոփոխությունների տեղափոխվել են կնոջ զգեստապահարան: Կերպարներն ամբողջացնում էին ծոպերով դրվագված գլխազարդերը՝ գլխակապերի և թասակ-կեղծամների տեսքով:

  • Kamo Tovmasyan

Այս հավաքածուի ցուցադրության համար Dvin Hall-ի ընտրությունը պատահական չէր, ներքին հարդարման art deco  ոճավորումը ավելի քան կրկնում ու բնութագրում էր ողջ հավաքածուն: Cataleya flowers art studio-ն ապահովել էր ոչ ստանդարտ, էլէգանտ  ֆոտոբաները, Chivas էքսկլյուզիվ կոկտեյլները ներկաներին հաղորդում էին անհրաժեշտ տոնական տրամադրություն, իսկ երաժշտական ձևավորումը ապահովում էր Lady Jazz Marbey-ը: Երեկոն բացի հավաքածուի ցուցադրությունից իր ծրագրում ներառել էր նաև IQOS նորարարական տոխնոլոգիաների մասին կարճ անդրադարձը, իսկ համաշխարհային Porsche ապրանքանիշի հայաստանյան գրասենյակը ներկայացրեց վերջին Posche Macan-ը: Մոդելների դիմա և վարսահարդարումն ապահովել էր Aga Image Studio-ն: Հրավիրված մոտ 300 հյուրերի թվում էին շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, դիզայներներ, դեսպանատների և բանկերի ներկայացուցիչներ, ապրանքանիշի հավատարիմ հաճախորդները և այլն:

Եթե անկեղծ, ապա հյուրերի մեծ մասը չէր սպասում նման գեղեցիկ երեկոյի: Սովորաբար նորաձևության ցուցադրություններն անցնում են ավելի ստանդարտ ծրագրով՝ հյուրեր, ցուցադրություն, տպավորություններ....Petoor-ին հաջողվեց զարմացնել բոլորիս, ու նվիրել մեզ շքեղ երեկո: Ճիշտ ընտրված վայր, հրաշալի կազմակերպված միջոցառում, անչափ գեղեցիկ հյուրեր, շատ համեղ կոկտեյլներ ու իսկական ամերիկյան մթնոլորտ ցուցադրության ընթացքում: Շնորհավորում եմ Petoor-ին, կարիերայի նոր հարթակի անցման, նման որակի և բարձրաճաշակ երեկո կազմակերպելու համար: 

Petoor / Light as The Feather

5 concept store, Տերյան 65

Made Fashion Corner, Թումանյան 33

(+374) 77 86 77 96, (+374) 12 501 501

back-top